Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞ւր մնաց տնտեսական հեղափոխությունը

Ո՞ւր մնաց տնտեսական հեղափոխությունը
20.06.2019 | 15:33

«Փաստը» գրում է. «Կոպիրկին, դատավարություններ, ՍԴ դատավոր, Մխիթարյանի ամուսնություն. ահա վերջին օրերի դիսկուրսի ոչ ամբողջական ցանկը: Իսկ տնտեսություն, կարծես, չկա, առաջընթաց ծրագրեր, կարծես, չկան...


Փորձենք միասին հասկանալ իշխանությունների քաղաքականության տրամաբանությունը։ Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլի» համոզիչ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ չեն լինելու, քանի դեռ տեղի չեն ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այլ խոսքով՝ նոր իշխանության ամբողջացումը տեղի չի ունեցել։ Մասնագիտական առումով՝ վարչապետի պնդումը, իհարկե, խիստ վիճահարույց էր, ու շատերն արդարացիորեն պնդում էին, որ Փաշինյանն այդպես է վարվում՝ խորհրդարանի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով, քանի դեռ պահպանվում է հեղափոխական էյֆորիան։


Այնուամենայնիվ, անցած տարի դեռ էյֆորիկ տրամադրությունները պահպանվում էին, ու հասարակությունը «մարսեց» արտահերթ ընտրությունների նախաձեռնությունը։ Խորհրդարանական ընտրարշավի եզրափակիչ՝ մայրաքաղաքային երթի ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ շրջանառու դարձրեց տնտեսական հեղափոխության թեզը։ Փաստորեն՝ մարդիկ Փաշինյանի թիմին ձայն տվեցին, որպեսզի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը երկրում նպաստեր ներդրումային միջավայրի ձևավորմանն ու ձեռնամուխ լիներ տնտեսաձևավորմանն ու ձեռնամուխ լիներ տնտեսական հեղափոխության իրականացմանը։
Ընտրություններին հաջորդող առաջին ամիսներին իշխանությունն իրապես գործում էր այս թրենդի տրամաբանությամբ։ Իհարկե, տնտեսության մեջ որակական փոփոխություններ տեղի չէին ուենում, ներդրումային բում էլ չկար ու չկա, ոչ էլ մեր արտագաղթած հայրենակիցներն են հերթ կանգնել՝ հայրենիք վերադառնալու համար։ Պարզապես Փաշինյանը լայվերի ու ելույթների, ֆեյսբուքյան գրառումների ու հայտարարությունների տեսքով տնտեսական հեղափոխություն էր «իրականացնում»՝ պարբերաբար խոսելով «փայլուն» թվերի մասին, որոնք իրականում որևէ աղերս չունեն տնտեսության իրական պատկերի, նրա զարգացման հետ։ Պատմության այս էջն էլ շրջվեց։


Փաշինյանը շատ արագ հասկացավ կամ նրան հուշեցին, որ հասարակությունը նման թվեր լսել է անցած մի քանի տասնամյակում ևս ու այլևս «կշտացած» է դրանցից։
Իշխանությունն այս պարագայում կանգնեց երկընտրանքի առաջ, որովհետև «կայծակնային» փոփոխությունների միֆը կամ «կախարդական փայտիկի» ֆենոմենը չաշխատեց։ Փաշինյանի թիմը կարող էր հասարակության հետ անկեղծ երկխոսության գնալ, փորձեր մշակել զարգացման ծրագրեր, որոնց շուրջ կոնսոլիդացներ հանրությանը՝ նրան համոզելով, որ ռեֆորմների պտուղը տեսանելի կլինի մի քանի տարի կամ գոնե՝ ամիսներ հետո։ Սակայն այդ ճանապարհը ենթադրում էր հետևողական ու համակարգված աշխատանք, ու նաև՝ վարկանիշի որոշակի անկում։ Իշխանությունն ակնհայտորեն դրան պատրաստ չէր ու դարձյալ գնաց հասարակությանը «ներքին թշնամու» կերպարով կոնսոլիդացնելու ճանապարհով։ Նոր «թշնամի» հայտարարված են դատարանները։ Սա հասարակությանն առաջվա պես չի ոգևորում, ու պատահական չէ, որ դատարանների մուտքերը «փակեց» առավելագույնը 2000 մարդ։ «Դատական հեղափոխությունը» հասարակությանը զբաղեցնելու շատ կարճ փուլ է, որից հետո իշխանությունը, արդեն վստահության ավելի փոքր պաշարով, ստիպված է լինելու պատասխանել, թե ո՞ւր կորավ տնտեսական հեղափոխությունը»։

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ