Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Nobile Officium

Nobile Officium
08.10.2019 | 00:13
Nobile Officium-ը շոտ­լան­դա­կան քն­նիչ դա­տա­րա­նի մե­նաշ­նորհն է՝ կող­մե­րի վե­ճե­րը լու­ծել, ե­թե չկան օ­րենք­ներ վի­ճե­լի հար­ցե­րի վե­րա­բե­րյալ, կամ կող­մե­րը ի վի­ճա­կի չեն հա­մա­ձայ­նու­թյան գալ: Մե­նաշ­նոր­հը կի­րա­ռե­լու հա­մար դա­տա­րա­նը պետք է հա­մոզ­վի, որ պահ­պան­վել են ո­րո­շա­կի պայ­ման­ներ՝ ծա­գել են ար­տա­ռոց ու ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճակ­ներ, ո­րոնց պատ­ճա­ռով գոր­ծը չի լուծ­վել: Գոր­ծը պետք է հրա­տապ ու ան­հե­տաձ­գե­լի լի­նի: Հայ­տա­տու­նե­րը կա­րող են բո­ղո­քել ինչ-որ մե­կի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, որ խախ­տում են օ­րեն­քի տառն ու ո­գին, ու հարցն այլ կերպ հնա­րա­վոր չէ լու­ծել: Nobile Officium-ը կի­րառ­վում է քիչ, բայց լու­ծում է փա­կու­ղի մտած հար­ցե­րը: Nobile Officium-ը բրի­տա­նա­կան օ­րեն­սդ­րու­թյան հան­ճա­րեղ բա­նա­լի­նե­րից մեկն է՝ բա­ցե­լու ի­րա­կա­նու­թյան փակ դռ­նե­րը: Մենք Nobile Officium չու­նենք: Մեր ա­մե­նա­հան­ճա­րեղ բա­նա­լին փակ դռ­նե­րի վրա ձվեր նե­տելն է:
Հա­յաս­տա­նում չլուծ­վող հար­ցե­րի հեր­թա­գա­յու­թյուն է. օ­գոս­տո­սը Ստամ­բու­լի կոն­վեն­ցիա­յինն էր, սեպ­տեմ­բե­րը՝ Ա­մուլ­սա­րի­նը, հոկ­տեմ­բե­րը՝ ՍԴ-ի­նը: Կա­րե­լի է ա­վե­լի հետ էլ գնալ, միևնույն է, չլուծ­ված հար­ցե­րի կու­տա­կու­մի եք բախ­վե­լու: Կա­սեք՝ «Սա­նի­տե­քի» հար­ցը լուծ­վե՞ց: Դա միայն Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի կար­ծի­քով: Ա­յո, նա միա­կող­մա­նի լու­ծա­րեց «Սա­նի­տե­քի» հետ պայ­մա­նագ­րե­րը, աղ­բը պա­կա­սե՞ց: Գաղտ­նիք չէ, որ այս պատ­մու­թյու­նը ոչ թե աղ­բա­հա­նու­թյան, այլ քա­ղա­քա­կան պատ­մու­թյուն էր, և իր պաշ­տո­նա­վար­ման ա­ռա­ջին օ­րից Հայկ Մա­րու­թյու­նը, ի­րա­կա­նում նրան քա­ղա­քա­պետ դարձ­րած վար­չա­պե­տը, խն­դիր էր դրել ա­զատ­վել «Սա­նի­տե­քից»՝ իբրև ան­ցյա­լի ժա­ռան­գու­թյուն: Իսկ փոր­ձա­դաշտ դար­ձավ Երևա­նը, որ իր զբո­սաշր­ջա­յին հմայք­նե­րին ա­վե­լաց­րեց աղ­բա­հո­տը, մշ­տա­կան բնա­կիչ­նե­րին ստի­պեց աղ­բի մեջ ապ­րել ա­միս­ներ: Փաստ չէ, որ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը աղ­բա­հա­նու­թյու­նը և քա­ղա­քի մաք­րու­թյու­նը կա­րո­ղա­նա­լու է ա­պա­հո­վել ա­վե­լի լավ, քան «Սա­նի­տե­քը», երբ նոր­մալ աշ­խա­տում էր: Փաստ չէ նաև, որ «Սա­նի­տե­քը» չի դի­մի մի­ջազ­գա­յին ար­բիտ­րաժ, տա­նուլ տա­լու դեպ­քում քա­ղա­քա­պե­տի վճի­ռը պե­տա­կան բյու­ջեին մո­տա­վո­րա­պես 700 մի­լիոն դո­լար կա­րող է ար­ժե­նալ, բայց դա ոչ մե­կի հա­մար կարևոր չէ: Փաս­տա­ցի Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը «Սա­նիտե­քի» պատ­մու­թյու­նը դի­տար­կում է փորձ, պար­զե­լու՝ ինչ կլի­նի, երբ նույն ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վի «Լի­դիա­նը»: Ընդ­հան­րա­պես՝ հե­տա­հա­յաց­քը վկա­յում է, որ նոր պայ­մա­նագ­րեր կն­քե­լու փո­խա­րեն կա­ռա­վա­րու­թյու­նը ձեռ­նա­մուխ է ե­ղել հին պայ­մա­նագ­րե­րի լու­ծար­մա­նը, և դա վե­րա­բե­րում է ոչ միայն «Սա­նի­տե­քին», այլև «Հյու­սիս-Հա­րա­վին», հե­ռան­կա­րում՝ «Վեո­լիա­յին»: Կա­ռա­վա­րու­թյու­նը միա­կող­մա­նի խզել է պայ­մա­նա­գի­րը «Հյու­սիս-Հա­րավ» ճա­նա­պար­հա­շի­նու­թյան ծրագ­րով Տրանշ 2-ի կա­պա­լա­ռու իս­պա­նա­կան «Կոր­սամ Կոր­վիամ» ըն­կե­րու­թյան հետ, սպաս­վում է ար­բիտ­րա­ժա­յին գոր­ծըն­թաց՝ հայ­տա­րա­րել է փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը: «Տրանշ 2»-ում խն­դիր­ներ կան իս­պա­նա­կան ըն­կե­րու­թյան հետ, նույն խն­դիր­ներն ու­նեն նաև են­թա­կա­պա­լա­ռու­նե­րը: Ըն­կե­րու­թյու­նը գնում է սնան­կաց­ման գոր­ծըն­թա­ցով, և մենք այս պա­հին պայ­մա­նագ­րի միա­կող­մա­նի խզ­ման պրո­ցե­սում ենք: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ լի­նե­լու է նաև ար­բիտ­րա­ժա­յին գոր­ծըն­թաց»,- ա­սել է Ա­վի­նյա­նը: «Հյու­սիս-Հա­րա­վը», հար­կավ, այլ պատ­մու­թյուն է, և՝ խայ­տա­ռակ պատ­մու­թյուն, որ մե­գա­նա­խա­գի­ծը դարձ­րել էր մե­գա­կո­ռուպ­ցիա, բայց դա պատ­կե­րը չի փո­խում: Կո­ռուպ­ցիա­յի և հին պայ­մա­նագ­րե­րի տո­տալ լու­ծար­մա­նը զու­գա­հեռ պետք են նոր պայ­մա­նագ­րեր ու նոր նա­խագ­ծեր: Կա եր­կու տե­սա­կետ՝ մի­մյանց հա­կա­դիր: Այս գոր­ծըն­թա­ցը հար­վա­ծում է ՀՀ մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյա­նը և ստեղ­ծում ան­վս­տա­հե­լի գոր­ծըն­կե­րոջ ի­միջ, որ բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նում հնա­րա­վոր ներդ­րում­նե­րի վրա՝ մեկ: Եվ երկ­րորդ՝ այս գոր­ծըն­թա­ցը, հա­կա­ռա­կը, ա­պա­ցու­ցում է, որ Հա­յաս­տա­նում հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րը ձևա­կան չէ ու ի­րոք հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու բա­րեն­պաստ պայ­ման­ներ է ստեղ­ծում ներդ­րում­նե­րի հա­մար: Եր­կու տե­սա­կետ­ներն էլ գո­յու­թյան ի­րա­վունք ու­նեն ու կու­նե­նան այն­քան ժա­մա­նակ, մինչև ռեալ կյան­քում ցույց տան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­ման վրա ի­րենց ներ­գոր­ծու­թյու­նը:
Ան­ցյալ շա­բաթ­վա քա­ղա­քա­կան հե­րո­սը ՍԴ-ն էր, չհաշ­ված մանր-մունր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, նե­րո­ղու­թյուն­ներն ու ինք­նար­տա­հայտ­ման հա­սա­րա­կա­կան պոռթ­կում­նե­րը՝ ազ­նիվ կամ ագ­րե­սիվ: Աժ-ն փակ-գաղտ­նի քվեար­կու­թյամբ հաս­տա­տեց ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու ո­րո­շու­մը։ 132 պատ­գա­մա­վո­րից քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցեց 101-ը, կողմ՝ 98, դեմ՝ 1, 2 քվեա­թեր­թիկ ան­վա­վեր ճա­նաչ­վեց։ ԲՀԿ-ն քվեար­կու­թյա­նը չմաս­նակ­ցեց, ԼՀԿ-ն կողմ էր:
Քն­նար­կում­նե­րի ո­րակն ու մա­կար­դա­կը, քա­ղա­քա­կան ու ի­րա­վա­կան բո­վան­դա­կու­թյու­նը կան­խո­րո­շեց նա­խորդ օ­րը ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի հար­ցազ­րույ­ցը «Արմ­նյու­զին»: Այն տպա­վո­րու­թյունն էր, որ ե­թե ՍԴ նա­խա­գա­հը հա­վա­տա­րիմ մնար քա­ղա­քա­կա­նու­թյուն չմտ­նե­լու իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, պատ­գա­մա­վոր­նե­րը ա­սե­լիք չէին ու­նե­նա­լու: Ի՞նչ հարց էր լու­ծում Հրայր Թով­մա­սյա­նը հար­ցազ­րույ­ցով: Նոր ո­չինչ չաս­վեց ար­դեն հայտ­նիին: Ոչ ոք չի էլ ժխ­տում, որ ՍԴ-ի շուրջ գոր­ծըն­թաց­նե­րը քա­ղա­քա­կան են, բայց տա­րօ­րի­նակ է, որ նրա կար­ծի­քով նպա­տա­կը «քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման ճա­նա­պար­հին չե­զո­քաց­նելն է ՍԴ-ն՝ որ­պես ար­գե­լա­պատ­նեշ, խո­չըն­դոտ, որ­պես մար­մին, ո­րը մի պա­հի կա­րող է քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րին ա­սել՝ «ստոպ», ո­րով­հետև դրանք հա­կա­սում են Սահ­մա­նադ­րու­թյա­նը»: Իր այս հայ­տա­րա­րու­թյամբ՝ ՍԴ նա­խա­գա­հը հար­վա­ծը ի­րե­նից տե­ղա­փո­խում է ՍԴ-ի վրա, որ, մեղմ ա­սած, ոչ միայն ճիշտ չէ, այլև հնա­րա­վոր էլ չէ: Հա­յաս­տա­նում ար­դեն ոչ մի ար­գե­լակ չի գոր­ծում ու «ստո­պի» կամ «Կանգ առ»-ի մո­տի­վը ու­շա­ցած է: Հրայր Թով­մա­սյա­նը նաև հա­կա­սում էր ինքն ի­րեն՝ և հայ­տա­րա­րում էր, որ գոր­ծըն­թա­ցը քա­ղա­քա­կան է, և հայ­տա­րա­րում էր, որ «մենք ի­րա­վա­կան պրո­ցե­սում ենք գտն­վում, ես չէի ցան­կա­նա ա­ռաջ անց­նել և ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան­ներ տալ իմ հաս­ցեին հն­չող «մե­ղադ­րանք­նե­րին»: Հի­մա հար­ցը՝ քա­ղա­քա­կա՞ն է, թե՞ ի­րա­վա­կան: Եվ ար­դեն ան­հաս­կա­նա­լի էր նրա պա­թե­տի­կան, երբ ինքն էր հայ­տա­րա­րում, որ «Ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­ված լի­նե­լով և քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, և լի­նե­լով ի­րա­վա­բան՝ պետք է մեկ հար­ցի հս­տակ պա­տաս­խա­նեմ՝ ի­րա­վա­բա­նու­թյու­նը չի սի­րում պա­թո­սա­յին, հու­զում­նա­լից ե­լույթ­ներ»: Ե­թե այդ­պես է, ին­չու՞ էր բարձ­րա­նում բա­րի­կա­դի վրա. «Ինձ հա­մար սա սահ­մա­նա­գիծ է, մեր սահ­մա­նի՝ ինձ վս­տահ­ված տա­րածքն է ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնա­լը, ըն­կճ­վե­լը, ճնշ­վե­լը դա­վա­ճա­նու­թյան են հա­վա­սար: Այ­սօր մեր սահ­մա­նին ինձ վս­տահ­ված տա­րածքն է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը։ Ինձ հա­մար այդ սահ­մա­նին կանգ­նե­լը նույն հո­գե­բա­նա­կան վի­ճակն է, ինչ այ­սօր հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին կանգ­նած մեր զին­վո­րը»: Բա­ցի պա­թե­տի­կը՝ սա նաև ի­րա­վա­կա­նո­րեն կո­ռեկտ հայ­տա­րա­րու­թյուն չէր՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը սահ­ման է թշ­նա­մու հետ, ու՞մ հետ է թշ­նա­մի Հրայր Թով­մա­սյա­նը: Իշ­խա­նու­թյա՞ն, որ ձևա­վոր­վել է լե­գի­տիմ ընտ­րու­թյուն­նե­րով, թե՞ այդ իշ­խա­նու­թյանն ընտ­րած ժո­ղովր­դի: Բո­լո­րո­վին այլ հար­թու­թյան վրա է ի­րա­կա­նու­թյու­նը՝ Հրայր Թով­մա­սյա­նին ի­զուր են դարձ­նում նախ­կին իշ­խա­նու­թյան վեր­ջին բաս­տիոն: Նա չի ա­սել ու նա չի ա­սե­լու «Նի­կո­լը ճիշտ էր, ես սխալ­վե­ցի»: ՈՒ քա­նի որ դա ար­դեն աս­վել է, ու իշ­խա­նու­թյու­նը հան­ձն­վել է, կլի­նի, թե չի լի­նի Հրայր Թով­մա­սյա­նը ՍԴ հա­վերժ նա­խա­գահ, ոչ նախ­կին, ոչ ներ­կա իշ­խա­նու­թյան հա­մար կեն­սա­կան խն­դիր չէ: Նրա հե­տա­գա պաշ­տո­նա­վա­րու­մը ո­չինչ չի տա­լիս ՀՀԿ-ին, ինչ­պես ո­չինչ չի նվա­զեց­նում ՀՀԿ-ի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից նրա հրա­ժա­րա­կա­նը: Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­հաս­կա­նա­լի գոր­ծե­լաոճն է՝ նախ հե­րո­սաց­նել, հե­տո հե­րո­սա­բար պայ­քա­րել մարդ­կանց դեմ, որ չու­նեն ոչ սիմ­վո­լիկ, ոչ գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն: ՈՒ դա հետևանքն է այն ան­կա­րո­ղու­թյան, որ դրսևո­րում են իշ­խա­նու­թյուն­նե­րը ի­րենք ի­րենց ա­ռա­ջադ­րած խն­դիր­նե­րի լուծ­ման մեջ՝ հա­նի­րա­վի քա­ղա­քա­կա­նաց­նե­լով ի­րա­վա­կան հար­ցե­րը: Որ կող­մից էլ այ­սօր գոր­ծըն­թա­ցին նա­յես, ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը վե­րած­վել է մեկ ան­ձի դեմ պայ­քա­րի, որ զու­գորդ­վում է մեկ այլ ան­ձի՝ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դեմ պայ­քա­րին, մինչ­դեռ իշ­խա­նու­թյու­նը բարձ­րա­ձայ­նում է այլ խն­դիր­ներ: ՈՒ դա ոչ միայն քա­րոզ­չա­կան սնան­կու­թյուն է, այլև՝ քա­ղա­քա­կան ան­ճա­րա­կու­թյուն: ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, օ­րի­նակ, ա­սում է, որ ՍԴ-ն չու­նի հան­րա­յին վս­տա­հու­թյուն, բայց չի բե­րում որևէ սո­ցիո­լո­գիա­կան հարց­ման ու վեր­լու­ծու­թյան տվյալ, որ ա­պա­ցու­ցի իր խոս­քը, հետևան­քը դառ­նում է Աժ նա­խա­գա­հի խոս­քի ար­ժեզր­կու­մը կամ հա­վա­սա­րե­ցու­մը խոհա­նո­ցա­յին մա­կար­դա­կով խո­սակ­ցու­թյուն­նե­րին: Բո­լոր դեպ­քե­րում՝ մավրն իր գործն ա­րեց՝ ԱԺ-ն հար­ցը քն­նար­կեց, քվեար­կեց ու ո­րո­շու­մը ու­ղար­կեց ՍԴ:
Սխալ­վում են և նրանք, որ ակն­կա­լում են, թե ար­դեն ժո­ղո­վուր­դը պի­տի գնա ՍԴ-ի պա­տե­րի տակ Հրայր Թով­մա­սյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջի, և նրանք, որ կար­ծում են, թե հան­րու­թյան գի­տա­կից շեր­տե­րը ի­րենց ձայ­նը պի­տի բարձ­րաց­նեն: Եր­կու դեպ­քում էլ տր­վե­լու է ոչ թե ի­րա­վա­կան լու­ծում, այլ փո­ղո­ցի ճն­շու­մով հար­կադ­րա­կան լու­ծում: Դա այն հիմ­քը չէ, որ թույլ կտա ու­նե­նալ ան­կախ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան: Այդ հիմ­քով ստեղծ­վե­լու է հի­մա էլ ՔՊ-ա­կան ՍԴ: Հի­մա ՍԴ դա­տա­վոր­նե­րը պետք է հար­ցը վճ­ռեն: Եվ փաստ չէ, որ նրանք կպա­հան­ջեն Հրայր Թով­մա­սյա­նի հրա­ժա­րա­կա­նը, ո­րին հետևե­լու է և ի­րենց հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը: Նիս­տը շա­րու­նակ­վում է, պա­րո­նայք երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներ՝ կա­սեր Մա­րիա Օս­տապ Իբ­րա­հի­մո­վիչ Բեն­դեր բե­յը: Պաշ­տո­նան­կու­թյանն անհ­րա­ժեշտ 9-ից 6 ձայ­նը ինչ­պես էլ ա­պա­հով­վի, ե­թե ա­պա­հով­վի, բա­ցատր­վե­լու է իշ­խա­նու­թյան գոր­ծադ­րած ճն­շում­նե­րով: Ի վեր­ջո՝ չի բա­ցառ­վում, որ ՍԴ-ն կա­րող է ԱԺ դի­մու­մը մեր­ժել ու հար­ցը փա­կել՝ 50 օր ձգե­լու փո­խա­րեն: Դա կլի­նի կլա­սիկ պա­տաս­խան: ՈՒ քա­նի որ մենք մեր օ­րեն­սդ­րու­թյան մեջ չու­նենք Nobile Officium, վե­րա­դառ­նա­լու ենք ե­լա­կետ: Այս ի­րա­վի­ճա­կում ի­րենց լիո­վին ա­զատ են զգա­լու փո­ղո­ցա­յին խու­լի­գան­նե­րը, որ պար­բե­րա­բար ի­րենց ան­վա­նում են ակ­տի­վիստ­ներ, ու ի­րա­վունք են վե­րա­պա­հում հա­սա­րա­կա­կան պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել՝ ձվեր նե­տե­լով կամ ջար­դուփ­շու­րի տեխ­նո­լո­գիա­յով: Հրայր Թով­մա­սյա­նի քրոջ՝ Ան­ժե­լա Թով­մա­սյա­նի «Հա­յե­լի» խմ­բագ­րա­տան վրա հար­ձա­կու­մը ոչ թե ճնշ­ման կամ նա­խազ­գու­շաց­ման փորձ էր, այլ ան­հե­թեթ վան­դա­լիզմ, որ գոր­ծում է ի վնաս իշ­խա­նու­թյան ու վկա­յում նրա թու­լու­թյու­նը, որ չի կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­մար գոր­ծու­նեու­թյան նոր­մալ պայ­ման­ներ՝ մա­մու­լի ա­զա­տու­թյան ու ան­կա­խու­թյան մա­սին հա­մա­մարդ­կա­յին մա­կար­դա­կով հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին հա­կա­ռակ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ան­ցած շա­բաթ շա­տե­րը հա­վե­սով անդ­րա­դար­ձան Սո­չիում ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի ու Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին Ար­ցա­խի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րի ու Ար­ցա­խի պատ­կա­նե­լու­թյան թե­մա­յով, հա­մա­րյա անն­կատ մնաց տե­ղե­կու­թյու­նը, որ «Ռո­սա­տո­մը» Բաք­վին ա­ռա­ջար­կել է մեծ հզո­րու­թյան ԱԷԿ կա­ռու­ցել: Հայ­տա­րա­րու­թյունն ա­րել է «Ռո­սա­տո­մի» ղե­կա­վար Ա­լեք­սեյ Լի­խա­չո­վը՝ Պու­տի­նի ու Ա­լիևի հան­դի­պու­մից հե­տո: Լի­խա­չովն ըն­դգ­ծել է, որ Ադր­բե­ջա­նը ու­նե­ցել է ԱԷԿ կա­ռու­ցե­լու ծրագ­րեր, Պու­տինն ա­ռա­ջար­կել է վե­րա­դառ­նալ այդ հար­ցին և դառ­նալ մի­ջու­կա­յին եր­կր­նե­րի ա­կում­բի ան­դամ: Սա շատ ա­վե­լի կարևոր հարց է, քան կան­դա­մակ­ցի՞ Ադր­բե­ջա­նը ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, որ այդ­քան ակ­տիվ հո­լով­վում էր: ՈՒ սա շատ ա­վե­լի վտան­գա­վոր է, քան Ռու­սաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, ո­րով­հետև շանս է տա­լիս Ադր­բե­ջա­նին մի­ջու­կա­յին զենք ու­նե­նա­լու, թե­կուզ՝ «կեղ­տոտ» ու ան­լե­գալ, բայց՝ կրա­կող: ԱԷԿ-ը կարևո­րա­գույն ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկտ է, որ ու­նի նաև պաշտ­պա­նա­կան ֆունկ­ցիա: Հա­մե­նայն դեպս՝ Հա­յաս­տա­նի դեմ մեծ պա­տե­րազ­մը կան­խար­գե­լե­լու: Դա մեր բնա­կան ա­ռա­վե­լու­թյունն է Ադր­բե­ջա­նից, որ Ռու­սաս­տա­նը ու­զում է վե­րաց­նել: Այս հար­ցը պի­տի լի­ներ թե ՀՀ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի, թե հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րի ա­ռանց­քում, ոչ թե ով կլի­նի ՍԴ նա­խա­գահ: Հա­յաս­տա­նը կա­րող է ապ­րել և ա­ռանց ՍԴ-ի: Այդ­պես էլ չսո­վո­րե­ցինք գլ­խա­վորն ու երկ­րոր­դա­կա­նը տար­բե­րել: Իսկ հի­մա խա­ղում ենք WCIT-2019:
Դիտվել է՝ 2289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ