Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շա­տե­րը, ո­րոնց մա­սին շատ ան­գամ ա­սել եմ ձեզ և այժմ էլ լա­լով եմ ա­սում, ըն­թա­նում են որ­պես թշ­նա­մի­ներ Քրիս­տո­սի Խա­չի»

«Շա­տե­րը, ո­րոնց մա­սին շատ ան­գամ ա­սել եմ ձեզ և այժմ էլ լա­լով եմ ա­սում, ըն­թա­նում են որ­պես թշ­նա­մի­ներ Քրիս­տո­սի Խա­չի»
25.10.2019 | 00:03

Խա­չը դա­տաս­տան է նրանց հա­մար, ով­քեր ա­նար­գում են այն, և փր­կու­թյուն նրանց հա­մար, ով­քեր եր­կր­պա­գում են: Ե­թե նախ­կի­նում մար­դիկ ի­րենց կյանքն էին նվի­րա­բե­րում հա­նուն Քրիս­տո­սի` նա­հա­տա­կու­թյան պսա­կը կրե­լով հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար, ա­պա այ­սօր պատ­կե­րը փոխ­վել և աստ­ված­հայ­հո­յու­թյան է վե­րած­վել: Խա­չա­նարգ ու աստ­վա­ծա­մերժ այս դա­րում մար­դիկ մո­ռա­ցել են Քրիս­տո­սի գթա­ռատ սե­րը և լց­վել ա­տե­լու­թյամբ, ա­սում են, թե քրիս­տո­նյա են, բայց ա­նար­գում են Քրիս­տո­սին և նրա կեն­սա­բեր խա­չը ի­րենց ան­բա­րո կեց­ված­քով, ա­սում են, թե Աստ­ված կա, բայց աստ­ված­հայ­հո­յու­թյան մեջ են կոր­չում հա­կա­ռա­կը վկա­յող ի­րենց գոր­ծե­րով: Մար­դը սո­վոր է ար­դա­րաց­նե­լու ինքն ի­րեն, որ­պես­զի ար­դա­րաց­նի մեղ­քը, ին­չը հա­տուկ է սա­տա­նա­յին: Ա­նաստ­ված այս դա­րում աստ­վա­ծա­պատ­կեր մար­դը դար­ձել է դր­սից աստ­վա­ծա­պաշտ, ներ­սից աստ­վա­ծա­նարգ, իսկ ո­մանք` ա­նաստ­ված: Կորց­րել ենք եր­կյուղն Աստ­ծո հան­դեպ և չենք էլ մտա­ծում, որ մեղ­քե­րի մեջ ենք և դե­պի դժոխք ենք ուղ­ղոր­դում մեր ընտ­րած կյան­քի ու­ղին: Կյան­քի հոր­ձա­նու­տը ան­դունդ է նե­տել մարդ ա­րա­րա­ծին, կո­րաց­րել մեղ­քե­րի մեջ և ուղ­ղոր­դել աստ­վա­ծա­նար­գու­թյան: Հետ նա­յենք ու կտես­նենք, որ մեր հայ­րե­րը ի­րենց կյան­քի ողջ ի­մաս­տը խա­չի մեջ են տե­սել: Մեր սուրբ հայ­րե­րը հս­տակ գի­տակ­ցում էին, որ հրա­ժար­վել խա­չից նշա­նա­կում է հո­գե­պես մեր­կա­նալ ու բա­րո­յազ­րկ­վել: Խա­չի խոր­հուր­դը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ հա­վատ­քը` նախ Քրիս­տո­սի, ա­պա մեր սր­բա­զան Ե­կե­ղե­ցու ու նրա ա­վան­դույթ­նե­րի նկատ­մամբ: ՈՒ ե­թե այ­սօր մենք ցա­վեր ու դժ­բախ­տու­թյուն­ներ, ներ­քին խռովք ու տագ­նապ­ներ ու­նենք, նշա­նա­կում է խա­չից հե­ռա­ցել ու Նրա խոր­հուրդն ենք ու­րա­ցել, և որ ա­ռա­վել սոս­կա­լի է` ա­նար­գել ենք մեր ա­նօ­րեն ապ­րած կյան­քի ի­րա­կա­նու­թյամբ:


Դա­րեր ի վեր մեր նվի­րու­մը Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյան հան­դեպ, մեր հա­վատ­քը Նրա կեն­սա­բեր խա­չին պահ­պա­նել են մեր հայ տե­սա­կը ու ա­ռա­վել ևս թույլ տվել որ­պես ազգ, որ­պես ժո­ղո­վուրդ գո­յատևել: Երբ ծա­ռը կտ­րես ար­մա­տից` կչո­րա­նա, երբ այ­րես` կմոխ­րա­նա: Մենք, աստ­վա­ծու­րա­ցու­թյան մեղ­քի մեջ ընկ­նե­լով, չո­րա­նում ենք, ա­նար­գե­լով Տի­րոջ փր­կա­րար խա­չը` մոխ­րա­նում, և որ ա­ռա­վել ցա­վա­լի է` կա­մաց-կա­մաց դա­դա­րում ենք որ­պես ազգ, ժո­ղո­վուրդ գո­յատևե­լուց:


Երբ որևէ մե­կին լքում է բա­նա­կա­նու­թյու­նը, նրա մեջ սկ­սում են գե­րիշ­խել բնազ­դը և բնազ­դա­յին կր­քե­րը, որ հա­տուկ են չոր­քո­տա­նի կեն­դա­նի­նե­րին, հետևա­բար, նման մար­դուց խա­ղա­ղու­թյուն, ան­շա­հախ­նդ­րու­թյուն, սեր, նվիր­վա­ծու­թյուն սպա­սե­լը միամ­տու­թյուն կլի­նի, իսկ ե­թե մարդ բա­նա­կա­նու­թյան և հա­վատ­քի մեջ է, նրա մեջ գե­րիշ­խում են հա­վա­տը և դրա­նից բխած աստ­վա­ծա­հա­ճո բա­րի գոր­ծե­րը, ո­րոն­ցով նա վե­րա­հաս­տա­տում է Քրիս­տո­սի, Նրա փր­կա­րար խա­չի հան­դեպ իր հա­վա­տը և նվի­րու­մը:


Մենք մեր ողջ կյան­քի ըն­թաց­քում մշ­տա­պես ընտ­րու­թյան առջև ենք կանգ­նած, և մենք ենք ընտ­րում մեր կյան­քի ու­ղին, ըստ մեր ընտ­րա­ծի ստա­նում հա­մար­ժեք պա­տաս­խան:
Ե­թե հա­րատևենք ան­հա­վա­տու­թյան և աստ­վա­ծա­նար­գու­թյան մեջ, մեկ օր պետք է զղ­ջանք, բայց ու­շա­ցած, ա­նօ­գուտ ու են­թա­կա Աստ­ծո դա­տաս­տա­նին: «Մինչ հի­վան­դա­նա­լը հոգ տար քեզ հա­մար»,- ա­սում է ի­մաս­տու­նը, իսկ ժո­ղովր­դա­կան ա­սաց­ված­քը փաս­տում է. «Վնա­սի կե­սից հետ դառ­նաս, օ­գու­տը քոնն է»: Աստ­ված մեր առջև կրակ և ջուր է դրել ընտ­րու­թյան ի­րա­վուն­քով` մե­կով կզո­վա­նանք, իսկ մե­կի մեջ ընկ­նե­լով` կայր­վենք:

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ