Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուսները թարմացրել են սորոսականներից ազատվելու իրենց պահանջները

Ռուսները թարմացրել են սորոսականներից ազատվելու իրենց պահանջները
12.07.2019 | 01:36

Ռուսները դարձյալ թարմացրել են իրենց պահանջները սորոսյան «ծագում» ունեցող հայ պաշտոնյաներից ազատվելու վերաբերյալ։ Խոսքը նախ և առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին է։ Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ իր դաշնակից պետության կրթությունն ու մշակույթը, այսինքն այն, ինչ ներառում է փափուկ ուժ կոչվածը, փաստորեն համակարգում է սորոսական արմատներ ունեցող նախարար։ Միևնույն ժամանակ արևմտյան բժշկական տրանսնացիոնալ կորպորացիաները սորոսյան մեկ այլ պաշտոնյայի միջոցով փորձում են փորձարկումներ անել բնակչության վրա՝ այս կամ այն դեղամիջոցը կամ պատվաստանյութն օգտագործելով։ Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին, ապա ռուսները շարունակում են անտեսել այդ կառույցի գոյությունը Հայաստանում՝ ուղղակիորեն չվստահելով Արմեն Գրիգորյանին։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ