Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է և բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում. Սերժ Թանկյան

Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է և բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում. Սերժ Թանկյան
24.04.2019 | 22:54

Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ:

«Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է և բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում։ Առավել մանրամասն տեղեկատվության համար հետևեք արդարության երթին, որն այսօր կանցկացվի Լոս Անջելեսում՝ Թուրքիային ուղղված պահանջով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Թանկյանը:

Դիտվել է՝ 265

Մեկնաբանություններ