Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.02.2019 | 00:06

Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմությամբ ու հավատով մաքրվում է մեղքը, և Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից։ Արդարների սրտերը խորհում են հավատի մասին, բայց ամբարշտի բերանն իբրև պատասխան ունի չարիքը։ Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիվ թշնամիները դառնում են բարեկամներ։ Աստված հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղոթքը։ Լավ է քիչ վերցնել` արդարությամբ, քան թե շատ արդյունք ստանալ` առանց երկյուղածության։


Առակներ 15. 27-29

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ