Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հետաքրքիր կապ է երևակվում Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցին աջակցող և Զարուհի Բաթոյանին զորակցող ՀԿ-ների միջև

Հետաքրքիր կապ է երևակվում Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցին աջակցող և Զարուհի Բաթոյանին զորակցող ՀԿ-ների միջև
07.06.2019 | 00:44

Հայաստանում գործող 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել ի աջակցություն Սորոսի հիմնադրամի երևանյան գրասենյակի։ Կազմակերպություն, որը պաշտոնապես հանդես է գալիս «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» անվամբ:


Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցին աջակցություն հայտնող հիշյալ ՀԿ-ների հայտարարությանն առաջիկայում դեռ կանդրադառնանք, այժմ միայն նշենք, որ նրանց մի մասը՝ «Կանանց աջակցության կենտրոն», «Հասարակություն առանց բռնության», «Փինք», «Մարդու իրավունքների տուն Երևան», «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն», «Նոր Սերունդ», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Ագաթ», «Հասարակություն առանց բռնության», «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ները, ինչպես նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության», «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիաները, ինչպես նաև մի շարք այլ ՀԿ-ներ, որոնց մի մասը Հայաստանում գործում է որպես հինգերորդ շարասյուն կամ հինգերորդ շարասյան դեր կատարում, օրերս հանդես էին եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ հաշմանդամության ու սեռի հիմքով խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ հայտարարությամբ:


Իրոք, հետաքրքիր կապ է երևակվում Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցին աջակցող և Զարուհի Բաթոյանին զորակցող ՀԿ-ների միջև: Ինչ վերաբերում է Բաթոյանին զորակցողների հայտարարությանը, ապա այն, կարծում ենք, անհիմն է և արհեստածին, քանի որ հայտարարության մեջ ընդհանրապես նշված չէ, թե որ խմբերի և անհատների կողմից է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ նրա հաշմանդամության ու սեռի (իգական) հիմքով խտրականություն և ատելություն հրահրվում:
«Ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ մտահոգված են վերջին շրջանում որոշ խմբերի և անհատների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ իրականացվող շարունակական և նպատակաուղղված թիրախավորմամբ և դատապարտում են հաշմանդամության և սեռի հիմքով խտրականության և ատելության հրահրումը»,- նշված է վերոնշյալ կազմակերպությունների հայտարարության մեջ:


Ցանկացած անձի նկատմամբ նրա հաշմանդամության ու սեռի (իգական կամ արական) հիմքով խտրականություն և ատելություն հրահրումը, եթե, իհարկե, հորինովի չէ, այլ իրականություն, անշուշտ, ոչ միայն խիստ մտահոգության, այլև քննադատության ու դատապարտումի արժանի է, բայց խնդիրն այն է, թե որ խմբերն են Զարուհի Բաթոյանի նկատմամբ վերոնշյալ հիմքով խտրականություն և ատելություն հրահրել, և եթե իրականում կան այդպիսի խմբեր և անձինք, ապա հայտարարության տակ ստորագրած տասնյակից ավելի ՀԿ-ներ ինչո՞ւ չեն նշել այդ խմբերի անվանումները և անձանց անունները, որոնք իմանալու պարագայում մենք նույնպես նրանց նկատմամբ մեր վերաբերմունքը կարտահայտեինք, ընդ որում, շատ ավելի խիստ, քան հայտարարության հեղինակները:
Դժվար է պատկերացնել, թե իր գերակշիռ մասով կնամեծար ու գթասիրտ, քրիստոնեական արժեհամակարգ ունեցող մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք անձին կարող են թիրախավորել, նրա նկատմամբ խտրականություն և ատելություն հրահրել ըստ վերջինիս սեռի, առավել ևս՝ հաշմանդամության հանգամանքի, ինչը, անշուշտ, անհարիր է նաև քրիստոնեությանը: Որքան ծանոթ եմ պատմությանը, իրենց հասարակության անդամների նկատմամբ այդպես նույնիսկ ֆաշիստները չեն վարվել: Ըստ «Վիքիպեդիայի», «Իտալացի ֆաշիստները կանանց համարում էին ազգի վերարտադրողները և անգամ հատուկ ծիսական միջոցառումներ էին անցկացնում ցույց տալու համար նրանց դերը ազգի գոյատևման հարցում»:


Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն», «Աստղացոլք», «Զարգացման նախաձեռնություններ», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն», «Լիարժեք կյանք», «Լռության ձայն», «Կանանց աջակցման կենտրոն», «Կանանց իրավունքների տուն», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Հայկական ճամբար», «Հասարակություն առանց բռնության», «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն», «Մենք կարող ենք», «Նոր Սերունդ», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» «Սկարպ», «Փինք», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Մարդու իրավունքների տուն Երևան» ՀԿ-ների, ինչպես նաև «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության», «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիաների հիշյալ հայտարարությունն այն տպավորությունն է առաջացնում, որ դրա հեղինակներն առաջնորդվել են Սորոսի հիմնադրամին, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտին, այլ օտար պետություններին, օտարերկրյա ու միջազգային կազմակերպություններին Հայաստանում իրավիճակը առավելագույնս վատ ու մռայլ գույներով ներկայացնելու մղմամբ, որպեսզի նրանցից նորանոր «գրանտներ» և այլ աջակցություն ստանան՝ Հայաստանում խտրականության և ատելության խոսքի նկատմամբ պայքարելու, իրավիճակը, այսպես ասած, բարելավելու համար: Այսինքն՝ որքան մեր երկրում իրավիճակը վատ ներկայացվի, այնքան դրսից մեծ ու նորանոր գումարներ ստանալու հույս կա, ինչպես այդ մասին օրերս ասել էր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու նրա նախագահ Դանիել Իոաննիսյանի առնչությամբ:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարի հանրային և անձնական գործունեությունից, խոսքից և մոտեցումներից առանձնացվում են երեխաների սեռական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի իրավունքի, հասարակության կրթության և առողջ հարաբերությունների վերաբերյալ արտահայտությունները և խեղաթյուրվում՝ արժեզրկող և մարդկային արժանապատվությունը նվաստացնող ոճով»,- նշված է հիշյալ հայտարարության մեջ:


Երեխաների սեռական կրթության վերաբերյալ Զարուհի Բաթոյանի ո՞ր արտահայտությունների մասին է խոսքը, 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքույկի ու դրա հրատարակչի պաշտպանությա՞ն…
Նախարարի ասածը՝ «Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է», առողջ հարաբերությունների վերաբերյալ նրա արտահայտությունների շարքի՞ն է պատկանում՝ այն դեպքում, երբ հայերիս արժեհամակարգին և ՀՀ ազգային անվտանգությանը լրջորեն սպառնացող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը Հայաստանում էլ ավելի է լկտիացնելու ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ (արվամոլ), բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանցից և այլասերվածների իրավունքների պաշտպաններից շատերին: Եվ ովքե՞ր ու ինչպե՞ս են խեղաթյուրել Բաթոյանի արտահայտությունները... Եթե հիշյալ ՀԿ-ների կողմից այս հարցերի պատասխանները չտրվեն, ապա եզրակացնելու ենք, որ հենց իրենք են խեղաթյուրում իրականությունը:
Հայտարարության հեղինակները, նշելով ՀՀ-ում «խտրականության դեմ ուղղած գործողությունների անբավարար մակարդակի մասին», կարծում ենք, փորձում են արհեստականորեն հիմքեր նախապատրաստել խտրականության մասին օրենքի ընդունման համար, որը ԼԳԲՏ անձանց ու նրանց իրավունքների պաշտպաններին հնարավորություն կտա լայնորեն հանդես գալ այլասերման քարոզչությամբ, այսպես ասած, գեյ շքերթներ կազմակերպել, ԼԳԲՏ-ներին երեխա որդեգրելու, երեխաների դաստիարակչական հաստատություններում աշխատելու հնարավորություն տալ և այլն:


Հայտարարության հեղինակներն իրենց զորակցությունն են հայտնել Զարուհի Բաթոյանին և հաստատել իրենց աջակցությունը Հայաստանում նաև հակախտրական պետական քաղաքականության իրագործման գործում: Թող որքան ուզում են, հայտնեն իրենց զորակցությունը Բաթոյանին, ավելի լավ, վերջապես մեր հասարակությունը պետք է իմանա ով ով է: Ինչ վերաբերում է Հայաստանում հակախտրական պետական քաղաքականությանն աջակցելուն, ապա Հայաստանում այլասերվածների չակերտյալ իրավունքների ամրագրման ցանկացած փորձ, որին փորձում են հասնել վերոնշյալ ՀԿ-ները կամ, թեկուզ, նրանց մի մասը, հասարակության հզոր հակահարվածին է արժանանալու: Պատահական չէ, որ վերը նշված ՀԿ-ների մի մասը, ինչպես, օրինակ, «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Փինք», «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ները, մեր երկրում տարիներ շարունակ հանդես է եկել և հետևողականորեն հանդես է գալիս միասեռականների և ուրիշ այլասերվածների «իրավունքների» պաշտպանությամբ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ