Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արթուր Ղազինյան. Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում

Արթուր Ղազինյան. Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում
15.07.2019 | 23:18

Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում՝ ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը։ «Սրանով թեման փակվեց, օրակարգը սպառված է։ Հայաստանում չի կարող լինել վեթինգ, քանի որ դա Վենետիկի հանձնաժողովի կողմից կհամարվի անթույլատրելի, որովհետև գործադիր մարմինն այս պահին ունի անթույլատրելի մեծ լիազորություններ դատական իշխանությունների վրա, և լրացուցիչ տրամադրման, վերահսկման և հակազդման մեխանիզմներ հանձնել գործադիրին՝ ուղղակի կլինի հակաժողովրդավարական և կհակասի իրավունքի և իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքին», - ասաց Արթուր Ղազինյանը։


Վենետիկի հանձնաժողովի հրապարակած արձանագրության մեջ նշված էր. Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար։ Նշված էր նաև՝ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։


«Թեման այլևս սպառված է, իշխանություններն էլ հանձնվեցին, իրենք էլ հասկացան, որ իրենց իսկ բարձրացրած օրակարգը բացարձակ արհեստական էր և քաղաքական պոպուլիզմին բնորոշ։ Փորձել քաղաքական պոպուլիզմը տեղավորել իրավական հարթությունում՝ ուղղակի անթույլատրելի է և դատապարտված է ձախողման։ Իրավունքը ճշգրիտ և շատ լուրջ գիտություն է, որպեսզի այդտեղ զբաղվեն պոպուլիզմով», - ասաց Արթուր Ղազինյանը:

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ