«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արայիկ Հարությունյանը «ներկա-բացակա» է անում

Արայիկ Հարությունյանը «ներկա-բացակա» է անում
28.06.2019 | 01:39

Մշակույթի նախկին նախարարությունը փորձում է համակերպվել նոր կարգավիճակին: Աշխատակիցները դեռ չեն հասկանում՝ ով ում է ենթակա, պատասխանատու: Հստակ չէ՝ ով է մնում, ով` գնում: Բազմաթիվ նախարարներ տեսած նախկին նախարարությունն այժմ էլ նոր սուպերնախարարի կանոններին է փորձում համակերպվել: «Իրատեսի» զրուցակցի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը «մառոզ է անում» նախարարությունով մեկ. «Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնում նշանակվելու հաջորդ օրը կանգնել է մշակույթի նախարարության մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է ուշանում: Նրանց, ովքեր աշխատանքի են ներկայացել 10-15 րոպե ուշացումով, ասվել է՝ բացատրագրեր գրեն: Ոմանք կատարել են նախարարի հրահանգը, ոմանք էլ հորդորել նրա օգնականներին։ «Հարությունյանին հուշեք` մատյան պահի, ամեն առավոտ հենց անցակետում, ոստիկանների ուղեկցությամբ ներկա-բացակա անի։ Նախկինում եթե ինչ-որ հարցով աշխատանքային ժամին 10-20 րոպեով պետք էր դուրս գալ, զգուշացնում էին բաժնի պետին ու դուրս գալիս, բայց այժմ նախարարը հրահանգել է՝ անպայման դիմում-բացատրագիր գրել: Տպավորություն է, թե նախարարության աշխատակիցներն ամբողջ օրը բացատրագրեր են գրելու, որ «բան ու գործ չունեցող» աշխատակազմը դրանցով օրը հագեցնի»:


Հարությունյանի հրահանգները բացատրագրերով չեն սահմանափակվում: Նա պահանջել է նաև, որ մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներն անխտիր իրենց աշխատասենյակների դռանը փակցնեն անուն-ազգանունը, ըստ երևույթին՝ իմանալու համար, թե ուշացողը կամ աշխատասենյակից բացակայողն ով է:
Ինչ վարաբերում է սպասվող կրճատումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ նախնական խոսակցությունների համաձայն` 13 մարդու են կրճատելու:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ