Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Խի՞ պրավալ տվիր մեր գործը»

«Խի՞ պրավալ տվիր մեր գործը»
18.06.2019 | 11:47

«Հրապարակը» գրում է. «Երեկ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Նրան դուր չէր եկել, որ Թովմասյանը նիստի ժամանակ պաշտպանել էր արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի տեսակետը, քվեարկել նրանց օգտին՝ մերժելով իր առաջարկները։


Նա նիստից հետո միջանցքում վրդովված բացատրություն էր պահանջում պատգամավորից՝ «խի՞ պրավալ տվիր մեր գործը՝ դեմ քվեարկեցիր, քո ձայնը դեր խաղաց»։ Թովմասյանն արդարանում էր, որ եթե նախապես իր հետ քննարկվեին առաջարկները, հիմնավոր բացատրություն տրվեր, գուցե այլ դիրքորոշում ունենար։ «Կոլյա, քո փաստարկները համոզիչ չէին, սուբյեկտիվ ես»,- հանգիստ բացատրում էր Թագուհի Թովմասյանը։ Պարզվեց՝ վեճը հանրային փաստաբանների ինստիտուտին էր վերաբերում, որի լիազորությունների ընդլայնումը, զարմանալիորեն, դուր չէր եկել նախկին փաստաբան-պատգամավորին»:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ