ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Տավուշի մարզում 7 նոր Վիքիակումբ է բացվել

Տավուշի մարզում 7 նոր Վիքիակումբ է բացվել
15.07.2019 | 17:26

Դեռևս սույն թվականի մարտ ամսին Վիքիմեդիա Հայաստանի և Տավուշի մարզպետարանի միջև սերտ համագործակցություն էր սկսվել։ Մարզպետ Հայկ Չոբանյանը և «Վիքիպեդիա Հայաստանի» ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, կարևորելով նորարարական կրթական համակարգերի ներդրումը Տավուշում, համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Հուշագրի համաձայն՝ Վիքիմեդիա Հայաստանը պարտավորվում է Տավուշի մարզի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացներ կազմակերպել և օգնել նրանց վիքիակումբների ստեղծման և գործունեության մեջ։ Մարզպետարանը պարտավորվում է ուսուցիչներին խրախուսական հավելավճարներ հատկացնել ըստ իրենց գործունեության մոնիթորինգի։
Գործընթացը սկիզբ է առել մարտի 25-ին, երբ Տավուշի մարզի 35 ուսուցիչ մասնակցեց Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման հնգօրյա դասընթացին։ Համագործության երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 6-ին, երբ Վիքիակումբներ հիմնադրվեցին Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, Արճիսի դպրոցներում։ Դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների։ Դպրոցում Վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի Վիքիպեդիայում խմբագրման գործիքներին և շարունակաբար որակյալ ներդրում ունենա։

«Վիքիակումբները կրթական հեղաշրջում կատարելու պոտենցիալ ունեն։ Շատ բնակավայրերում վիքիակումբները աստիճանաբար փոխում են թե՛ աշակերտների և թե՛ չափահասների մտածելակերպը»,- նշում է Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը և հավելում, որ շատ բան կախված է ակումբի ուսուցիչ-համակարգողից։ Սուսաննա Մկրտչյանն ընդգծում է, որ ատ կարևոր է, որ ակումբի համակարգողը շարունակական ներդրում ունենա Վիքիպեդիայում, ինչը հնարավորություն կտա նրան ընդլայնել և խորացնել իր մասնագիտական գիտելիքները, դասավանդման նորարարական մոտեցումներ ձեռք բերել և յուրաքանչյուր աշակերտին տարբերակված մոտեցում ցուցաբերել։

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ