Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաջինի ու միակի սինդրոմը

Առաջինի ու միակի սինդրոմը
22.02.2019 | 03:21

Հետաքրքիր է՝ ինչքա՞ն ժամանակ է պետք իշխանություններին վերջապես թոթափելու այն զգացողությունը, որ իշխանափոխությունը, արտահերթ ընտրությունները, օրենսդիր ու գործադիր մարմինների ձևավորումը տեղի են ունեցել, ու Հայաստանը թևակոխել է նոր շրջափուլ: Տրամաբանորեն եթե մտածենք, ապա նրանք վաղուց պետք է հաղթահարած լինեին այդ զգացումն ու հաղթողի ոգով երկրի զարգացման, առաջընթացի գործին լծվեին: Բայց տեսնում ենք, որ ո՛չ աշխատանք է տարվում, ո՛չ էլ առաջընթաց կա, փոխարենը՝ հեղափոխություն է եղել, ու մենք բոլորս հպարտ ենք: Երբ վերոնշյալ երևույթը դիտարկում ենք քաղաքագիտական հարթության մեջ, ամեն բան իր տեղն է ընկնում: Հասարակությանը զբաղեցնելու և մարդկանց լռեցնելու ավանդական երկու մեթոդ կա՝ հաց և տեսարաններ: Հացը չկա, տեսարանների առատությունն էլ գնալով մտահոգիչ է դառնում: Վերջերս հաճախ եմ նկատում, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շեշտում են, թե այս կամ այն երևույթն առաջին անգամ է գրանցվում մեր երկրում: Կամ էլ ընդգծում են, թե իրենք միակն են, որ նման գաղափար են հրապարակ բերում:


Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանի՝ օրերս հնչեցրած միտքը, թե ընդդիմությունն առաջին անգամ կարողացավ անկաշկանդ դեմ քվեարկել կառավարության ծրագրին, ասածիս տրամաբանության մեջ է: Մեր հարցն այն մասին, թե փաստորեն «Ելքը» նու՞յնպես կաշկանդված է եղել իր քվեարկությունների ժամանակ, վերջինիս շփոթության մեջ գցեց: Խառնվեց տիկին Նազարյանը, չիմացավ՝ ինչպես պատասխանել կամ գուցե հարցիս բովանդակությունը չընկալեց, ու խրոխտ կեցվածքի գալով՝ արձանագրեց՝ «Ելքը» երբևէ կաշկանդված չի եղել: Թե ինչպես է քվեարկել «Ելքը» նախկինում, այժմ իմաստ չունի քննարկել, բայց արձանագրենք, որ թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի ներկայացուցիչները բառիս լայն իմաստով տարվել են առաջինն ու միակը լինելու մոլուցքով: Եթե ընդդիմությունն առաջին անգամ է անկաշկանդ, ապա ձեզ ո՞վ էր կաշկանդում, «Հանրապետակա՞նը»: Եթե կաշկանդում էր, ապա ինչպե՞ս եկաք իշխանության:


Յոթ չափելն ու մեկ կտրելը լավ բան է, իշխանության փառքին չտրվելը՝ առավել քան գնահատելի: Ինչքան էլ ասեք, թե մենք միակն ենք, մենք առաջինն ենք, մենք անգերազանցելի ենք, հասարակությունը տեսնում է ձեր ասածի ու արածի համադրությունը: ՀԴՄ-ի կարևորությունն առաջ քաշող վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքան էլ համոզի, թե իրենք միակն են, որ այդ թղթակտորին առաջնահերթություն են տալիս, մարդիկ հո հիշում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորը, թե անպայման պահանջեք ՀԴՄ-ն. Հրանտ Թոխատյանի՝ «շահում եք դուք, շահում է պետությունը» սոցիալական գովազդը վկա:
Առաջինն ու միակը կարելի է լինել բազում այլ հարցերում, բայց ոչ քաղաքական բնույթի մանևրումներում: Օրինակ՝ կարելի է առաջինը լինել ու հեռուստաեթերը մաքրել լեզվական աղբից, հանրապետությունը՝ կենցաղային, միակը լինել, որի խնամին, ծանոթ ու բարեկամը կառավարման տաքուկ անկյուններում հարմարավետ չեն տեղավորվի ու այսպես շարունակ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ