Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուսաստանը վերջին հնարավորություն ունի՝ Միջին և ցածր հեռահարության հրթիռների տարածման պայմանագիրը փրկելու համար

Ռուսաստանը վերջին հնարավորություն ունի՝ Միջին և ցածր հեռահարության հրթիռների տարածման պայմանագիրը փրկելու համար
15.07.2019 | 11:19

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իր «վերջին հնարավորությունը»՝ Միջին և ցածր հեռահարության հրթիռների տարածման պայմանագիրը պահպանելու համար, հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung-ը։ Նա հայտարարել է, որ հրթիռների ուտիլիզացման համար պատասխանատվությունը «Կրեմլի ղեկավարության ուսերին է ընկած»։


«Մոսկվան պետք է իր վերջին հնարավորությունն օգտագործի՝ այն փրկելու համար։ Հակառակ պարագայում նա լիարժեք պատասխանատվություն կկրի հետևանքների համար»,-հայտարարել է Ստոլտենբերգը։

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ