Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանը խոստացել է օգնել Ծառուկյանին

Փաշինյանը խոստացել է օգնել Ծառուկյանին
25.04.2019 | 18:28

«Ժողովուրդը» գրում է. «Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ ԱԺ-ում քննարկվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, և այդ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քննադատական խոսքեր հնչեցրին Ծառուկյանի հասեցին: «Ժողովուրդի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, ասել է` «Իմ քայլի» պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին: Փաշինյանն ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին: Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում. կլինկերի խնդիրն այդպես էլ չի կարգավորվում:


Փաշինյանն ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով պատգամավորներին հորդորել է պահել կոռեկտության սահմանները և իրենց ելույթներում չվիրավորել Ծառուկյանին ու նրա պատգամավորներին»:

Դիտվել է՝ 215

Մեկնաբանություններ