Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ի՜նչ լավ կլի­ներ քո փո­խա­րեն մի... խա­չա­պու­րի ներս մտ­ներ»

«Ի՜նչ լավ կլի­ներ քո փո­խա­րեն մի... խա­չա­պու­րի ներս մտ­ներ»
10.09.2019 | 01:11
Սեպ­տեմ­բե­րյան այդ օ­րը ինձ հա­մար «թա­քուն ա­ղերս­նե­րով» էր լե­ցուն՝ գլ­խա­ցավ պատ­ճա­ռե­լու պես. 1996 թվա­կանն էր։ Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի զի­նա­դա­դա­րը մեր մեջ չէր դա­դա­րել՝ հրաշք տղա­նե­րի կո­րուստ­նե­րի ար­ձա­գանք­նե­րը մեզ­նից խլում էին մեր «հո­գե­պա­հուստ» նյար­դե­րի վեր­ջին բե­կոր­նե­րը...
Չէի հի­շում վեր­ջին ան­գամ ե՞րբ էի հան­դի­պել մար­դու՝ գրո­ղի, հրա­պա­րա­կագ­րի, գրա­կան-հրա­տա­րակ­չա­կան բո­վում թրծ­ված կազ­մա­կեր­պիչ նվի­րյա­լի՝ Դո­նի Ռոս­տո­վում ծն­ված Գևորգ Դևրի­կյա­նին։ Իսկ պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում, հա­մա­րյա օ­րու­մեջ պետք է հան­դի­պեի նրան «Արևիկ» հրա­տա­րակ­չու­թյան իր աշ­խա­տա­սե­նյա­կում, ու հա­զիվ ինձ զս­պեի, որ իր «հու­զում­նե­րի լե­զուն» (Ե. Չա­րենց) ինձ­նից չխ­լեր ներ­քին տվայ­տանք­ներս, հատ­կա­պես երբ խո­սում էր, ներ­քին տագ­նապ­նե­րը ի ցույց չդ­նե­լով, պա­տե­րազ­մի ա­ռաջ­նագ­ծե­րում գտն­վող որ­դու՝ Վար­դա­նի մա­սին։
Ես նույ­նիսկ չէի ու­զում հարց­նել, ինքն էլ ան­խոս էր, ո­րով­հետև որ­դու լրատ­վա­կան հոդ­ված­նե­րը տպագր­վում էին հենց կրա­կագ­ծից՝ «Եր­կիր» թեր­թում...
Սեպ­տեմ­բե­րյան այդ օ­րը. և... Գևորգ Դևրի­կյա­նի մահ­վան բո­թը շփո­թեց­նե­լու պես ան­հա­վա­տա­լի, ինձ հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից հա­նող։ «Մոսկ­վա» կի­նո­թատ­րո­նից հրա­պա­րակ տա­նող ճա­նա­պար­հին էի. եր­կու ան­ձանց բարձր խո­սակ­ցու­թյու­նից լսե­ցի։ Ին­չու՞ էին այդ­քան բարձր խո­սում, գու­ցե նա­խախ­նա­մու­թյան պատ­ճա­ռով՝ ինձ լսե­լի լի­նե­լու հա­մա՞ր, գու­ցե այդ պա­հին ու այդ ի­րա­վի­ճա­կում պետք է այ­լայլ­վեի՞ ինձ հա­մար այդ թանկ կորս­տի հա­մար։
Ով ճա­նա­չել է Գևորգ Դևրի­կյա­նին մտեր­մու­թյան ո­րո­շա­կի «կար­գա­վի­ճա­կով»՝ կհա­վա­տա, մա­նա­վանդ, տա­րի­ներ անց ինձ­նից այդ­պես էլ «չվ­տար­վող» ապ­րում­նե­րիս հա­մոզ­չու­թյա­նը։ Բայց... Գևորգ Խա­չա­տու­րո­վի­չը մա­հա­ցե՞լ է. սա այն­քան ան­հա­վա­տա­լի էր, որ ու­զում էի շրջ­վել ու ան­ծա­նոթ­նե­րին ա­սել. «Գու­ցե սխալ­վու՞մ եք»։
Ես հաս­կա­նում էի նրան լռե­լայն, իր ան­սո­վոր հու­մո­րի տո­ղա­տա­կե­րից դուրս խու­ժող ի­րո­ղու­թյուն­նե­րին ծա­նոթ էի, ու նրա մահն ա­վե­լի քան ան­հա­վա­տա­լի էր։
Պատ­մա­կան Հա­յաս­տա­նի (Փոքր Հայք) Տիվ­րիկ բեր­դա­քա­ղա­քից տե­ղա­հան­ված սե­րունդ­նե­րի զար­մից էր Գևորգ Դևրի­կյա­նը և գի­տակ­ցա­կան, հան­րա­յին կյան­քում սևե­ռու­մի հաս­նող սի­րով ան­ցյա­լի պատ­մա­կա­նու­թյու­նը ամ­փո­փագ­րել էր այն­պի­սի հա­յա­շունչ կո­լո­րի­տով, որ հայ դա­սա­կան պատ­մա­վե­պին ար­դիա­կա­նու­թյուն էր հա­ղոր­դել և ապ­րում էր հա­յոց բա­րե­փո­խյալ մայ­րա­քա­ղա­քում՝ «վի­րա­վոր կռուն­կից» այլևս խապ­րիկ­ներ չս­պա­սե­լով, և ե­թե սպա­սում էր «ծա­ռայ ձայ­նին», ա­պա ան­զի­նա­թափ, հոգևին և ան­կոտ­րում։ «Վի­րա­վոր կռունկ», «Տր­դատ ճար­տա­րա­պետ» և «Գո­յա­մարտ» էր վի­պա­սա­նում՝ պատ­մու­թյան ողջ հե­րո­սա­կա­նու­թյու­նը ան­վե­րա­դարձ կո­րած չհա­մա­րե­լով։
Մեր միջև հու­մո­րի «մր­ցա­վազ­քը» եր­րորդ ան­ձի հա­մար տա­րօ­րի­նակ ու ան­հաս­կա­նա­լի կթ­վար, ե­թե հան­կարծ իր աշ­խա­տա­սե­նյա­կում կամ փո­ղո­ցում շր­ջե­լիս լսեր մեր «հա­կա­մարտ» զրույ­ցը, և ե­թե ա­սում էի (հոգ­նեց­նե­լու չափ ա­սել եմ) «Գևորգ Խա­չա­տու­րո­վիչ, բայց երկ­րա­գուն­դը այ­նուա­մե­նայ­նիվ կլոր չէ» (իր «Երկ­րա­գուն­դը կլոր է» վի­պա­կի վեր­նա­գիրն էի «խա­ղար­կում»), նրա պա­տաս­խա­նը միշտ նույնն էր. «Բայց մեր շնոր­հիվ կլոր­վում է»։
Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, ա­վան­դույթ­նե­րի հա­վա­տար­մա­տար-ժա­ռան­գոր­դի ա­վյու­նով էր ապ­րում՝ այդ ա­մե­նը հրա­պա­րա­կայ­նաց­նե­լու, հա­նու­րի ու­շադ­րու­թյան մեջ ամ­րա­կա­յե­լու մտադ­րու­թյամբ՝ թե հե­ռուս­տա­ներ­կա­յա­ցում­նե­րում, և թե պատմ­վածք­նե­րում ու հրա­պա­րա­կագ­րու­թյան մեջ։ Հատ­կա­պես վեր­ջին­նե­րում՝ անս­քող ճշ­մար­տա­ցիու­թյամբ կամր­ջե­լով ան­ցյալն ու մեր օ­րե­րի հայ մար­դու, հայ ո­գու ի­րար ան­ջր­պե­տող կամ ի­րա­րից ան­հու­սա­լիո­րեն հե­ռա­ցած այն «կա­պու­ղի­նե­րը», ո­րոնք պար­տա­դիր էր հա­մա­րում մեր լի­նե­լու­թյան ճա­նա­պարհն ա­վե­լի հու­սա­լի դարձ­նե­լու հա­մար։
Չի ե­ղել մի դեպք, մի­ջան­կյալ հիշ­վող՝ տպա­վո­րու­թյուն «ա­կո­սող» հու­շար­ժան մի մի­ջա­դեպ, ո­րին իր հա­տու հու­մո­րով չանդ­րա­դառ­նար։ Մի օր, երբ աշ­խա­տա­սե­նյա­կի կի­սա­բաց դռ­նից ու­զում էի ներս մտ­նել, զվարթ բարձ­րա­ձայ­նեց. «Ի՜նչ լավ կլի­ներ քո փո­խա­րեն մի ... խա­չա­պու­րի ներս մտ­ներ»։ Ին­քը գի­տեր, որ ես ցան­կա­ցած պա­հի, ցան­կա­ցած մի­ջա­վայ­րում միշտ «ան­հող­դողդ» եմ և միան­գա­մից ա­սա­ցի. «Գևորգ Խա­չա­պու­րիչ» և զվարթ, սպա­սե­լի ծի­ծա­ղը տա­րած­վեց ոչ միայն սե­նյա­կում, այլև հա­րա­կից սե­նյակ­նե­րում և մի­ջանց­քում։ Այս մի­ջա­դե­պը պատ­մում էր մտե­րիմ­նե­րին և շա­րու­նակ ծի­ծա­ղում։ Հան­րա­ծա­նոթ էր հատ­կա­պես հա­մեղ կե­րա­կուր­նե­րի, խոր­տիկ­նե­րի նկատ­մամբ իր ու­նե­ցած սե­րը. այս­տեղ նույն­պես նվի­րյալ էր, շա­հախ­նդ­րու­թյամբ ան­մր­ցու­նակ էր։
Ման­կու­թյան հի­շո­ղու­թյուն­նե­րի ան­վեր­ջա­նա­լի շա­րա­նը միշտ «զո­րա­բա­նա­կի» պես իր առջևում էր։ Զգաստ և զգոն հրա­մա­նա­տա­րը այդ­պես էլ նրանց չզո­րաց­րեց, ո­րով­հետև ինքն ար­թուն ու ծն­րա­դիր էր նրանց ա­ռաջ, պա­հա­պան հրեշ­տակն էր, համ­բառ­նե­լի թևեր էր նրանց ըն­դե­լու­զել, որ այս աշ­խար­հից, հա­յոց հի­նա­վուրց աշ­խար­հից նրանց գո­յու­թյա­նը, ձայ­նին կա­րոտ չմ­նան, և «կա­րոտ եմ ձայ­նիդ» ե­ղե­րեր­գու­թյու­նը չհն­չի իր նախ­կին հն­չո­ղու­թյամբ...
Սեպ­տեմ­բե­րյան այդ օ­րը... ե­թե չեմ սխալ­վում ամ­սես­կիզբ էր, սկիզ­բը նոր հե­ռա­վոր ճամ­փոր­դու­թյան՝ մի մար­դու, ով իր ներ­կա­յու­թյամբ, ար­դար նվի­րու­մով լիաց­րեց մեր կյան­քը՝ «գի­րը մնայ յի­շա­տա­կո­ղի» ա­ռա­քե­լու­թյամբ և միան­գա­մայն ան­վր­դով...
Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ
Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ