Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բելառուսն ադրբեջանական նավթը դիտարկում է այլընտրանք ռուսականին

Բելառուսն ադրբեջանական նավթը դիտարկում է այլընտրանք ռուսականին
24.04.2019 | 23:53

Բելառուսական նավթային ընկերությունը հույս ունի մինչև տարեվերջ ռուսական նավթին այլընտրանք գտնել և ներկրում կազմակերպել Բալթյան նավահանգիստների կամ Ուկրաինայի տարածքով՝ լրագրողներին հայտնել է Բելառուսական նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը:

«Հույս ունենք այս տարի սկսել մատակարարումները ծովային նավահանգիստներով: Այո, նրանք (նավահանգիստները) հետաքրքրված են, որ մենք նավթի հավելյալ հոսք ընդունենք կամ Ուկրաինայի, կամ Բալթյան նավահանգիստներից», - Գրիբին մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալության բելառուսական տարբերակը: Մեկնաբանելով ներկրման հնարավոր ուղղությունները՝ Գրիբն ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի փոխադրման պայմաններից, որոնք կառաջարկեն հարևան երկրները: Բելառուսական նավթային ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նավթի մատակարարը դեռևս չի որոշել: «Ամեն ինչ կախված կլինի գնից»,- ասել է նա: Հնարավոր տարբերակների թվում նա նշել է Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից և Նիգերիայից մատակարավող նավթամթերքը:


Սերգեյ Գրիբը հայտարարել էր, որ Բելառուսը ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցրել է բենզինի և դիզելային վառելիքի՝ բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումը:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ