Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
08.10.2019 | 00:17
Մ. Պավ­լո­վիչն իր «Հե­ղա­փո­խա­կան Թուր­քիա» գր­քում գրում է. «Փոքր Ա­սիա­յում գո­յու­թյուն չու­նեն փամ­փուշ­տի ար­կեր և թն­դա­նո­թի գոր­ծա­րան­ներ: Դա ազ­գա­յին բա­նա­կի ռազ­մա­կան կա­ռույ­ցի ա­քիլ­լե­սյան գար­շա­պարն է, ո­րը մեծ կա­րիք ու­նի ոչ միայն հրե­տա­նու, այլև նույ­նիսկ հրա­ցան­նե­րի, գն­դա­ցիր­նե­րի և դրանց ար­կե­րի: Հար­կա­վոր է, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­վե­լաց­նել, որ դաշ­նակ­ցա­կան Հա­յաս­տա­նի դեմ հաղ­թա­կան պա­տե­րազ­մը, Կար­սի, Ար­դա­հա­նի և Ա­լեք­սանդ­րա­պո­լի գրա­վու­մը և հայ­կա­կան բա­նա­կի ջախ­ջա­խու­մը հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին Քյա­զիմ Կա­րա­բե­քի­րի զոր­քե­րին նվա­ճե­լու հս­կա­յա­կան զին­վո­րա­կան պա­շար­ներ, հա­րյու­րա­վոր հրա­նոթ­ներ, գն­դա­ցիր­ներ, տաս­նյակ հա­զա­րա­վոր հրա­ցան­ներ և բազ­մա­թիվ ար­կեր ու փամ­փուշտ­ներ, ո­րոնք դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը ջա­նա­սի­րա­բար մա­տա­կա­րա­րել էին Ան­տան­տի դաշ­նա­կից­նե­րը` հար­ձա­կում նա­խա­պատ­րաս­տե­լով Կով­կա­սում Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի դեմ»:
Բա­ցա­հայտ սուտ և սադ­րանք: Էրզ­րու­մում, Կար­սում, Ար­դա­հա­նում և Ա­լեք­սանդ­րա­պո­լում տե­ղա­կայ­ված էին ցա­րա­կան զին­վո­րա­կան պա­հեստ­նե­րը, ո­րոնք թուր­քա­կան բա­նա­կի ձեռքն ան­ցան ռու­սա­կան բա­նա­կի շու­տա­փույթ զո­րացր­ման մա­սին Տրոց­կու հայ­տա­րա­րու­թյան ար­դյուն­քում: Իսկ Ան­դր­կով­կա­սյան սեյ­մի ղե­կա­վա­րու­թյան, մաս­նա­վո­րա­պես, Չխեն­կե­լիի ձե­ռամբ Կար­սի ա­նա­ռիկ ամ­րո­ցը թուր­քե­րին դա­վա­ճա­նա­բար հանձ­նե­լով, հայ­կա­կան հո­ղե­րի հաշ­վին Վրաս­տա­նը, Թուր­քիա­յի հետ առևտրի ար­դյուն­քում, ձեռք բե­րեց Բա­թու­մը:
Սա­կայն, չնա­յած քե­մա­լա­կան­նե­րի դրսևո­րած թշ­նա­մա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան բո­լոր ախ­տա­նիշ­նե­րին և փաս­տե­րին, ա­ռա­ջին հա­յաց­քից միան­գա­մայն ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, Սո­վե­տա­կան Ռու­սաս­տանն օգ­նում է «թուր­քա­կան հե­ղա­փո­խա­կան­նե­րին» նրանց մղած «իմ­պե­րիա­լիստ­նե­րի դեմ պայ­քա­րում»: Այդ­պես, «ըն­դա­ռա­ջե­լով Թուր­քիա­յի Ազ­գա­յին Մեծ Ժո­ղո­վի խնդ­րան­քին, Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը, չնա­յած սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին», ինչ­պես պարզ­վում է ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րից, ո­րո­շում է Թուր­քիա­յին ան­հա­պաղ ցու­ցա­բե­րել ռազ­մա­կան և ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն:
1920 թվա­կա­նի ամ­ռա­նը Կով­կա­սյան ռազ­մա­ճա­կա­տի հե­ղա­փո­խա­կան զին­վո­րա­կան խոր­հր­դի ան­դամ Օր­ջո­նի­կի­ձեին տրա­մադր­վում է 6 հա­զար հրա­ցան, ա­վե­լի քան 5 մլն հրա­ցա­նա­յին փամ­փուշտ, 17 600 արկ` ԹԱՄԺ կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հանձ­նե­լու նպա­տա­կով: 1920 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին Էրզ­րու­մում թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան և զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին է հան­ձն­վում 200,6 կգ ոս­կի` ձու­լակ­տոր­նե­րով:
1920 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին, թուր­քա­կան զոր­քե­րի Հա­յաս­տան ներ­խու­ժե­լու և Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան հան­դեպ Ան­կա­րա­յի կա­ռա­վա­րու­թյան թշ­նա­մա­կան վե­րա­բեր­մուն­քի առն­չու­թյամբ, ՌՍՖՍՌ կա­ռա­վա­րու­թյու­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­րեց զեն­քի և ոս­կու հանձ­նու­մը: 1920 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին զեն­քի և ոս­կու օգ­նու­թյու­նը վե­րա­կան­գն­վեց: 1921 թվա­կա­նի հուն­վար-փետր­վար ա­միս­նե­րին Տուապ­սեում թուր­քա­կան ա­ռա­քե­լու­թյան ներ­կա­յա­ցուց­չին հան­ձն­վեց 1000 ռումբ, 1000 պայ­թու­ցիչ, 1000 պայ­թու­ցի­չի լից, 1000 ար­մուն­կա­վոր քա­շող խո­ղո­վակ, 4000 նռ­նա­կա­յին և 4000 կո­տո­րա­կա­ռում­բա­յին փամ­փուշտ:
1921 թվա­կա­նի մար­տի 16-ին Մոսկ­վա­յում, սո­վե­տա-թուր­քա­կան պայ­մա­նա­գի­րը կն­քե­լիս, հա­մա­ձայ­նու­թյուն ձեռք բեր­վեց Թուր­քիա­յին ան­հա­տույց ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու մա­սին. 10 մլն ռուբ­լու չափ` ոս­կով (տրոց­կիս­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը քե­մա­լա­կան ԹԱՄԺ-ին փո­խան­ցեց 6,5 մլն ռուբ­լի ոս­կով, ապ­րի­լին` 4 մլն, մա­յի­սին և հու­նի­սին` 1,4 մլն, նո­յեմ­բե­րին` 1,1 մլն, 1922 թ. մա­յի­սին թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը տր­վեց ևս 3,5 մլն ռուբ­լի` ոս­կով, ըն­դա­մե­նը` 10 մլն), ինչ­պես նաև զեն­քի օգ­նու­թյուն: Հա­մա­պա­տաս­խա­նա­բար, 1921 թվա­կա­նի ըն­թաց­քում, Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան տրա­մադ­րու­թյան տակ ու­ղար­կեց 33 275 հրա­ցան, 57 986 փամ­փուշտ, 327 գն­դա­ցիր, 54 հրե­տա­նա­յին թն­դա­նոթ, 129 479 արկ, 1500 թուր, 20 000 հա­կա­գազ և մեծ քա­նա­կու­թյամբ այլ զի­նամ­թերք: Եվ դա այն­պի­սի ժա­մա­նակ, երբ 1921-1922 թվա­կան­նե­րին բոլշևի­կյան կա­ռա­վա­րու­թյունն ամ­բողջ երկ­րում ոս­կի էր հա­վա­քում, որ «հաց գնի Պո­վոլ­ժիեի սո­վյալ­նե­րի հա­մար»:
1921 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 3-ին Տրա­պի­զո­նում թուր­քա­կան զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյա­նը հան­ձն­վեց եր­կու ծո­վա­յին կոր­ծա­նիչ` «Ժի­վոյ» և «Ժուտ­կիյ»: Բա­ցի այդ, սո­վե­տա­կան մաս­նա­գետ­նե­րը վա­ռո­դի եր­կու գոր­ծա­րան կա­ռու­ցե­ցին Ան­կա­րա­յում և փամ­փուշ­տի գոր­ծա­րա­նի սար­քա­վո­րում­ներ հանձ­նե­ցին, հում­քի հետ միա­սին, թեև դեռևս պա­տե­րազմ էր ըն­թա­նում Վրան­գե­լի սպի­տակգ­վար­դիա­կան բա­նա­կի և Լե­հաս­տա­նի դեմ, իսկ Հե­ռա­վոր Արևելքն ու Սի­բի­րի մի մա­սը գրա­վել էին ճա­պո­նա­կան զավ­թիչ­նե­րը:
1922 թվա­կա­նին Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը շա­րու­նա­կեց զեն­քի և զի­նամ­թեր­քի մա­տա­կա­րա­րու­մը Թուր­քիա­յին:
Իսկ այդ ժա­մա­նակ, Ազ­գու­թյուն­նե­րի հար­ցե­րով ժո­ղովր­դա­կան կո­մի­սա­րի 1920 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 4-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ, Հա­յաս­տա­նում Սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան հաղ­թա­նա­կի մա­սին նշ­վում է. «Տա­ռա­պած և բազ­մա­չար­չար Հա­յաս­տա­նը, որ Ան­տան­տի և դաշ­նակ­ցա­կան­նե­րի քմա­հա­ճույ­քով մատն­ված էր սո­վի, թա­լա­նի և հա­լա­ծան­քի, բո­լոր «բա­րե­կամ­նե­րից» խաբ­ված այդ Հա­յաս­տանն այժմ ձեռք է բե­րել իր ա­զա­տու­թյու­նը` հռ­չա­կե­լով ի­րեն սո­վե­տա­կան եր­կիր: Ոչ Անգ­լիա­յի` հայ­կա­կան շա­հե­րի «դա­րա­վոր պաշտ­պա­նի» սուտ խոս­տում­նե­րը, ոչ Վիլ­սո­նի տխ­րահռ­չակ տասն­չորս կե­տե­րը, ոչ Ազ­գու­թյուն­նե­րի Լի­գա­յի լայ­նա­ծա­վալ խոս­տում­նե­րը` Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման իր «ման­դա­տով», չկա­րո­ղա­ցան (և չէին կա­րող) փր­կել Հա­յաս­տա­նը կո­տո­րա­ծից և ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցու­մից: Միայն Սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան գա­ղա­փա­րը խա­ղա­ղու­թյուն և ազ­գա­յին զար­թոն­քի հնա­րա­վո­րու­թյուն տվեց Հա­յաս­տա­նին… Դեկ­տեմ­բե­րի 1-ին Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նը կա­մո­վին հրա­ժար­վեց բո­լոր վի­ճե­լի գա­վառ­նե­րից և պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց Զան­գե­զու­րը, Նա­խիջևա­նը և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նին զի­ջե­լու մա­սին: Դեկ­տեմ­բե­րի 1-ին Հեղ­կո­մը ող­ջույն­ներ ստա­ցավ թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նից… Հա­յաս­տա­նի և նրան շր­ջա­պա­տող մու­սուլ­ման­նե­րի միջև դա­րա­վոր թշ­նա­ման­քը լուծ­վեց մեկ հար­վա­ծով` Հա­յաս­տա­նի, Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի աշ­խա­տա­վոր­նե­րի միջև եղ­բայ­րա­կան հա­մե­րաշ­խու­թյուն հաս­տա­տե­լու ու­ղիով: Թող ի­մա­նան բո­լո­րը, ում որ հարկ է գի­տե­նալ, որ այս­պես կոչ­ված հայ­կա­կան «պրոբ­լե­մը», ո­րի վրա ա­պար­դյուն գլուխ էին ջար­դում իմ­պե­րիա­լիս­տա­կան դի­վա­նա­գի­տու­թյան հին գայ­լե­րը, կա­րո­ղա­ցավ լու­ծել միայն Սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյու­նը»:
Չըն­դու­նե­լով Սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջար­կած Արևմտյան Հա­յաս­տա­նի ազ­գագ­րա­կան բա­ժան­ման նա­խա­գի­ծը, Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյունն այդ­պես էլ չթույ­լատ­րեց հայ փախս­տա­կան­նե­րի և տա­րա­գիր­նե­րի մուտ­քը Արևմտյան Հա­յաս­տան և ոչ մի հան­րաք­վե չկազ­մա­կեր­պեց այն­տեղ: «Փո­խա­րե­նը, Բե­քիր Սա­մի­բե­յը մեկ­նեց Փա­րիզ և Լոն­դոն, և Լոն­դո­նի կոն­ֆե­րան­սում, ո­րը հրա­վի­րել էին Ան­տան­տի դաշ­նա­կից­նե­րը 1921 թվա­կա­նի փետր­վա­րի երկ­րորդ կե­սին` Սևրի պայ­մա­նագ­րի դրույթ­նե­րի վե­րա­նայ­ման նպա­տա­կով, սկ­սեց քայ­լեր ձեռ­նար­կել այդ պայ­մա­նագ­րի Արևմտյան Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող հոդ­ված­նե­րը չե­ղար­կե­լու ուղ­ղու­թյամբ: Ստա­նա­լով Թուր­քիա­յի հա­մա­ձայ­նու­թյու­նը Սևրի պայ­մա­նագ­րի մի շարք այլ կե­տեր պահ­պա­նե­լու վե­րա­բե­րյալ, Լոն­դո­նյան խոր­հր­դակ­ցու­թյան մաս­նա­կից­նե­րը (Անգ­լիա, Ֆրան­սիա և այլն) հեշ­տու­թյամբ զի­ջում­ներ կա­տա­րե­ցին «հայ­կա­կան հար­ցի» խնդ­րում, և 1921 թվա­կա­նի փետր­վա­րի 26-ին Լոն­դո­նի Կոն­ֆե­րան­սը ո­րո­շում կա­յաց­րեց. «Ներ­կա­յաց­նել պաշ­տո­նա­կան ա­ռա­ջար­կու­թյուն Դաշ­նա­կից­նե­րի գե­րա­գույն խոր­հր­դին Սևրի պայ­մա­նագ­րում Քրդս­տա­նի և Հա­յաս­տա­նի վե­րա­բե­րյալ հոդ­ված­նե­րում հնա­րա­վոր փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին»:
«Հայ­կա­կան հար­ցը» թաղ­վեց 1922-1923 թվա­կան­նե­րի Լո­զա­նի կոն­ֆե­րան­սում: 1923 թվա­կա­նի հու­լի­սի 24-ի Լո­զա­նի պայ­մա­նա­գի­րը չե­ղյալ հայ­տա­րա­րեց 1920 թվա­կա­նի Սևրի հաշ­տու­թյան պայ­մա­նագ­րի IV Բա­ժի­նը` «Հա­յաս­տան», որ­տեղ ար­ձա­նագր­ված էր. «Հոդ. 88: Թուր­քիան հայ­տա­րա­րում է, որ ճա­նա­չում է Հա­յաս­տա­նը, ինչ­պես այդ բանն ար­դեն ա­րել են դաշ­նա­կից տե­րու­թյուն­նե­րը, որ­պես ա­զատ և ան­կախ պե­տու­թյուն»: [«…Կող­մե­րը հա­մա­ձայ­նում են Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հի միջ­նոր­դա­կան վճ­ռին հանձ­նել հայ-թուր­քա­կան սահ­ման­նե­րի հաս­տատ­ման հար­ցը Էրզ­րու­մի, Տրա­պի­զո­նի, Վա­նի և Բիթ­լի­սի վի­լա­յեթ­նե­րում Թուր­քիա­յի և Հա­յաս­տա­նի միջև սահ­մա­նա­տու­մը թող­նել Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ո­րոշ­մա­նը և ըն­դու­նել ինչ­պես նրա ո­րո­շու­մը, նույն­պես և այն բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք նա կա­րող է ա­ռա­ջար­կել Հա­յաս­տա­նին դե­պի ծով ելք տա­լու և հի­շյալ սահ­մա­նագ­ծին հա­րող օս­մա­նյան բո­լոր տե­րի­տո­րիա­նե­րի ա­պա­ռազ­մա­կա­նաց­ման վե­րա­բե­րյալ»]:
Տխ­րահռ­չակ «հայ­կա­կան հարցն» ար­գե­լա­փակ­վեց և հասց­վեց երևա­կա­յա­կան «հայ­կա­կան օ­ջա­խի» տես­լա­կա­նի մա­կար­դա­կի: Սա­կայն, «Թեև «ազ­գա­յին օ­ջախն» այլևս այն «ա­զատ և ան­կախ» պե­տու­թյու­նը չէր, ո­րի մա­սին խոս­վում էր Սևրի պայ­մա­նագ­րում, …նրա­նով կա­րե­լի էր վա­խեց­նել թուր­քե­րին… 1923 թվա­կա­նի հուն­վա­րի 23-ին կոն­ֆե­րան­սի քն­նարկ­մա­նը դր­վեց նաև Մո­սու­լի մա­սին կարևո­րա­գույն հար­ցը, ո­րը ե­ղել էր թուր­քա­կան և բրի­տա­նա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի միջև մաս­նա­վոր բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռար­կա: Մինչ կոն­ֆե­րան­սը այդ հիմ­նախն­դի­րը նր­բո­րեն շր­ջանց­վում էր` նկա­տի ու­նե­նա­լով այն լայ­նո­րեն չհ­րա­պա­րա­կե­լու թուր­քա­կան պատ­վի­րա­կու­թյան խնդ­րան­քը: Բայց այդ հար­ցի շուրջ եր­կամ­սյա հետ­կու­լի­սա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րը ցան­կա­լի ար­դյունք չտ­վե­ցին, և Քեր­զո­նը, դաշ­նա­կից պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի հա­վա­նու­թյու­նը ստա­նա­լով, ո­րո­շեց բաց քն­նար­կել այն: Հատ­կա­պես հենց այս հան­գա­մանք­նե­րում, հա­մար­ձակ տո­նով և պաշ­տո­նա­կան ար­տա­հայտ­չաձևե­րով, թուր­քե­րին ա­ռա­ջադր­վե­ցին ա­ռա­վե­լա­գույն պա­հանջ­ներ հայ­կա­կան հար­ցի շուրջ: Եվ թուր­քե­րը լր­ջո­րեն ան­հան­գս­տա­ցան: Թուր­քա­կան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար Իս­մեթ Ի­նե­նյուն սկ­սեց լր­ջո­րեն պն­դել, որ «հայ­կա­կան օ­ջա­խի» ստեղ­ծու­մը հա­վա­սա­րա­զոր է Թուր­քիա­յի մաս­նատ­մա­նը, քա­նի որ Թուր­քիան ար­դեն իսկ հաս­տա­տել է իր ազ­գագ­րա­կան սահ­ման­նե­րը և, այդ պատ­ճա­ռով, ան­կա­րող է իր տա­րած­քում գտ­նել գեթ մեկ թիզ հող նման ծրա­գիր ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Իս­մեթն ա­ռա­ջար­կեց դաշ­նա­կից­նե­րին, ո­րոնց տրա­մադ­րու­թյան տակ, ինչ­պես նա ար­տա­հայտ­վեց, ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ ա­զատ տա­րածք­ներ կա­յին, քան Թուր­քիա­յի, որ ի­րենք հատ­կաց­նեն նման «օ­ջախ» հա­յե­րի հա­մար: Բայց դաշ­նա­կից­նե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րը չլ­սե­լու տվե­ցին Իս­մե­թի թու­նոտ նկա­տո­ղու­թյու­նը, և այլ շոր­թում­նե­րի նպա­տա­կով, ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ վե­րա­դար­ձան հայ­կա­կան հար­ցին: Եվ միայն այն բա­նից հե­տո, երբ Լո­զա­նի կոն­ֆե­րան­սի օ­րա­կար­գում ե­ղած բո­լոր հիմ­նա­կան հար­ցե­րը սպառ­վե­ցին, այ­սինքն, դաշ­նա­կից­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րին հա­մա­պա­տաս­խան լուծ­վե­ցին նե­ղուց­նե­րի, կա­պի­տու­լյա­ցիա­նե­րի, օ­տո­մա­նյան պարտ­քի, Մո­սու­լի մա­սին և այլ հար­ցեր, դաշ­նա­կից­նե­րը, ինչ-որ կերպ, անն­կատ կոծ­կե­ցին հայ­կա­կան հար­ցը: Քեր­զո­նի բնո­րոշ­մամբ, այդ հի­վանդ հար­ցը խա­ղաղ վախ­ճան­վեց: Եվ, երբ 1923 թվա­կա­նի հու­լի­սի 23-ին, նույն Քեր­զո­նի ար­տա­հայ­տու­թյամբ, «մա­քուր ձեռ­քե­րով» ստո­րագ­րե­ցին Լո­զա­նի պայ­մա­նա­գի­րը, ա­պա դրա­նում այլևս ոչ մի բա­ռով չէր հի­շա­տակ­վում հա­յե­րի մա­սին:
Լո­զա­նի կոն­ֆե­րան­սում ՍՍՀՄ պատ­վի­րա­կու­թյու­նը լիո­վին սա­տա­րեց Թուր­քիա­յի դիր­քո­րոշ­մա­նը` Ստամ­բու­լը և նե­ղուց­նե­րը նրան վե­րա­դարձ­նե­լու հար­ցում, չնա­յած Թուր­քիան հրա­ժար­վել էր կո­մու­նիս­տա­կան ու­ղիով զար­գա­ցու­մից:
Այս հա­մա­տեքս­տում հար­կա­վոր է հի­շել, որ մի­ջազ­գա­յին պաշ­տո­նա­կան բո­լոր բա­նակ­ցու­թյուն­նե­րը և պայ­մա­նագ­րե­րը (ի թիվս դրանց` Մոսկ­վա­յի 1921 թվա­կա­նի) ըն­թա­ցել և ստո­րագր­վել են մինչ այդ որ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սու­բյեկտ չճա­նաչ­ված Թուր­քիա­յի Ազ­գա­յին Մեծ Ժո­ղո­վի կող­մից: Թուր­քիա­յի հան­րա­պե­տու­թյան պաշ­տո­նա­կան կազ­մա­վո­րու­մը հռ­չակ­վել է 1923 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 29-ին:
Ո՞րն է սո­վե­տա­կան պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րի քա­ղա­քա­կան «կար­ճա­տե­սու­թյան» պատ­ճա­ռը: Ինչ­պե՞ս կա­րող էր Ռու­սաս­տա­նի բոլշևիկ­նե­րի կու­սակ­ցու­թյու­նը տար­բեր մի­ջոց­նե­րով և գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նպաս­տել հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նակ­մա­նը, այս­պես կոչ­ված, Արևե­լյան Հա­յաս­տա­նի «ռու­սա­կան» տա­րած­քում:
Հա­նե­լու­կը լուծ­վում է Պավ­լո­վիչ-Վելտ­մա­նի կեն­սագ­րա­կան մի քա­նի փաս­տով. «ՌՍԴԲԿ II հա­մա­գու­մա­րից հե­տո (1903) Պավ­լո­վի­չը հա­րել է մենշևիկ­նե­րին, լի­նե­լով «The Day» (ԱՄՆ) զին­վո­րա­կան թեր­թի թղ­թա­կի­ցը, «La Revue Politique Internationale» (Ֆրան­սիա) ամ­սագ­րի աշ­խա­տա­կի­ցը: Վե­րա­դար­ձել է Ռու­սաս­տան 1917 թ. և ան­մի­ջա­պես միա­ցել Տրոց­կուն, աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լով ՌՍՖՍՀ Արտ­գործ­ժող­կո­մում: (Ին­քը` Տրոց­կին, Ռու­սաս­տան ե­կավ 1917 թ., ԱՄՆ-ից` Լոն­դո­նում կա­տա­րած կան­գա­ռով):
1918 թվա­կա­նին ան­դա­մագր­վել է ՌԿԿ-ին:
1920 թվա­կա­նին կազ­մա­կեր­պել է «Արևել­քի ժո­ղո­վուրդ­նե­րի ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րի» աշ­խա­տանք­նե­րը և ըն­տր­վել «Քա­րոզ­չու­թյան խոր­հր­դում», ո­րը, չգի­տես ին­չու, հատ­կա­պես անդ­րա­դառ­նում էր «հայ­կա­կան հար­ցին»:
1921 թվա­կա­նին ըն­տր­վել է Արևե­լա­գետ­նե­րի հա­մա­ռու­սաս­տա­նյան գի­տա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար, 1921-1923 թվա­կան­նե­րին` Ազգ­ժող­կո­մի կո­լե­գիա­յի ան­դամ: Մոսկ­վա­յի արևե­լա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի հիմ­նա­դիր­նե­րից է և ռեկ­տոր: Մեծ ա­վանդ ու­նի սո­վե­տա­կան արևե­լա­գի­տու­թյան զար­գաց­ման գոր­ծում: Նրա աշ­խա­տու­թյուն­նե­րը «մեծ ազ­դե­ցու­թյուն են գոր­ծել սո­վե­տա­կան արևե­լա­գետ­նե­րի ա­ռա­ջին սերն­դի ձևա­վոր­ման վրա»,- նշում է «Սո­վե­տա­կան պատ­մու­թյան հան­րա­գի­տա­րա­նը»:
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ