ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Մեր քաղաքացիները հրաժե՞շտ կտան ռուսական հեռուստաալիքներին

Մեր քաղաքացիները հրաժե՞շտ կտան ռուսական հեռուստաալիքներին
25.04.2019 | 13:06

«Փաստը» գրում է. «Դեռևս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` ասելով, որ դրանց որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Ի պատասխան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր, որ դա քաղաքական հարց է։


«Փաստի» տեղեկություններով, այդ հարցն այնքան էլ «միամիտ» չէր հնչել: Առաջիկայում բավականին լուրջ փոփոխություններ ու վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային հեռարձակումների ոլորտում: Կառավարությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ունի ներքին որոշում, որ հանրային թվային մուլտիպլեքսում լուրջ փոփոխություններ կատարվեն՝ հնարավոր բոլոր օրենսդրական կարգավորումներով հանելով ռուսական պետական հանրային հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են ՀՀ տարածքում: Դրան կհետևի այն, որ մեր քաղաքացիները հրաժեշտ կտան մասնավորաբար ОРТ, Росиия 24, НТВ, Култура հեռուստաալիքներին: Ավելի ստույգ, դրանց կարող են հետևել միայն կաբելային փաթեթների բաժանորդները: Թերթի տեղեկություններով, վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ակնարկել է, որ ԵՄ-ի համար այդքան էլ ընդունելի չէ, որ հայ հանրությունը Արևմուտքի մասին տեսակետ է կազմում ռուսական հեռուստաալիքների ազդեցությամբ: Նա նշել է, թե «հենց դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում այդքան էլ հեշտությամբ չենք կարողանում հանրային կարծիք ձևավորել և ազդել դրա վրա»: Ըստ ամենայնի, ամենաուշը մեկ տարի հետո ներկայիս կառավարությունն իր ենթակայության տակ կվերցնի արտաքին ագիտպրոպը: Սակայն մինչ այդ դեռ հարկավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք մի կողմից՝ կարգավորեն դաշտը, մյուս կողմից՝ քաղաքական որևէ հետևանք չունենան»:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ