Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիտալի Բալասանյան. ենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը

Վիտալի Բալասանյան. ենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը
21.09.2019 | 22:47

Հանուն Արցախի համազգային շարժման մասնակիցների և անձամբ իմ անունից սիրով շնորհավորում եմ Հայ ազգին, ՀՀ քաղաքացիներին` անկախության 101-րդ տարեդարձի կապակցությամբ: Այո, մենք ունենք 101 տարեկան Հայաստանի Հանրապետություն: 1918-ին հռչակեցինք մեր դարերով երազանք դարձած Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1991-ին, ԽՍՀՄ կազմից դուրս գալով, վերահաստատեցինք մեր ինքնիշխանությունը:


Ցանկացած ժողովրդի համար ինքնորոշման ու անկախության առկայությունն ազատ և արժանապատիվ զարգացման գլխավոր երաշխիքն է: Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը: Դարեր առաջ, կորցնելով պետականությունը, հայ ժողովուրդը ենթարկվեց բազում փորձությունների, զրկանքների, բայց միշտ պայքարեց թշնամիների դեմ՝ հանուն իր նպատակների, որի արդյունքում ծնվեց հայրենասեր այն հայ զինվորը, ով անվախ ու հաստատակամ է, ով նվիրեց մեզ այս բերկրանքը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը և մաղթում բոլոր հայ ընտանիքներին խաղաղություն ու բարօրություն, ստեղծագործ աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ