«Ժամանակը» գրում է. «Արցախի զինվորական հրամանատարության մի մասը ստիպված է հանդես գալիս ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Քոչարյանը իր ներկայացուցիչների միջոցով նրանց հասկացրել է, որ եթե իր նկատմամբ դատավարությունը շարունակվի, ամբաստանյալի աթոռին կարող են հայտնվել նաև որոշ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր անմիջական կամ միջնորդավորված մասնակցություն են ունեցել մարտի 1-ին զինված խմբեր Երևան բերելու հարցում: Հիմա պետք է ամեն ինչ արվի, որ դատաքննությունը կասեցվի»: