«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի

Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի
22.05.2019 | 23:46

«Սուրբ» բառը Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներին ավելացնելու առաջարկը մայրաքաղաքի ավագանին մերժեց: Ավագանու նիստում բանավեճի թեժ թեմա դարձավ ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի առաջարկը՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ ու Խորենացի փողոցների ու Մաշտոցի պողոտայի անվանումներում ավելացնել սուրբ բառը։


«Իմ քայլը» խմբակցության անդամները առարկություններ ունեին: Ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը հարցրեց՝ Ցեղասպանության 1,5 միլիոն նահատակներն էլ են սրբադասված, բա նրա՞նք. - «Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ և այլն, և այլն»:
Նախագծի հեղինակն ասաց, թե խտրական մոտեցում չկա, հետո թող անվանափոխման այլ առաջարկներ նույնպես լինեն: Իմքայլականների մտահոգություններից էր նաև ծախսերի հարցը․ փողոցի անվանափոխությունը չի բերի հասցեների փոփոխությունից բխող ծախսերի։ Այստեղ էլ առարկություններ հնչեցին՝ ոչ, ծախսեր չեն ավելանում:


Մինչև նիստը հանձնաժողովում այս թեմայով քննարկումը նույնպես բուռն էր եղել:
Ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի (ԲՀԿ) տպավորությամբ, ավագանու անդամները սուրբ բառից են փախչում․ - «Ի՞նչն ա ձեզ տանջում, եթե էդ փողոցը լինում ա, օրինակ, Սուրբ Մովսես Խորենացու: Ես ուղղակի չեմ հասկանում, վերջին մեկ տարվա մեր փոփոխությունների հետ մեկտեղ, մենք էդ սրբացման խնդիրներին ինչի՞ ենք էդքան ագրեսիվ վերաբերվում»:
«Բարգավաճ Հայաստան»-ի ու «Լույս»-ի մեղադրանքներին արձագանքեց «Իմ քայլ»-ից Մեսրոպ Պապիկյանը․ «Դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Առաքելյան Հռիփսիմեն մեզ անվանի աթեիստ, դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Սարգսյան Լյուդմիլան մեզ մեղադրի սրբապղծության մեջ, դուք բերել եք էս նախագիծը, որպեսզի Խաժակյան Դավիթը հերթական անգամ զուգահեռներ տանի մեր և հանրապետականների միջև»: Ավագանին որոշեց Մաշտոցի պողոտայի, Խորենացի փողոց անվանումներն անփոփոխ թողնել, իսկ Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանմանն ավելացնել «սուրբ» բառը: Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին երկուսի դեպքում ձեռնպահ էր, երրորդին՝ կողմ․ «Որովհետև Գրիգոր Լուսավորիչը եղել է մեր առաջին կաթողիկոսը և ինքն է այդ մեծ գործընթացը սկսել՝ պետականացումը կրոնի և այլն: Այստեղ ես տրամաբանական եմ համարում»:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ