Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ

ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ
15.07.2019 | 23:29

Եվրամիությունը համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակում՝ Բրյուսելում լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը՝ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ:

«Թուրքիայի այս սադրանքը մեր բոլորի համար անընդունելի է: Մենք Կիպրոսի կողմից ենք», - ասել է նա: «Մենք գտանք համապատասխան հավասարակշռող մարտավարություն, որը մեզ թույլ է տալիս բաց պահել բոլոր տարբերակներն, անշուշտ, նաև պատժամիջոցները», - նշել է Ռոտը: Նրա խոսքով՝ «հարկ եղած ժամանակ» ԵՄ-ն պետք է դա քննարկի: Ես կարող եմ միայն հուսալ, որ այժմ շատ հակամարտություններին ու ճգնաժամերին չի ավելանա ևս մեկը», - նշել է պետխարարը: «Կարևոր է, որ մենք մեկ անգամ ևս հասկանալ տանք, որ (արդյունահանման իրավունքների) այդ բոլոր հարցերն անհրաժեշտ է վերջնականապես պարզել ՄԱԿ-ի հովանու ներքո», - ասել է Ռոտը:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ