Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ սպասել հանդիպումից

Ինչ սպասել հանդիպումից
29.03.2019 | 00:34

Ոչ շատ բան, չնայած հանդիպման, այսպես ասած, պաշտոնական լինելուն, որի միակ ակնառու ցուցիչը Զոհրաբ Մնացականյանի` «մթության քողի տակ» այցն էր Մոսկվա, ինչն էլ շատ բան է ասում, եթե ոչ ամեն ինչ: Գումարած` Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցը` Մեղրու տարբերակի հիշեցմամբ. քանիցս արձանագրել ենք` Ռուսաստանին այս պահին ստատուս-քվոյի որևէ շարժ պետք չէ: Առայժմ: Մեկ նուրբ «բայց»-ով: Հընթացս ամերիկա-իսրայելական տանդեմում բավականին «դիտարժան» տեղաշարժ արձանագրվեց: Խոսքը ոչ միայն դատախազ Մյուլլերի եզրակացությունն էր Թրամփի «անմեղության» մասին, այլև անմիջապես դրան հաջորդած` Թրամփի կողմից Գոլանի բարձունքները իսրայելական տարածք ճանաչելու անչափ հետաքրքիր քայլը: Այն կարելի է որպես նախադեպ «տարածականացնել» մնացյալ հակամարտությունների վրա, սկզբի համար նկատենք, որ միջազգային կոնֆլիկտաբանության այս նոր ընթերցումն առանձնապես շատ մեծ հակազդեցության չարժանացավ նույն միջազգային հանրության, ի մասնավորի` Ռուսաստանի և Թուրքիայի կողմից: Նշանակում է` ընդհանուր միջազգային «առ ու տուրի» խնդիր կա, մանավանդ որ, Ռուսաստանի դեպքում այն կարելի է տարածականացնել Ղրիմի, Օսիայի ու Աբխազիայի վրա, Թուրքիայի դեպքում` Կիպրոսի վրա: Չշտապենք, սակայն հարցը պահենք հիշողության մեջ:


Եթե այո, ապա տարածաշրջանը վերադասավորությունների նոր փուլի մեջ է, ինչի դեպքում ղարաբաղյան «ստատուս-քվոյի» փոփոխության հարցը չի բացառվում օրակարգային լինի:
Ասել է` հնարավոր է նախադեպի կիրառում նաև այս դեպքում: Հիշենք` դեռ տարիներ առաջ ամերիկյան հայտնի փորձագետները պնդում էին, որ փոքր միավորների ճանաչումը տարիներ հետո կլինի նոր քաղաքականության հիմքում: Չշտապենք` բոլոր դեպքերում:


Ինչ վերաբերում է Վիեննայում այսօր սպասվող հանդիպմանը, ապա հայկական կողմը կընտրի մանևրի և ժամանակ շահելու մարտավարություն, ինչը, եթե անկեղծ, նոր իշխանությունների համար մաքսիմում ծրագրի տեսանկյունից ընդունելի, մինիմումի տեսանկյունից` ուղղակի ֆիասկո է այն պարզ պատճառով, որ ներքին օգտագործման առումով իշխանությունը գրանցում է հերթական մանիպուլյացիան` «Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ» ասելով:
Հանրային, ներքաղաքական սպասումների առումով հայաստանյան զարգացումները նույնպես հետաքրքիր են: Տեղի է ունենում տոտալ դիրքավորում:
Իշխանություն. Մեղրու գնդում տեղի ունեցած խայտառակ միջադեպին համարժեք գնահատական տալու փոխարեն հավաքում է սպայակազմին` Տիգրան Ավինյանի դասախոսությունն ունկնդրելու-ակնդրելու:


Ընդ որում, երկրի ղեկավարը, որը հարկ չէր համարել Վազգեն Սարգսյանի 60-ամյակը գեթ մեկ բառով հիշելու, հարկ չհամարեց հրապարակային գեթ մեկ բառ ասել նաև Մեղրու անթույլատրելի բացթողման մասին, երբ առիթը բաց չի թողնում «լայվ» մտնելու։ Այս ամենին զուգահեռ` Քոչարյանի «հագով» նոր գործեր է «կարում», Վազգենի անցած ուղին է «փորփրում»` հենց Վազգենի զինակիցների ձեռքով, որոնք չեն խորշում իրենց դերակատարությունից, խիստ հնազանդ բացում են Օվերտոնի պատուհանը, քանզի Շիրխանյանի դեպքում բանտից ազատվելն այդ գինն ուներ, Անդրանիկ Քոչարյանի դեպքում` պատգամավոր ու հանձնաժողովի նախագահ դառնալը:
Ասացինք` տեղի է ունենում ներքաղաքական լայնածավալ շարժ. քոչարյանենք վաբանկ են գնում. խաղը նրանց համար գերկարևոր է ոչ այնքան քաղաքականության, որքան վերջինիս անազատության մեջ գտնվելու պատճառով:


Շատերը նկատեցին` գրեթե բանակային կարգապահությամբ ՀՀԿ-ն նշեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրը. նշանային համակարգը խիստ տեսանելի էր` կանք ու այսպես կազմակերպված էլ մտնում ենք խաղի մեջ:
Արմեն Սարգսյանը. «Տետրիս» խաղի հեղինակը, Սթիվեն Հոքինգի գործընկերը դեռ կսպասի: Ամռանը Հայաստան կգա, ոչ ավել-ոչ պակաս Հենրի Քիսինջերը: Այն Քիսինջերը, որը, ըստ Շիրխանյանի, Վազգեն Սարգսյանին էր ներկայացրել Հայաստանի կոռումպացված չինովնիկների ցանկը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ