«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սասուն Միքայելյան. Քամին ցրտից չմեռավ

Սասուն Միքայելյան. Քամին ցրտից չմեռավ
01.07.2019 | 22:17

ՔՊԿ հիմնադիր անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր քննադատեց կուսակից գործընկերոջը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Միքայելյանը հենց նրան մեղադրեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուի պարտության համար՝ ընդգծելով՝ Ռոմանոսը ցանկանում է մարզում «դեմք դառնալ»՝ փորձելով իր թեկնածուին քաղաքապետ դարձնել, որ նրան այդպես էլ չի հաջողվել: Սասուն Միքայելյանը չթաքցրեց՝ կուսակցությունում դեմ է քվեարկել Գրիգոր Գուլյանի թեկնածությանն՝ ասելով, որ գործող քաղաքապետը՝ Վահագն Գևորգյանը շատ լավ աշխատում է քաղաքապետի պաշտոնում՝ նրան հաջողվել է գերակատարել քաղաքի բյուջեն: ԲՀԿ աջակցությունը ստացած Գևորգյանին Միքայելյանը վաղուց է ճանաչում, գործող քաղաքապետը երկար տարիներ աշխատել է խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում՝ իբրև փորձագետ և պետք է շարունակեր աշխատել: Իր տեսակետը չի ընդունվել, բայց Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝ իշխանության թեկնածուի դեմ չի աշխատել։ «Ես ՔՊ-ի թեկունքից չեմ խփել, որևէ մեկի չեմ ասել, որ պիտի գնաք, ընտրեք գործող քաղաքապետին։ Նման բան չի եղել։ Իսկ Աբովյանի ընտրությունները ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետև ինքն անձնավորեց իրա դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրությունում, դրան գումարած պատկերացրեք, որ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու։ Էսօր մարդիկ կան իրենք գիտեն, թե դեմք են դառել, կամ մեծ դերակատարություն են ունեցել հայոց պատմության, կամ այսօրվա իրողության, կամ ընդհանրապես էս վերջին թավշյա հեղափոխության հետ կապված։ Դրան գումարած էդպես մի ակտիվ չէր Ռոմանոսը թավշյա հեղափոխության ժամանակ, և եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - ասաց Միքայելյանը։


Հարցին՝ չի՞ ընդունում մարզպետի պնդումը, թե Աբովյանում շարունակում է իշխել քրեաօլիգարխիկ համակարգը, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ այդ համակարգը Հայաստանում է: Կոտայքի մարզպետն ընտրություններից հետո ասել էր, թե Աբովյանում քաղաքացին պարտվեց «քրեաօլիգարխիկ, կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին»։ «Գնացեք, նայեք՝ Աբովյանում ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին՝ Կավալի տղեն՝ էն անձինք, ովքեր խոր կապ են ունեցել, տալիք-առնելիք են ունեցել Կավալի հետ, էդ մարդկանցով է ինքը շրջապատված։ Իսկ էսօր արժեհամակարգից է խոսում, նոր շարժումից է խոսում», - ասաց Միքայելյանը։


Անդրադառնալով ՔՊ վարչության կազմից դուրս մնալու փաստին, Սասուն Միքայելյանն, որ մինչ այդ վարչության նախագահն էր, ասաց՝ գուցե պատճառը կուսակցության ներսում խմորումներն, որոշակի անձինք թիմեր են ձևավորել իշխող ուժի ներսում, բայց միևնույն է, վարչությունից դուրս մնալու փաստն իրեն չի անհանգստացնում: Հարցին, թե ովքե՞ր են կուսակցության ներսում թիմեր ձևավորած անձինք, Միքայելյանը չցանկացավ մանրամասնել՝ ասելով՝ անուններ տվող չէ, ավելի քան 3 տարի անազատության մեջ է եղել, բայց անուններ չի տվել:


«Բնական է՝ ինձ ձայն չեն տվել, թաքցնելու բա՞ն է, արդարանամ, ասեմ՝ «չէ, ինձ ձայն տվի՞ն»։ Գուցե էնտեղ ինչ-որ խմորումներ գնացել են, մարդիկ ինչ-որ թիմեր են ձևավորել ներսում, որոշակի անձինք, դրա համար սենց եղավ, բայց էսօր Սասուն Միքայելյանը երբեք չի խանգարի, որ իր գործը, որպես ՔՊ անդամ, շարունակի, գումարած դրան Սասուն Միքայելյանի օրոք ՔՊ-ն հաղթանակ է տարել, որ Սասուն Միքայելյանը եղել է այդ կուսակցության ղեկավարը։ Էսօր, որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ, ժողովուրդ», - ասաց Միքայելյանը։


Արձագանքելով տարածված խոսակցություններին, թե հնարավո՞ր է մանդատը վայր դնի, Միքայելյանն ասաց, թե չգիտի դա ում երազանքն է, բայց մանդատից հրաժարվել չի պատրաստվում. «Ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու։ Ես խռովող տղա չեմ», - ասաց Միքայելյանը։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ