Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ և ինչպես կվավերացվի Ստամբուլյան կոնվենցիան

Երբ և ինչպես կվավերացվի Ստամբուլյան կոնվենցիան
20.07.2019 | 11:28

«Հրապարակը» գրում է. «Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի․ մեր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որ սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն։ Կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, բայց պետք է դեռ վավերացվի։ Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։ Հայ ավանդապաշտները կարծում են, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ