Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հով­նա­թա­ն­յան­նե­րից մինչև 21-րդ դար

Հով­նա­թա­ն­յան­նե­րից մինչև 21-րդ դար
25.10.2019 | 01:22

Սա­րյա­նի ցու­ցա­հան­դե­սը նա­խա­պատ­րաս­տե­լիս մենք ու­րա­խա­նում էինք, որ Հա­յաս­տանն աշ­խար­հին այդ­պի­սի նկա­րիչ է պարգևել։

Ժան-Լուի ԱՆԴ­ՐԱԼ,
Պի­կա­սո­յի թան­գա­րա­նի
տնօ­րեն

ՎԱԶՔ ՍԵ­ՓԱ­ԿԱՆ Ա­ՌԱՆՑ­ՔԻ ՇՈՒՐ­ՋԸ
Երկ­րի տն­տե­սու­թյու­նը նման է ե­ռա­նիվ հե­ծա­նիվ սան­ձած և մայ­րու­ղի ե­լած ման­չու­կի, ո­րը փոր­ձում է հա­վա­սա­րա­պես մր­ցակ­ցել ծան­րա­քաշ ու ա­րա­գըն­թաց բեռ­նա­տար­նե­րի հետ։
Երկ­րի տն­տե­սու­թյու­նը, ըստ էու­թյան, ըն­կե­ցիկ է բայց հու­զախ­ռով խոս­քա­շա­րը մի կողմ թող­նենք և ուր­վագ­ծենք 3-րդ Հան­րա­պե­տու­թյան տն­տե­սու­թյան քար­տե­զը։ Զին­վենք ճեր­մակ պաս­տա­ռով և գու­նա­վոր մա­տիտ­նե­րով։ Զար­մա­նա­լի այս քար­տե­զը օ­րեր անց մենք բարձ­րա­դիր վա­հա­նակ­նե­րի վրա կտե­ղադ­րենք երկ­րի տե­սար­ժան վայ­րե­րում։ Օ­րի­նակ` Զվարթ­նոց օ­դա­նա­վա­կա­յա­նում։ Զո­րօ­րի­նակ` Գառ­նիի հե­թա­նո­սա­կան տա­ճա­րի առջև։ Ին­չու չէ` նաև Տաթևի ճո­պա­նու­ղու տա­րած­քում, թերևս ա­մե­նա­խո­շոր վա­ճա­ռատ­նե­րում։ Ի վեր­ջո, Կա­ռա­վա­րա­կան տան և ԱԺ-ի դար­պաս­նե­րի վրա։ Վե­րոն­շյալ ա­ռա­ջար­կը զա­վեշ­տի ո­լոր­տից չէ, ա­մենևին, զի մենք զար­գա­նա­լու փո­խա­րեն կա­տա­ղի ա­րա­գու­թյամբ պտտ­վում ենք մեր սե­փա­կան ա­ռանց­քի շուր­ջը, ու­րիշ ո­չինչ։ Օ­րեր ա­ռաջ, ի ցն­ծու­թյուն իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան վեր­նա­դա­սի և վար­կա­տու կենտ­րոն­նե­րի, բաց­վեց ՀՀ ա­մե­նա­մեծ մե­գա­մո­լը։ Մե­գա­մո­լը հս­կա վա­ճա­ռա­տուն է, վա­ճա­ռատ­նա­յին մո­լուց­քը ճա­րա­կել է եր­կիրն ու նրա կա­ռա­վա­րիչ­նե­րին։ Քար­տե­զը կպատ­կե­րի ազ­գա­յին հպար­տու­թյուն հան­քե­րը, ո­րոնք շա­հա­գոր­ծում են տե­ղաբ­նակ և օ­տա­րազ­գի գոր­ծա­մոլ­նե­րը։ Քար­տե­զում սև տո­ղով կուր­վագծ­վեն ան­թիվ պան­դոկ­նե­րը, ան­հա­մար «սու­պեր», «հի­պեր» և «մոլ» խա­նութ­նե­րը և այլն, և այս­պես շա­րու­նակ։
Սա­կայն կար­ծես հե­ռա­նում ենք մեր գու­նա­զարդ կեռ­ման­նե­րից։ Վե­րա­դառ­նանք։

ՇՂ­ԹԱ­ՅԱ­ԶԵՐ­ԾՈՒՄ
«Շնոր­հիվ տար­բեր լե­զու­նե­րով իմ հրա­տա­րա­կած գր­քե­րի ու կա­տա­լոգ­նե­րի և կազ­մա­կեր­պած բազ­մա­թիվ ցու­ցա­հան­դես­նե­րի (ա­վե­լի քան հա­րյուր քսան), Մերձ­բալ­թի­կա­յից մինչև Հե­ռա­վոր Արևելք ու եվ­րո­պա­կան մի շարք քա­ղաք­ներ, նկար­չու­թյան եր­կր­պա­գու­նե­րի և մաս­նա­գետ-ար­վես­տա­բան­նե­րի գի­տակ­ցու­թյան մեջ հաս­տատ­վեց այս հաս­ցեն` «Սա­րյան թան­գա­րան»։ Սույ­նը մի դր­վագ է ճա­նաչ­ված ար­վես­տա­բան Շա­հեն Խա­չատ­րյա­նի «Թան­գա­րա­նի զին­վո­րը» գր­քից։ Տիար Շա­հե­նը նվի­րյալ էր և իր գոր­ծի գի­տա­կը։ Աշ­խար­հի չորս ծա­գե­րից և ա­մե­նա­տար­բեր ե­ղա­նակ­նե­րով նա Հա­յաս­տա­նի թան­գա­րան­ներ հասց­րեց ան­թիվ կտավ­ներ։ Ա­ռանց որևէ վե­րա­պահ­ման Շա­հեն Խա­չատ­րյա­նը ծան­րակ­շիռ հետք է թո­ղել հայ ազ­գա­յին մե­կե­նա­սու­թյան օա­զիս­նե­րում։ Սա­կայն նրա թի­կուն­քին կանգ­նած էր Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նը` իր իշ­խա­նու­թյու­նով և կա­ռա­վա­րու­թյամբ։ Հայ կեր­պար­վեստն աշ­խար­հով մեկ հան­րահռ­չա­կե­լու նպա­տա­կով նախ պետք է այն շղ­թա­յա­զեր­ծել։

1926-ին լույս ըն­ծայ­ված մի նշա­նա­վոր գե­ղար­վես­տա­կան աշ­խա­տու­թյու­նում նշա­նա­վոր Ստա­նիս­լավս­կին տող ան­գամ չի գրում Վարդ­գես Սու­րե­նյան­ցի մա­սին։ Այ­նինչ հենց նա, ոչ թե մեկ ու­րի­շը, Վարդ­գես Սու­րե­նյան­ցին Պե­տեր­բուր­գից «բեր­ման են­թար­կեց» Մոսկ­վա` խնդ­րե­լով բե­ման­կա­րել աշ­խար­հահռ­չակ և բարդ հե­ղի­նակ Մո­րիս Մե­տեռ­լին­կի «Կույ­րե­րը», «Այն­տեղ ներ­սում», «Ան­կո­չը» մեկ գոր­ծո­ղու­թյամբ պիես­նե­րը (1904 թ.), Չե­խո­վի «Ճա­յը» (1905 թ.) և այլն։ Ռուս բազ­մա­տես ու քմա­հաճ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը հիա­ցել էր Սու­րե­նյան­ցով դեռ 1899-ին, երբ հռ­չա­կա­վոր Կնե­բել-Գրոս­մա­նի հրա­տա­րակ­չու­թյու­նը լույս ըն­ծա­յեց Պուշ­կի­նի նշա­նա­վոր «Բախ­չի­սա­րա­յի շատր­վա­նը» Սու­րե­նյան­ցի նկա­րա­զարդ­մամբ։ Սա­կայն այ­սօր Վարդ­գես Սու­րե­նյան­ցը, ինչ­պես նաև Մոսկ­վա­յում նա­խորդ դա­րաս­կզ­բին մեծ ճա­նա­չում և սեր վա­յե­լած Գեոր­գի Յա­կու­լո­վը հու­սա­լիո­րեն ան­տես­ված են։ Որ­պես շղ­թա­յա­զերծ­ման նա­խօ­րի­նակ ա­ռա­ջարկ եմ ի­ջեց­նում հրա­պա­րակ. նկա­րա­հա­նել Սու­րե­նյան­ցին և Յա­կու­լո­վին նվիր­ված բարձ­րո­րակ ֆիլ­մա­շա­րեր, ներ­կա­յաց­նե­լով նրանց որ­պես կեր­պար­վես­տա­յին երևույթ և որ­պես ի­րենց հեղ­հե­ղուկ, սա­կայն շատ հե­տաքր­քիր ժա­մա­նա­կի և՛ աս­պետ­ներ, և՛ տա­ռա­պյալ­ներ։

Տե՜ր իմ Երկ­նա­վոր, կեր­պար­վես­տի հրա­բուխ Եր­վանդ Քո­չա­րը մի՞­թե հայտ­նի է աշ­խար­հին։ Նրան, չկաս­կա­ծեք, ճա­նա­չում, գնա­հա­տում և սի­րում են կեր­պար­վես­տի տե­սա­բան­նե­րից ո­մանք, մի քա­նի ճա­շա­կա­վոր ար­վես­տա­սեր և վերջ, շր­ջա­նը փակ­վում է, Քո­չարն ան­հայտ է, նա հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի լու­սանց­քում է տե­ղա­կայ­ված, այլ կերպ ա­սած` լու­սան­ցա­զարդ է, կենտ­րո­նա­նիստ կեր­պար չէ։ Հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը վեր­ջին եր­կու դա­րե­րում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բարդ ու հա­կա­սա­կան մի­ջա­վայ­րե­րում է զար­գա­ցել։ Հենց միայն Հա­յաս­տա­նի խոր­հր­դայ­նաց­ման ա­ռա­ջին տաս­նա­մյակ­նե­րը լույս սփ­ռե­ցին և՛ կեր­պար­վես­տի զար­գաց­ման, և՛ նկա­րիչ­նե­րի ու քան­դա­կա­գործ­նե­րի կա­յաց­ման վրա։ Զար­մա­նա­լի ճա­նա­պարհ­ներ են հար­թել մեր կեր­պար­վես­տի երևե­լի­նե­րը, նրանց կյանքն ու ա­րա­րում­նե­րը գտա­ծո են փնտ­րող ռե­ժի­սոր­նե­րի և սցե­նա­րիստ­նե­րի հա­մար։
Գրե­ցի փա­ռա­հեղ ա­նուն­ներ` Սու­րե­նյանց և Յա­կու­լով, Քո­չար ու Սա­րյան։ Ա­վե­լաց­նեմ Հա­րու­թյուն Կա­լեն­ցին ու Եփ­րեմ Սա­վա­յա­նին, Ար­փե­նիկ Նալ­բան­դյա­նին և Էդ­վարդ Ի­սա­բե­կյա­նին, Վահ­րամ Գայ­ֆե­ճյա­նին և Հա­կոբ Կո­ջո­յա­նին, Հով­հան­նես Զար­դա­րյա­նին ու Ար­տո Չաք­մաք­չյա­նին, շա­տե­րին։ Ընդ­հան­րա­կան ֆիլ­մա­շա­րը պատ­կե­րաց­նում եմ այս խո­րագ­րով` «Հով­նա­թա­նյան­նե­րից մինչև 21-րդ դար»։

Նշյալ ֆիլ­մա­շա­րե­րը պետք է ցու­ցադր­վեն աշ­խար­հի ա­ռա­ջա­տար մշա­կու­թա­յին ա­լիք­նե­րով («Культура», «Մեց­ցո»...)։ Դրանք, ի­հար­կե, ֆի­նան­սա­կան ծան­րակ­շիռ ներդ­րում­ներ են պա­հան­ջում։ Սա­կայն մի՞­թե չար­ժե գու­մար ներդ­նել մի գոր­ծի մեջ, որ հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի և հա­մա­պե­տա­կան կարևո­րու­թյուն։ «Գու­մա­րը որ­տե­ղի՞ց» հար­ցը հա­մա­րում եմ ուղ­ղա­կի ան­պար­կեշտ։ Եվ նշում եմ քսակ­ներն ու դրա­մա­պա­նակ­նե­րը։ Նախ` պե­տա­կան բյու­ջեն, քան­զի սա հա­մա­պե­տա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն է և ծա­ռա­յե­լու է պե­տու­թյան հարս­տաց­մա­նը` ազ­գա­յին կեր­պար­վես­տի հան­րահռ­չակ­մամբ և վա­ճառ­քով։


Այժմ թույլ տվեք գլ­խա­տա­ռել ծրագ­րա­յին եր­կու հաս­կա­ցու­թյուն. ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀԱՐՍ­ՏԱ­ՑՈՒՄ։
Եվ պատ­ճա­ռա­բա­նել գլ­խա­տա­ռու­մը. գրե­թե ցան­կա­ցած մշա­կու­թա­յին պե­տա­կան մի­ջո­ցա­ռում միչև օրս ՀԱՐՍ­ՏԱ­ՀԱ­ՐԵԼ է պե­տա­կան գան­ձա­րա­նը։ Հի­շե­լի են գեր­պա­խա­րա­կե­լի ցուց­քե­րը, հին­հա­յաս­տա­նյան հան­դի­սա­խա­ղե­րը և նո­րա­հա­յաս­տա­նյան գեր­տխ­րահռ­չակ գոր­գալ­վան։ Գեր­պա­խա­րա­կե­լի, քան­զի դույզն-ինչ չեն նպաս­տել երկ­րի մշա­կույ­թի և ար­վես­տի զար­գաց­մանն ու մի­ջազ­գայ­նաց­մա­նը, բայց թո­ղել են բե­ղուն գույ­նզ­գույն ոտ­նա­հետ­քեր։ Օ­րի­նակ` ձկն­կի­թի և լի­կյո­րի բլ­րակ­ներ ու լճակ­ներ, վար­կա­յին նոր ի­շա­բեռ և այլն։

ՈՍ­ԿԵ ՀՆՈ­ՑԻ ԳՈՐ­ԾԱՐ­ԿՈՒՄ
Աշ­խար­հի ա­մե­նաըն­թեր­ցող ժո­ղո­վուրդ­նե­րի թվում խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի բնակ­չու­թյունն էր։ Ով ե­ղել է Մոսկ­վա­յում, վս­տահ եմ, որ կհի­շի. կայս­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղա­քը մի վիթ­խա­րի ըն­թեր­ցաս­րահ էր, կար­դում էին զբո­սայ­գի­նե­րում և քա­ղա­քա­յին տրանս­պոր­տում, կար­դում-հա­գե­նում էին ա­մուս­նա­կան ճամ­փոր­դու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ըն­թեր­ցում էին ան­գամ հա­սա­րա­կա­կան բաղ­նիք­նե­րի նա­խաս­րահ­նե­րում։ Չէին կար­դում միայն ցու­ցա­հան­դե­սա­յին դահ­լիճ­նե­րում, քա­նի որ զմայլ­վում էին կեր­պար­վես­տի նմուշ­նե­րով։
Հետ­խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նում, ան­շուշտ, ա­զա­տա­կան բար­քե­րի այ­լա­սեր­մամբ պայ­մա­նա­վոր­ված, ըն­թեր­ցա­սի­րու­թյու­նը կտ­րուկ վայ­րըն­թաց գրան­ցեց։ Հռ­չա­կա­վոր «Литературная газета»-ի տպա­քա­նա­կը նվա­զեց տասն ան­գամ։ Լայն լսա­րա­նի, հատ­կա­պես ե­րի­տա­սար­դա­կան հատ­վա­ծի հա­մար ըն­թեր­ցու­մը կղե­րա­կան զբաղ­մունք էր, դա­սա­կան հե­ղի­նակ­նե­րը` գրա­դա­րա­նա­յին պա­հոց­նե­րի մշ­տաբ­նակ­ներ։ Եվ ա­հա նշա­նա­վոր կի­նո­ռե­ժի­սոր Բորտ­կոն նկա­րա­հա­նեց ֆիլմ Դոս­տոևսկու մա­սին։ Ֆիլ­մի դի­տու­մից հե­տո հան­ճա­րի փո­շե­պատ­վող հա­տոր­նե­րը ան­հե­տա­ցան գրա­խա­նութ­նե­րից։ Միևնույ­նը կա­տար­վեց բար­դա­գույն հե­ղի­նակ-դա­սա­կա­նի` Մի­խա­յիլ Բուլ­գա­կո­վի գրա­կա­նու­թյան հետ, երբ էկ­րան բարձ­րա­ցան նրա վե­պե­րի հեն­քի վրա պատ­րաստ­ված ֆիլ­մե­րը, ի մաս­նա­վո­րի` «Վար­պետն ու Մար­գա­րի­տան»։
Կեր­պար­վես­տի և կի­նո­յի ցն­ցող հա­մակ­ցու­թյուն է Փա­րա­ջա­նո­վի ֆիլ­մար­վես­տը, ո­րը հա­սու է կի­նո­սի­րող­նե­րի փոք­րա­մաս­նու­թյա­նը։ Բայց նրա թան­գա­րան են այ­ցե­լում շա­տե­րը, զի ա­նու­նը նրա հան­րա­հայտ է և՛ որ­պես կի­նո­հան­ճա­րի, և՛ որ­պես այ­լա­խո­հի։

«Հով­նա­թա­նյան­նե­րից մինչև 21-րդ դար» ֆիլ­մա­շա­րը ան­վե­րա­պա­հո­րեն պի­տի հեն­վի եր­կու սյան վրա` ա­կա­դե­միա­կա­նու­թյան և ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­զա­տու­թյան։ Այ­սինքն` նկա­րի­չը ներ­կա­յաց­վի խոր­քա­յին ար­վես­տա­բա­նա­կան-վեր­լու­ծա­կան նյու­թով, միա­ժա­մա­նակ հա­տու և կեն­սա­լից մա­տուց­վի նրա ար­վես­տի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը։

Ֆիլ­մա­շա­րը գու­ցե մեկ տար­վա ըն­թաց­քում հայ­կա­կան կեր­պար­վես­տը հնա­րա­վո­րինս կհան­րահռ­չա­կի։ Երկ­րորդ փու­լում անհ­րա­ժեշտ է քայլ առ քայլ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նել նոր կեր­պար­վես­տա­յին հան­գր­վա­նի դե­րում, Երևանն ու Գյում­րին դարձ­նել ա­ճուրդ­նե­րի մի­ջազ­գա­յին կենտ­րոն­ներ և այլն, և այլն։ Ի­րա­տե­սա­կա՞ն է այս ա­մե­նը, հա­մոզ­ված եմ` ա­յո՛։ Նախ, տար­բեր ձևա­չա­փե­րով մեր եր­կիրն ար­դեն ճա­նաչ­ված է բա­վա­կա­նին։ Եվ հե­տո` գոր­ծըն­թա­ցի կրող տար­րե­րը, այն է` կեր­պար­վես­տա­գետ­նե­րը, ե­ղել են, կան ու կլի­նեն, և նրանց թվա­քա­նա­կը ա­մենևին չի նվա­զում, ա­ճում է օր օ­րի։ Ե­կեք մի քիչ էլ ե­րա­զենք։ Դի­ցուք, Երևա­նում և Գյում­րիում Խա­ղո­ղօրհ­նե­քի օ­րը կազ­մա­կերպ­վում են գե­ղան­կար­չու­թյան ա­ճուրդ­ներ։ Նույն օ­րը Աշ­տա­րա­կում ու Գո­րի­սում, Վա­նա­ձո­րում և Գա­վա­ռում բաց­վում են գրա­ֆի­կա­յի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք­ներ։ Իջևա­նում, Չա­րեն­ցա­վա­նում, Սևա­նում և այլ քա­ղաք­նե­րում մեկ­նար­կում են քան­դա­կա­գոր­ծա­կան սիմ­պո­զիում­ներ։ Եր­կիրն ա­կա­մա դառ­նում է կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ։ Խեն­թու­թյու՞ն է։ Գրե­թե։ Սա­կայն չէ՞ որ խեն­թերն են նոր ա­րա­հետ­ներ բա­ցում և ու­ղի­ներ հար­թում։ (Մի՞­թե խենթ չէր Ար­շիլ Գոր­կին, որ նկա­րում էր կո­շի­կի տու­փե­րի վրա)։

Աշ­խար­հա­քա­ղա­քա­գետ­նե­րը հա­մոզ­ված պն­դում են` եր­կու-ե­րեք տաս­նա­մյակ անց Բաք­վի նավ­թա­հո­րե­րը կցա­մա­քեն։ Հայ­կա­կան կեր­պար­վես­տի ոս­կե­բեր հան­քե­րը գոր­ծում են ան­խա­փան, յու­րա­քան­չյուր տա­րի աս­պա­րեզ են մտ­նում բազ­մա­տաս­նյակ տա­ղանդ­ներ։ Ի՜նչ ի­մա­նանք, գու­ցե ար­դեն վր­ձին են ձեռքն ա­ռել մի նոր Կա­լենց և նոր Մի­նաս, քան­դա­կում են թո­թո­վա­խոս գա­լիք Գյուր­ջյանն ու Քո­չա­րը։ Սա­կայն բավ է ե­րա­զենք, ե­րա­զանք­ներն ի կա­տար ա­ծե­լու պատ­մա­կան պահն է գեր­հա­սու­նա­ցել, գի­նու տա­կա­ռը բաց­վել է, գի­նին պի­տի խմել կժե­րով։ Եվ ա­հա մեր ու­ղեր­ձը` յու­րա­քան­չյուր հայ պաշ­տո­նյա­յի ա­ռանձ­նա­սե­նյակն ու բնա­կա­րա­նը պետք է զար­դար­վեն եր­կուա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ։ Նե­ցուկ լի­նենք հայ նկա­րիչ­նե­րին, ու­րիշ ո­չինչ։ Ի դեպ, բա­նա­կան, բա­րո­յա­կան և խիստ նպա­տա­կա­յին մի բան հու­շեմ. նախ­նա­կան կա­պի­տա­լը կա­րե­լի է կու­տա­կել հին ու նոր գան­ձա­գո­ղե­րին պա­տին դեմ տա­լով։

«Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» դառ­նա­լը հս­կա­յա­կան ֆի­նանս­նե­րի ներ­հոսք կա­պա­հո­վի։ Յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծու­թյան գնի 50 տո­կո­սի սե­փա­կա­նա­տե­րը պե­տու­թյունն է, գի­նը ո­րո­շում է հե­ղի­նա­կը։ Ե­րա­զա՞նք է, ա­մենևին։ Ժա­մա­նա­կի պար­տադ­րանքն է։ Միով բա­նիվ, ե­կեք ան­շեջ խա­րույկ վա­ռենք ազ­գա­յին տն­տե­սու­թյան հնո­ցի տակ։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 5165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ