Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նվազագույն աշխատավարձի բարձրացում ընդամենը 10 հազար դրամով

Նվազագույն աշխատավարձի բարձրացում ընդամենը 10 հազար դրամով
18.05.2019 | 12:48

«Ժամանակը» գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և գործող 55 000 փոխարեն նվազագույն աշխատավարձ սահմանել 65 000 դրամը: «Ստանալով 55000 դրամ աշխատավարձ՝ քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը», գրում են նրանք հիմնավորման մեջ: Մի՞թե նվազագույն աշխատավարձը 10 000-ով բարձրացնելով լուծվում է գոյատևման խնդիրը, ո՞ւմ համար պարզ չէ, որ Հայաստանում նման աշխատավարձով հնարավոր չէ անգամ կիսաքաղց գոյություն քարշ տալ: Եվ այդ դեպքում ո՞ւմ են պետք այս ճոռոմ խոսքերը»:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ