Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մանսուրյանական երեկոներ` Չարենցի, Իսահակյանի հետ

Մանսուրյանական երեկոներ` Չարենցի, Իսահակյանի հետ
18.03.2019 | 18:46

«Մանսուրյանը Չարենցի հետ» և «Տիգրան Մանսուրյանը Իսահակյանի հետ» խորագիրը կրող համերգներով կմեկնարկի Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին հոբելյանին նվիրված հայաստանյան համերգների շարքը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սկսում են Կամերային երգչախմբի համերգները, որտեղ մեծ թիվ են կազմում խմբերգային ստեղծագործությունները: Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը հավելել է, որ բազում այդպիսի համերգներ են ունեցել, և քանի որ հոբելյանական տարի է, կրկնապատիկ, եռապատիկ ավելանում են դրանք: Նրա խոսքով` Տիգրան Մանսուրյանը միշտ նպատակ է ունեցել հայ պոեզիան երաժշտության միջոցով մերունկնդրին հասցնելու, այս համերգների միջոցով ցույց են տալու նրա կատարած հսկա աշխատանքը:

Տիգրան Մանսուրյանը բավական երկար է պատրաստվել այս համերգներին: Իր իսկ բնորոշմամբ` ամբողջ մի երեկո կանցկացնի Չարենցի, ամբողջ մի երեկոէլ` միայն Իսահակյանի հետ։

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ