Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հանուն արդարության» նախաձեռնության անդամները Երևանում ներկում են «կարմիր գծերը»

«Հանուն արդարության» նախաձեռնության անդամները Երևանում ներկում են «կարմիր գծերը»
24.03.2019 | 16:49

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղի եթերից տեղեկանում ենք, որ «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում կատարում է ակցիա-հիշեցում՝ կարմիր գծերով սահմանազատված ավտոկայանատեղիների վերացման անհրաժեշտության դեմ: Նախաձեռնության անդամները պնդում են` իրենք իրականացնում են հասարակական պահանջ, այս պահանջը ձևավորվել է դեռևս հեղափոխությունից առաջ, և այդ մասին բազմիցս հայտարարություններ է արել երկրի վարչապետ, նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը ԱԺ հարթակից պահանջել է կարմիր գծերը վերացնել: Նրանք հավաստիացնում են, որ կա հանրային պահանջ` վերացնելու կարմիր գծերը: «Այսօր մենք դուրս ենք եկել այդ հանրային պահանջն իրականացնելու և ներկում ենք կարմիր գծերը՝ փաստելով, որ դրանք մեզ այլևս պետք չեն: Մենք օրինակ ենք ծառայում, հիշեցնում ենք վարչապետին, որ սա իր խոստումն է և պետք է կատարի»,- նշում են խմբի անդամները և նկատում, որ երբ ապամոնտաժում էին Օպերայի սրճարանները, քաղաքապետը նշում էր, որ իրականացնում են հանրային պահանջ, և դա ոչ թե քաղաքապետարանի ու վարչապետի որոշումն է, այլ ժողովրդի պահանջը: «Հիմա վաղուց ժողովրդի պահանջն է եղել, որ չլինեին այս կարմիր գծերը, ի՞նչն է խնդիրը, որ չի սկսվում կարմիր գծերի հանման մեկնարկը. մենք տալիս ենք այդ մեկնարկը»,- ասացին նրանք և հավելեցին, որ գուցե վարչապետը մոռացել է, բայց սա կլինի հիշեցում: «Պարո´ն վարչապետ, կատարեք Ձեր խոստումները, ժողովուրդը Ձեզնից դա է սպասում»,- ասաց խմբի անդամներից մեկը: Խմբի մեկ այլ անդամ էլ հավելեց, որ հասույթը «կարմիր գծերից» տարեկան կազմում է 26 մլրդ դրամ: «Դա շաբաթական 1 մլն դոլար է, որ մեզնից յուրաքանչյուրից գողացվում է և անհասկանալի է, թե ինչի վրա են դրանք ծախսվում: Ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց վրա գումար չի ծախսվում: Հիմա քաղաքապետ Հայկ Մարությանին ասում ենք` հաշվետու եղեք` ո՞ւր են մեր գումարները, ինչի վրա են ծախսվել»,- ասաց նա և կրկին նշեց, որ իրենք կատարում են հանրային պահանջը, որը նախահեղափոխական խոստումների շարքերում է եղել և հնչել է վարչապետի շուրթերից:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ