Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատի Norway Chess սուպերմրցաշարը: Լևոն Արոնյանը 6-րդ տուրում մրցեց Սո Ուեսլիի հետ։ Հիմնական պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Կողմերը համաձայնության եկան արդեն 31-րդ քայլում։ Արմագեդոնում Լևոնը հաղթեց մրցակցին։ Վեցերորդ տուրում հաղթեցին Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան և Յու Յանգին։