Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վուչիչը ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Վուչիչը ուղերձ է հղել ՀՀ նախագահին
21.09.2019 | 23:11

Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը. «Սերբիայի և Հայաստանի ժողովուրդներն անցյալում շատ են տառապել և օգնել միմյանց։


Ես համոզված եմ, Ձերդ Գերազանցություն, որ համատեղ ջանքերով մեր երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա համապարփակ զարգացման մեր հանձնառությունը փոխադարձ է: Ուրախությամբ սպասում եմ Ձեր առաջիկա պաշտոնական այցին Սերբիա և Ձեզ եմ հղում, Ձերդ Գերազանցություն, իմ բարեմաղթանքներն ու հարգանքներիս հավաստիքը»:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ