Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ուկրաինան չի մասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին

Ուկրաինան չի մասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին
21.09.2019 | 22:54

Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցել՝ ֆեյսբուքում գրել է Գերագույն Ռադայի՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Բոգդան Յարեմենկոն. «Չունենալով այլ հնարավորություն արձագանքելու այդ կազմակերպության կողմից սեփական սկզբունքների խախտմանն ու բախվելով շահերի բացահայտ անտեսմանը՝ Ուկրաինան դեռ ձեռնպահ կմնա իր պատվիրակությանը ԵԽԽՎ գործուղելուց»: Նրա խոսքով՝ որոշմանն աջակցել է Ռադայի խմբակցությունների մեծ մասը:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ