Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանությունը քաղաքական ճգնաժամին պատասխաններ չունի

Իշխանությունը քաղաքական ճգնաժամին պատասխաններ չունի
10.09.2019 | 11:58

Ռուսաստանում ռեգիոնալ ընտրությունների պաշտոնական արդյունքները երեկ հրապարակվեցին: Նրանք ցույց կտան, որ նախագահ Պուտինի «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը Մոսկվայում ոչ մի մանդատ չի ստացել: Բայց պետք չէ խաբվել: Իշխող կուսակցությունն այնքան է վարկազրկել իրեն բազմամյա կոռուպցիայով ու ապաշնորհ կառավարմամբ, որ Կրեմլը բոլոր պաշտոնապես հաստատված թեկնածուներին տեղում հրահանգել է քվեարկվել իբրև անկախ թեկնածու: Այնուհանդերձ, Կրեմլը բացահայտորեն վախեցած է, որ նույնիսկ ընտրողին մոլորեցնելու այդ խորամանկությունը բավարար չէ:

Ընտրություններին նախորդեց ընդդիմության ահաբեկման արշավը: Իշխանությունները մտացածին պատրվակներ էին գտնում, որ արգելեն ընդդիմադիր թեկնածուներին քվեարկվել՝ բռնության կիրառումով ցրելով խաղաղ ցույցերը և ձերբակալեցին 2000 ցուցարարի: Պուտինը բացահայտորեն չէր ցանկանում իրավիճակը թողնել ինքնահոսի, և արդյունքները դա ցույց կտան՝ դառնալով կարևոր ազդանշան Պուտինի ավտորիտար վարչակարգի մասին, որ մոտենում է երրորդ տասնամյակին: Հուլիսի սկզբին, երբ բողոքավորները զանգավածաբար փողոց դուրս եկան՝ հիշեցնելով 2012-ին իշխանություններին վախեցրած իրադարձությունները, նա կանգնեց ընտրության առաջ: Տնտեսությունը աղետալի վիճակում է, աշխատավարձը և կենսամակարդակը անկում են ապրում: Այս պայմաններում նա կարող էր և զիջումների գնալ դժգոհ բնակչությանը: Փոխարենը Պուտինը վճռեց ուժեցացնել ճնշումները: Ընդդիմախոսներին պատժելու համար իշխանությունները սկսեցին լայնորեն կիրառել վարչական դատապատիժները՝ մինչև 30 օր զրկելով ազատությունից, որ գործերը դատարան չմտնեն: Ոստիկանությունն ու Ռոսգվարդիան մահակներով ծեծում են ցուցարարներին: Օգոստոսի սկզբից, երբ 60000 մարդ դուրս էր եկել հանրահավաքի, իշխանությունները մերժում են ընդդիմության հանրահավաքի բոլոր հայտերը: Ռուսաստանցիները, գուցե, գնացել են ընտրատեղամասեր, բայց այդ ժողովրդավարությունը հիշեցնում է պոտյոմկինյան գյուղ, որտեղ քվեատուփերը օգտագործվում են իրականությունը կոծկելու համար: Իսկ իրականությունն այն է, որ վարչակարգը սկսել է կիրառել չինական տիպի բռնապետություն:


Միևնույն ժամանակ Պուտինը տարաձայնություններ սերմանելու նոր փորձեր է ձեռնարկում արևմտյան երկրների շարքերում, որ առայժմ միասնական են մնում Ղրիմի անօրինական անեքսիայի և Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցության դեմ: Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջեց Ռուսաստանին վեչադարձնել մեծ ութնյակ, որտեղից հեռացրել էին 5 տարի առաջ: Նրա պահանջը մերժեցին Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան՝ միանգամայն իրավացիորեն պնդելով, որ մեծ յոթնյակը մնա լիբերալ դեմոկրատական միավորում: Շաբաթ օրը Պուտինն Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կատարեց կալանավորների բավականաչափ ոչ միանշանակ փոխանակում: Նրանց թվում կար մեկը, որ հետաքննության համար հետաքրքրություն էր ներկայացնում 2014-ին խփված մալազիական МН17 ինքնաթիռի գործով: Դա բարկացրեց Հոլանդիայի կառավարությանը, որ մինչև օրս փորձում է պարզել մեղավորներին՝ կորցնելով 196 քաղաքացի: Հոլանդիան անհանգստություն հայտնեց, որ Պուտինը կարող է գործարք կնքել, որը թույլ կտա խուսափել չարագործության պատասխանատվությունից: Երբ իրավունքի գերակայությունը շատ երկրներում սպառնալիքի տակ է, շատ կարևոր է, որ լիբերալ դեմոկրատիաները միասնական լինեն Ռուսաստանի հարցում, ոչ թե գաղտնի հավանություն տան պուտինյան վարչակարգի ռեպրեսիվ քայլերին: Իվերջո, նրա վստահության վարկանիշն այս տարի հասել է 31,7 տոկոսի, ընդդիմության աջակցությունը մեծանում է՝ դուրս գալով Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի սահմաններից, իսկ նրա ղեկավարները չեն վախենում հետապնդումներից: 2021-ին ՌԴ խորհրդարանի ընտրություններն են և ով գիտի՝ որքան հեռու է պատրաստ Պուտինը գնալ իր ռեպրեսիաներով երկրի ներսում:
The Times


Հ.Գ. Եթե որևէ այլ երկրի պարբերականի առաջնորդողը լիներ, զարմանքի տեղիք չէր տա, բայց երբ Մեծ Բրիտանիայում 1785-ից հրապարակվող թերթն է Եվրոպայի միասնականությունից խոսում, նվազագույնը զավեշտ է: Այն Մեծ Բրիտանիայի, որ երեք տարի առաջ հանրաքվեով վճռեց դուրս գալ ԵՄ-ից՝ միասնականությունը խախտելով, ու 3 տարի չի կարողանում բրեկզիտի հարց լուծել: Ակնհայտորեն Լոնդոնի թիրախում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, որ հրապարակավ ողջունել է ռուս-ուրաինական երկխոսության սկիզբը, նաև դեմ է բրեկզիտի հարցերով նոր բանակցությունների:


Իսկ Յուտա Զոմերբաուերը ավստրիական Die Presse-ում գրում է, որ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում Կրեմլյան կուսակցությունը նշանակալից կորուստներ կրեց: Ընդդիմությունը ստացավ մանդատների համարյա կեսը: Իշխանությունը քաղաքական ճգնաժամին պատասխաններ չունի: Իշխանությունները բոլոր միջոցներով ուզում էին մոսկվացիներին դրդել գնալ ընտրությունների՝ ընտրատեղամասերի առաջ ցածր գնով խնձոր ու երշիկ էին վաճառում, ժողովրդական անսամբլները պարում էին մինչև ոտքերի ցավ, օպերային երգիչները արիաներ էին կատարում, իսկ Միկին ու Մինի Մաուսը զվարճացնում էին երեխաներին: Արդյունքը միջակ էր՝ մայրաքաղաքում մասնակցությունը ընտրություններին 20% էր՝ ինչպես 5 տարի առաջ: Քվեարկածներից շատերը նախնական տվյալներով ձայն են տվել ընդդեմ «Միասնական Ռուսաստան» կուսակցության: Մոսկվայի քաղաքային դումայի 45 մանդատներից կոմունիստները նախկին 5 մանդատը կրկնապատկել են: Հաջողվեց դումա վերադառնալ չափավոր ընդդիմադիր «Яблоко» կուսակցությանը: Նույնիսկ «Միասնական Ռուսաստանի» անդամները երեկ ներկայանում էին անկախ թեկնածուներ: Կրեմլում գիտեն, որ կուսակցության արտոնություններն առանձնապես օգտակար չեն հաղթանակի համար: Բազում վկայություններ կան, որ ընտրությունների արդյունքները ծրագրվում էր կեղծել՝ ընտրատեղամասերի տեսախցիկներն արձանագրել են խախտումներ, օրինակ, մի քանի քվեաթերթիկների նետում մի մարդու ձեռքով: Մի քանի շրջաններում առաջին անգամ ներմուծված էլեկտրոնային քվեարկությունը ևս հարցերի տեղիք է տալիս: Կրեմլի համար մոսկովյան ընտրությունների արդյունքները նշանակում են քաղաքական մրցակցության մեծացում, տհաճ հարցերի քանակի բազմապատկում, շփման տոնի կոպտացում: Այս ամենին իշխանական էլիտան վատ է պատրաստված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ