Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վահան Շիրխանյանին կանչել են ՀՔԾ

Վահան Շիրխանյանին կանչել են ՀՔԾ
24.03.2019 | 21:40

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կանչել են ՀՔԾ` «Ազատության»-ը փոխանցեց Շիրխանյանը՝ նշելով՝ կանչել են ոչ թե հարցաքննության, այլ հարց ուղղելու։ «Ինձ չեն կանչել հարցաքննության, կանչել են ասել` «կարո՞ղ ենք Ձեր հայտարարությունն ընդունել որպես ոճրագործության մասին հայտարարություն», ես ասել եմ` «այո՛, կարող եք»,- ասաց Շիրխանյանը։ Հարցին, թե այլ հարցեր իրեն չեն տվե՞լ, ՊՆ նախկին փոխնախարարը պատասխանեց, որ ոչ։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ