Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Խելքի աշեցեք»

«Խելքի աշեցեք»
01.03.2019 | 01:21

Էս էն փողն է, որ ամսեամիս տվել է որդուն ծնողը` որպես ուսման վարձ, որ տանի մայր թատրոն, որ հանձնի նրան, ով կոչված է եղել դրամը հավաքելու, հաշվելու և մուտքագրելու դրամարկղ։


Էս էդ դրամ հավաքողը բարձր կարգի դերասան Ալիկն է, նույն ինքը` դրամատիկական ստուդիայի ուսումնական մասի վարիչը, որին բեմի առաջատար, խորաթափանց վարպետներից մեկը Մուտիտյան Մուտիտ մականունն է կնքել ու...
Էս էդ ջահելն է, որ մի երկուսը վստահաբար վստահել են, որ նա համաձայն նախատեսված կարգի իր մաքրամաքուր ձեռքերով լրացնի մուտքի օրդերները, որ այնուհետև դրանք կտրի երկու մասի։ Առաջին մեծ կտորը` ստորագրված գլխավոր հաշվապահի և գանձապահի կողմից, հանձնի հաշվապահություն` փողերը տակը դրած, իսկ երկրորդ կեսը` վճարողի վավերացմամբ փոխանակ վերադարձնի տիրոջը, պահել է իր տաք սրտի մոտ կամ էլ իր աշխատասենյակի սառը սեյֆում։


Էս էն դեպքն է, որ օրերից մի օր ծլարձակել է փողի նկատմամբ սերն ու թողած հետևանքները։ Մուտիտյան Մուտիտն առաջին և երկրորդ կուրսեցիներից հավաքել և մեկումեջ գումարի մուտքի օրդերներ չի լրացրել, հետևապես` ի՞նչը բաժաներ երկու մասի, որ մեծը տար գանձապահին, փոքրը պահեր իրեն։ Բացահայտման ու դրան հաջորդած խոսք ու զրույցների ժամանակ Ալիկ Թադևոսյանն ազնիվ գտնվելով երբեք չի ասել, որ այս կամ այն սովորողը տվյալ ամսվա վարձը չի տվել, հավաքել է բարեխղճորեն, բայց թե անբարեխղճորեն ի՞նչ է արել անձամբ ինքը կամ ով կամ ովքեր են այն տնօրինել, նույնպիսի ազնվությամբ լռել է ու հենց այդ ժամանակ միշտ սֆինքսվել է նույն հարցադրումը։ Եթե սեյֆից տարել-գողացել է մեկը, ինչու՞ այդ խելքից պատուհասը ամբողջ գումարի միայն մի մասն է թռցրել` առաջին անգամ 200, երկրորդ անգամ` 250 հազար դրամ... Ընդ որում` տարբեր ամիսների, տարբեր կուրսերի։
Էս էն է, որ Մուտիտյան Մուտիտն ամեն անգամ տեսնելով դա, ոչ մեկին ոչինչ չի ասել, ոչ վերադասին, ոչ էլ մտերիմ ընկերներից մեկին, ու իր պահվածքով կանաչ խոտ է փռել գելի սիրտ կերածին, որ ամեն անգամ նա մտնի ուսմասվարի մարդաշատ կաբինետ` ռիսկայնությունը բազմապատկելով։ Իսկ վերջնական արդյունքում պարզվել է, որ հանելուկային իրավիճակում օքսիդացվել է 2 թե 2,5 մլն դրամ։


Էս էդ դեպքի հաջորդ օրն է, որ կատարվածի առիթով հավաքված 4-5 պաշտոնյաներ աղբը տանից չհանելու նպատակով որոշել են հարցը լուծել տեղում, սառը դատողությամբ, որ ոչ շիշը վառվի, ոչ էլ խորովածը։ Եվ ճիշտ են վարվել, միայն թե Ալիկի կնքահայր, բեմի առաջատար վարպետը, որ նույն ստուդիայի տնօրենն է, հետևողականորեն խիստ է գտնվել. «...դրա ոտն առհասարակ ստուդիայում չպետք է երևա»։


Էս էդ դեպքի հաջորդ օրվա հաջորդ առավոտյան կայացավ երկու իրողություն. մեկը` վատ, մյուսը` լավ։ Վատն այն է, որ Մուտիտյան Մուտիտը որպես նվազագույն պատիժ, հեռացվեց ստուդիայից, կորած գումարը վերականգնելու պայմանով, իսկ լավը... գեղղեկն իր ղեկով լայնահունչ ճանապարհ բացեց և որպես նվազագույն խրախուսանք ընդունեց իրեն օգնական ոչ պակաս հավելավճարով։


Էս էն պահն է, որ նոր ղեկավարության հրապարակ գալով Վարդան Մկրտչյանն էլ իր հերթին առաջին և նկատելի քայլը կատարեց, որ իր ուսանողական տարիների ընկերը` էդ նույն Ալիկը, իր մատուցած ծառայությունների դիմաց ավելի առաջ շարժվի դեպի դերասանախմբի վարիչ, եթե չեմ սխալվում երկու հաստիքների ամբողջական օգտագործումով։


Էս էն է, որ սա անցած-գնացած պատմություն է, որ չգիտես ինչու` վերջին մեկ տարվա ընթացքում վերակենդանացվում է արդեն երկրորդ անգամ, հենց այն ժամանակ, որ տնօրենի հետ աշխատանքային տարաձայնությունները տողերիս հեղինակը դատական կարգով երկու անգամ հաղթելուց հետո պատրաստվում է ներկայանալու աշխատանքի, ոմանք ընդառաջ են գնում ինքնավարկաբեկող նույն քայլով` մտքի «թռիչքով». «էդ ո՞նց էղավ, որ Մովսիսյանի չհրկիզվող պահարանում գտանք վճարված մուտքի օրդերների մի ամբողջ տրցակ»։
Էս էն մարդիկ են, որ ամեն ինչից դուրս, ամեն ինչից վեր, չհասկանալով պարզունակ բաներից, բերանից բերան են փոխանցում իրենց ծամծմված ծամոնները, իսկ «մուտիլովկեքի» սիրահար ջահելը «մոռանում» է բացատրել, որ ինքը բարեխղճորեն կատարելով տնօրենության հրամանը, օրեր շարունակ, մի քանի մարդկանց ներկայությամբ է հանձնել իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթային ամբողջ փաթեթը, այդ թվում և մեկիկ-մեկիկ հաշվել ու համադրել ենք վճարված օրդերների մեծ ու փոքր կտորները գանձապահի հետ միասին ու` ոչ մի տարաձայնություն։


Էս էն է, որ կիկոսի մահվան տարբերակով փիքր անողներին անհրաժեշտ է դարձի բերել, հորդորել` չխայտառակել «ռեսպուբլիկան», դաս չեղա՞վ սարքովի սարդոստայններ գործել-ՀՀ ոստիկանություն ուղարկելը։ Պարապ վախտի խաղալիքը ձեռքն առնելու, և մտմտալու փոխարեն ուշադիր կարդացեք Ալիկ Թադևոսյանի ստորագրությամբ «բարաթը», որ անբաժան մասն է տրցակի։ Եթե այն շոշափել և ոչնչացրել եք, դա ոչինչ չի նշանակում, որ ուզեք` կուղարկեմ պատճենը։ ՈՒ կգրեմ` «Խելքի՜ աշեցեք»։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ