Քրիշտիանու Ռոնալդուի պատճառով Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը չի մասնակցի Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Բանն այն է, որ պորտուգալացին մեղադրվում է Նահանգների քաղաքացուհի Քեթրին Մայորգայի բռնաբարության մեջ: Սակայն ԱՄՆ չգնալը չի նշանակում, թե «ծեր սինյորան» զրկված կլինի այլ խաղարկությունների մասնակցությունից: Ամերիկյան ուղևորությանը կփոխարինի ասիականը: Հանդիպումները կլինեն Չինաստանում ու Սինգապուրում: Մրցակիցներն են լինելու անգլիական «Տոտենհեմն» ու «Մանչեստր Յունայթեդը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ