Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Վարդևանյան. Վենետիկի հանձնաժողովն օգտագործել է Սահմանադրական դատարանի դատավոր եզրույթը՝ հարցը փակելու նպատակով

Արամ Վարդևանյան. Վենետիկի հանձնաժողովն օգտագործել է Սահմանադրական դատարանի դատավոր եզրույթը՝ հարցը փակելու նպատակով
15.07.2019 | 23:26

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն, ըստ սահմանադրագետ Արամ Վարդևանյանի, մի քանի կարևոր շեշտադրում ունի։ «Առաջինը, եթե նկատել եք, Վենետիկի հանձնաժողովը մի քանի անգամ օգտագործում է Սահմանադրական դատարանի դատավոր բառակապակցությունը։ Սա, կարծես թե, Վենետիկի հանձնաժողովը հատուկ ի պատասխան այն դիսկուրսի է արել, որ ստեղծվում էր Հայաստանում որոշ մասնագետների կողմից՝ անդա՞մ, թե՞ դատավոր։ Մի քանի անգամ ընդգծում է դատավոր եզրույթը, դրանով հարցը փակելու նպատակով»՝ ասել է Արամ Վարդևանյանը։ Երկրորդ շեշտադրումով հստակ արձանագրվում է այն, ինչն իրենք այսքան ժամանակ ներկայացնում էին. 213-րդ հոդվածը շատ սպառիչ և հստակ արձանագրում է, որ անդամները ստանձնում են դատավորի կարգավիճակ։


«Եվ կա նաև 3-րդ հանգամանքը՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է՝ եթե Սահմանադրական դատարանի մեկ դատավորի կարծիքը հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ խորհրդարանն էլ ողջունի այդ ամենը, դա կարող է հանգեցնել Սահմանադրական դատարանի դատավորների օրինական մանդատի իրացման սահմանափակման։ Ի դեպ, այս հարցը շատ կարևոր է, որովհետև եթե այդպիսի իրավիճակ է տեղի ունենում, այդ իրավիճակի վրա ազդելը իրենից ենթադրում է քրեաիրավական տիրույթում գտնվող հարցի առկայություն։ Դա կլինի Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացում», - նկատեց սահմանադրագետը։ Վարդևանյանն ասաց, որ նախկինում էլ մի քանի անգամ տարբեր մեկնաբանություններում ինքն ասել է, որ լավագույն միջոցը կարգապահական պատասխանատվության գործիքի լայն իրացումն է, որն էլ արձանագրել է Վենետիկի հանձնաժողովը։ Այլապես վեթինգն ինքնին կարող էր քաղաքական մի շարք ռիսկեր ունենալ դատական իշխանության միջամտության տեսանկյունից։ «Դատական իշխանությունը ապաքաղաքական մարմին է և այդպիսին էլ պետք է լինի, իսկ վեթինգը բավարար երաշխիքներ չի կարող տալ», - եզրափակեց Արամ Վարդևանյանը:

Դիտվել է՝ 339

Մեկնաբանություններ