Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչպես իրականացնել տնտեսական հեղափոխություն

Ինչպես իրականացնել տնտեսական հեղափոխություն
29.03.2019 | 01:33

Ցանկացած քաղաքական փոփոխություն պետք է հանգեցնի տնտեսական զարգացման, հակառակ դեպքում կարող են չարդարացվել, տապալվել կամ արժեզրկվել քաղաքական փոփոխություն իրականացրած թիմի նպատակները։
Գործող իշխանությունները հայտարարել են տնտեսական հեղափոխության մասին։ Համաշխարհային տնտեսության մեջ «տնտեսական հեղափոխություն» տերմին գոյություն չունի, ուստի շատ դեպքերում տնտեսագետները տարակուսած են՝ ի՞նչ ասել է տնտեսական հեղափոխություն, ինչպե՞ս այն պետք է իրականացվի, ի՞նչ մեթոդներով, գաղափարախոսությամբ ու սկզբունքներով։


Հայաստանի տնտեսությունը շուկայական է։ Շատ կարևոր է, որ շուկային բնորոշ առկա ինստիտուտները լիարժեքորեն ու արդյունավետ գործեն։ Անկախությունից ի վեր մեր տնտեսության զարգացումն ու աճը կաշկանդել է հենց այդ ինստիտուտների ոչ լիարժեք աշխատանքը, և գուցե տնտեսական հեղափոխությունը պետք է վերաիմաստավորվի հենց այդ ինստիտուտների (ազատ մրցակցություն, մասնավոր սեփականության պաշտպանություն) լիարժեք աշխատանքով և արդյունավետության բարձրացմամբ։ Հայաստանում աշխատանքը ցածր արտադրողականություն ունի. այս հարցի լուծման ուղղությամբ պետությունը պետք է գործուն քայլեր իրականացնի։ Այստեղ մասնագիտական հմտությունների բարձրացման, կրթության բարելավման խնդիր կա, ինչը պետք է բերի արտադրողականության աճի և, ի վերջո, զարգացնի տնտեսությունը։


Դժվար է ասել` նոր իշխանությունները պատկերացնու՞մ են, թե ինչպես պետք է կյանքի կոչեն տնտեսական հեղափոխությունը, համենայն դեպս, մինչ օրս այդ ուղղությամբ որևէ ծրագիր, ճանապարհային քարտեզ սեղանին չի դրվել։ Անցած 11 ամիսները հուշում են, որ որոշ դեպքերում պաշտոնյաները չեն էլ պատկերացնում, թե ինչպես է աշխատում տնտեսությունը։ Եվ հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ համար էր հեղափոխությունը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ