Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկ Մարության. Ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը, ազատագրում ենք Օպերայի շրջակայքը

Հայկ Մարության. Ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը, ազատագրում ենք Օպերայի շրջակայքը
14.03.2019 | 23:59

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է օպերայի շենքի նախկին լուսանկարներից մեկը և գրել. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ