Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Փաստ». Իշխանություններն իրենց բովանդակային քննադատող­ների black list են կազմել՝ «սև ցուցակ»

«Փաստ». Իշխանություններն իրենց բովանդակային քննադատող­ների black list են կազմել՝ «սև ցուցակ»
18.05.2019 | 12:46

«Փաստը» գրում է. «Գործող իշխանությունները քարոզչական «սև ցուցակ» են կազմել՝ black list, որտեղ ընդգրկվել են իշխանություններին բովանդակային քննադատողներն ու հանրային օրակարգ ստեղծողները։ Այդ ցուցակը բավականին խայտաբղետ է. ընդգրկված են խմբագիրներ, լրագրողներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, նախկին իշխանությունների ներկայացուցիչներ: Իշխանական վերնախավի հանձնարարությամբ տոտալ վերահսկողություն է սահմանվել այս ցուցակում ընդգրկվածների գործունեության ու ՖԲ էջերի նկատմամբ, որպեսզի պետք եղած ժամանակ տեղեկատվական-քարոզչական չեզոքացման աշխատանքներ տարվեն հնարավոր բոլոր մեթոդներով»:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ