Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խորհրդարանում մեծ ճակատամարտ է

Խորհրդարանում մեծ ճակատամարտ է
18.06.2019 | 11:44

«Հրապարակը» գրում է. «Այսօր խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում․ օրակարգի առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրումն է։ ՀՀ նախագահը ներկայացրել է իշխանության սիրելի Վահե Գրիգորյանին, բայց նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվում ընդդիմության, հանրության տարբեր շերտերի կողմից, քանի որ մարդիկ ակնկալում էին, որ հին Հայաստանի «օրենքներն» այլևս չեն գործի, ապակուսակցական, ապաքաղաքական պաշտոններում յուրայիններ չեն նշանակվի՚։

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ