Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խե՜ղճ Հով­հան­նես Թու­մա­ն­յան, հի­մա, ո՜վ գի­տի, ոս­կոր­նե­րը գե­րեզ­մա­նում շու­ռու­մուռ են գա­լիս

Խե՜ղճ Հով­հան­նես Թու­մա­ն­յան, հի­մա, ո՜վ գի­տի, ոս­կոր­նե­րը գե­րեզ­մա­նում շու­ռու­մուռ են գա­լիս
04.10.2019 | 16:15

Խնդ­րեմ, ծա­նո­թա­ցեք: Խոսքս, ան­շուշտ, վե­րա­բե­րում է միայն հա­սա­րա­կու­թյան զոմ­բիաց­ված, ինչ­պես նաև դեռ ան­տե­ղյակ հատ­վա­ծին:
Ըն­թեր­ցող­նե­րից շա­տե­րը հա­վա­նա­բար հի­շում են ան­ցյալ ա­միս Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յում տե­ղի ու­նե­ցած ու սա­տա­նիս­տա­կան ռո­քով ու­ղեկց­ված փակ մի­ջո­ցա­ռու­մը, ո­րին, Analitik.am-ի տե­ղե­կու­թյուն­նե­րով, ըստ ա­կա­նա­տես­նե­րի, մաս­նակ­ցել են ԼԳԲՏ (լես­բու­հի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­վես­տիտ) հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, սա­տա­նիս­տա­կան ինչ-որ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­ներ:


Կայ­քի հրա­պա­րակ­ման հա­մա­ձայն, շենքն ամ­բողջ գի­շեր տրա­մադր­վել է խն­ջույ­քի մաս­նա­կից­նե­րին: Հա­մա­ցան­ցում հայ­տն­վել էր նաև նշ­ված մի­ջո­ցառ­ման մի հատ­վա­ծը ներ­կա­յաց­նող տե­սա­նյու­թը, ո­րից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ տե­ղի ու­նե­ցա­ծը ոչ թե խն­ջույ­քի, այլ սա­տա­նիս­տա­կան ծի­սա­կան մի­ջո­ցառ­ման է նման: Եվ, ա­հա, հի­մա` վե­րոն­շյալ մի­ջո­ցա­ռու­մից դեռ մեկ ա­միս չան­ցած, սա­տա­նիս­տա­կան ռո­քով հան­դես ե­կող­նե­րի կող­մից պղծ­վե­լու վտան­գի տակ է հայ­տն­վել Երևա­նի Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ան­վան պե­տա­կան տիկ­նի­կա­յին թատ­րո­նը:


Մա­նուկ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված մշա­կու­թա­յին վե­րոն­շյալ օ­ջա­խի տնօ­րեն Ռու­բեն Բա­բա­յա­նի գի­տու­թյամբ ու թույ­լտ­վու­թյամբ (հա­մեր­գի կազ­մա­կեր­պի­չը նա չէ, բայց հենց տիկ­նի­կա­յի­նի ղե­կա­վա­րու­թյունն է հի­շյալ հա­մեր­գի հա­մար տիկ­նի­կա­յի­նի դահ­լի­ճը վար­ձա­կա­լու­թյամբ տրա­մադ­րել հա­մեր­գի կազ­մա­կերպ­չին) վա­ղը` հոկ­տեմ­բե­րի 4-ին, այն­տեղ լե­հա­կան «Vader» խմ­բի սա­տա­նա­յա­կան հա­մերգն է նա­խա­տես­ված և տե­ղի է ու­նե­նա­լու, ե­թե չար­գել­վի ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կամ հա­կաք­րիս­տո­նեա­կան այդ խայ­տա­ռա­կու­թյունն ու պղ­ծա­գոր­ծու­թյու­նը չհան­դու­ժող­նե­րի կող­մից: Սա նշա­նա­կում է, որ ե­թե վե­րոն­շյալ հա­մեր­գը կա­յա­նա, նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նույն­պես, Ռու­բեն Բա­բա­յա­նի հետ, պա­տաս­խա­նատ­վու­թյուն է կրե­լու դրա հա­մար:


Լե­հա­կան ծայ­րա­հեղ մե­տա­լի վե­տե­րան­նե­րից բաղ­կա­ցած «Vader» խում­բը Մոլ­դո­վա­յի մայ­րա­քա­ղաք Քիշնևում այ­սօր նա­խա­տես­ված հա­մեր­գից հե­տո իր հայ­րե­նա­կից «Thy Disease» (թարգ­մա­նա­բար` «Քո հի­վան­դու­թյու­նը») խմ­բի ու­ղեկ­ցու­թյամբ այ­ցե­լե­լու է Երևան (թերևս ար­դեն այ­ցե­լել է) և, ըստ նա­խա­տես­վա­ծի, ներ­կա­յաց­նե­լու է գոր­ծեր ինչ­պես նոր լույս տե­սած «Thy Messenger» EP-ից, այն­պես էլ ա­ռա­ջի­կա­յում թո­ղարկ­վե­լիք նոր ալ­բո­մից: Խմ­բի ֆեյս­բու­քյան է­ջում հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյու­նից պարզ է դառ­նում, որ, ի տար­բե­րու­թյուն այլ քա­ղաք­նե­րի, որ­տեղ «Vader»-ի հա­մերգ­նե­րը նա­խա­տես­ված են, ար­դեն կա­յա­ցել և ա­ռա­ջի­կա­յում կա­յա­նա­լու են հա­մա­պա­տաս­խան վայ­րե­րում, Երևա­նում այն նա­խա­տես­վել է այդ­պի­սի խմ­բին և հա­մերգ­նե­րին միան­գա­մայն ան­հա­րիր մշա­կու­թա­յին օ­ջա­խում` տիկ­նի­կա­յին թատ­րո­նում: Դա­տե­լով ա­մե­նից, կա­րե­լի է են­թադ­րել, որ սա­տա­նիս­տա­կան վե­րոն­շյալ խմ­բի` Սա­տա­նա­յին փա­ռա­բա­նող, Քրիս­տո­սին ու Ե­կե­ղե­ցին բա­ցա­հայտ ա­նար­գող սա­տա­նիս­տա­կան հա­մեր­գի վայրն ըն­տր­վել է հենց տիկ­նի­կա­յի­նի շեն­քը, քա­նի որ տիկ­նի­կա­յի­նը լե­ցուն է մա­նուկ­նե­րի աստ­վա­ծա­յին է­ներ­գիա­յով: Այլ կերպ ա­սած, ինչ­պես նկա­տել է «Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից Ան­նա Հայ­րա­պե­տյա­նը, տիկ­նի­կա­յին թատ­րո­նի թի­րա­խա­վոր­ման նպա­տա­կը ման­կա­կան վայ­րը դի­վա­յին է­ներ­գիա­յով լց­նելն է:


«Vader» խմ­բի կայ­քի նո­րու­թյուն­նե­րի ռու­սա­կան բաժ­նի հրա­պա­րակ­ման հա­մա­ձայն, խում­բը հոկ­տեմ­բե­րին վե­րա­դառ­նում է Արևելք ՝ այ­ցե­լե­լով ՈՒկ­րաի­նա, Մոլ­դո­վա, Վրաս­տան կամ Թուր­քիա՝ «The Messenger Aries» հյու­րա­խա­ղե­րով: Ո­րոշ եր­կր­նե­րում, ինչ­պի­սիք են Ղա­զախս­տա­նը, Հա­յաս­տա­նը կամ Ղրղզս­տա­նը, խումբն ա­ռա­ջին ան­գամ է հան­դես գա­լու: ՈՒղևո­րու­թյունն ա­վարտ­վե­լու է ե­րեք ներ­կա­յաց­մամբ Ավ­ստ­րիա­յում և Գեր­մա­նիա­յում: Լե­հաս­տա­նում 1983 թ. ձևա­վոր­ված «Vader» խումբն իր էջն ու­նի նաև «ԹԽՏվ­ՑՈՍՑպ» սո­ցիա­լա­կան ցան­ցում, որ­տեղ «Vader»-ի «Thy Messenger»-ի ներ­քո կար­դում ենք` Trample the temple of gods abo… (թարգ­մա­նա­բար` Ոտ­նա­կո­խիր աստ­ված­նե­րի տա­ճա­րը...): Նույն տե­ղում ներ­կա­յաց­ված է նաև ռո­քի այն ժան­րը, ո­րով հան­դես է գա­լիս «Vader»-ը, այն է` Death (Death-Thrash) (ռու­սե­րեն հա­պա­վու­մը` ՊֆՑ) Metal: Այ­սինքն` խոս­քը, բա­ռա­ցի թարգ­մա­նու­թյամբ, մա­հա­ցու (մա­հա­ցու քո­թակ) մե­տա­ղա­կան ռո­քի մա­սին է: Նույն աղ­բյու­րի հա­մա­ձայն, «Vader»-ն Արևե­լյան Եվ­րո­պա­յում ա­մե­նա­մար­տու­նակ խումբն է ՊֆՑ Metal ժան­րում: Նշ­ված է նաև, որ «Vader»-ը «Եր­կա­թե վա­րա­գույ­րի» այն կող­մից հայ­տն­ված և արևմտյան ձայ­նագ­րող ըն­կե­րու­թյու­նից պայ­մա­նա­գիր ձեռք բե­րած ա­ռա­ջին ծայ­րա­հե­ղա­կան խումբն է:


Հատ­կա­պես ծանր և մե­տա­ղա­կան ո­ճե­րում ռոք հա­մերգ­նե­րին բնո­րոշ են յու­րօ­րի­նակ սա­տա­նիս­տա­կան ծե­սե­րը և Սա­տա­նա­յի փա­ռա­բա­նու­թյու­նը, ին­չի ա­պա­ցույ­ցը, ա­յո, նաև եր­գե­րի բա­ռերն են: Ա­հա նրանց «Reborn In Chaos» («Վե­րած­նունդ քաո­սում») եր­գալ­բո­մից թարգ­մա­նա­բար «Death Metal» եր­գը, ո­րը սա­տա­նիզ­մի բա­ցա­հայտ ար­տա­հայ­տու­թյուն է.
«Հառ­նեք մե­ռյալ­նե­րից և ջար­դուփ­շուր ա­նե­լով դուրս թռեք գե­րեզ­ման­նե­րից. սպան­դը կանգ չի առ­նի մինչ արևա­ծագ. մենք ձեզ դժոխք կհասց­նենք, քան­զի ստր­կաց­նել ենք կա­մե­նում. հո­գին կսառ­չի ա­հից: Մենք տակ­նուվ­րա կա­նենք ըն­դեր­քը, պահ­պա­նե­լով մեր ծած­կագ­րե­րը, ո­րոնք հա­վեր­ժա­կան են: Ձեր օ­րենք­նե­րը հե­ռու պա­հեք մեր սա­տա­նիս­տա­կան ծած­կագ­րե­րից, ո­րոնք ձեզ կբե­րեն մա­հու կռիվ` վե­րահս­կե­լով ձեր քա­ղաք­նե­րը: Կդառ­նանք ձեր մղ­ձա­վան­ջը` ա­հա­սար­սուռ հն­չյուն­նե­րով ծա­կե­լով ձեր ա­կանջ­նե­րը: Ձուլ­վե­լով իմ փախ­չող հա­յաց­քին` Լյու­ցի­ֆե­րը զվար­ճան­քի մեջ է. իր ցան­կու­թյուն­նե­րը ի կա­տար են ած­ված: Կրակ­նե­րը վառ­վում են, տաք մար­մին­ներ են այր­վում, մար­դիկ են սպան­վում. Տա­ռա­պանք. ա­հա թե ին­չի հա­մար ենք մենք կռ­վում. ջար­դե­լով ե­րի­տա­սարդ­նե­րին և սպա­նե­լով ծե­րե­րին: Բո­լոր սր­տե­րից ա­րյուն է հոր­դում. մթու­թյուն է և ձեր հո­գի­նե­րը` վա­ճառ­ված: Ճան­կե­րը կմխրճ­վեն ձեր մսե­րի մեջ, երբ արևը դեռ չի ծա­գել և օ­րը գի­շե­րի է նման: Ի­մա­ցիր, որ կյան­քիդ վերջն է ե­կել` վա­խից ա­նօգ­նա­կան ճի­չե­րով... Deat metal-ն է ե­կել քա­մուն ըն­դա­ռաջ... »` թե­րա­հա­վատ­նե­րի վեր­ջին կաս­կած­նե­րը փա­րա­տե­լու հա­մար:


Հաս­կա­նա­լի է, որ ե­թե վե­րոն­շյալ հա­մերգն, այ­նուա­մե­նայ­նիվ, տե­ղի ու­նե­նա, ա­պա նման սր­բապղ­ծու­թյան ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տուն լի­նե­լու է տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րեն Ռու­բեն Բա­բա­յա­նը: Հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նենք, թե ով է նա: 1998 թվա­կա­նից ի վեր Ռու­բեն Բա­բա­յա­նը Հ. Թու­մա­նյա­նի ան­վան տիկ­նի­կա­յին թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն է ու տնօ­րե­նը։ 1995-ից դա­սա­խո­սում է Երևա­նի կի­նո­յի և թատ­րո­նի պե­տա­կան ինս­տի­տու­տում, իսկ 2003-ից սկ­սած աշ­խա­տում է որ­պես «Դե­րա­սա­նի վար­պե­տու­թյուն և ռե­ժի­սու­րա» ամ­բիո­նի վա­րիչ։ Ռու­բեն Բա­բա­յա­նը 2016 թվա­կա­նից հան­դի­սա­նում է «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­ներ-Հա­յաս­տան» կազ­մա­կեր­պու­թյան (Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի հա­յաս­տա­նյան կա­ռույ­ցի) տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ:
Ըն­դգ­ծենք, որ Ռու­բեն Բա­բա­յա­նը այ­լա­սեր­ված­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րի հետ մաս­նակ­ցել է «Ոս­կե ծի­րան-2017» կի­նո­փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում Հեն­րիկ Մա­լյա­նի ան­վան թատ­րո­նում ցու­ցադր­ման նա­խա­տես­ված, հայտ­նի սկան­դա­լից հե­տո մերժ­ված, սա­կայն հե­տո, 2017 թ. հու­լի­սի 13-ին «Մե­դիա կենտ­րո­նում» ցու­ցադր­ված կի­նո­ռե­ժի­սոր Գա­գիկ Ղա­զա­րէի «Լսիր ինձ» փաս­տա­վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մի (ԼԳԲՏ թե­մա­յով, այ­լա­սեր­ված­նե­րի վե­րա­բե­րյալ) ցու­ցադր­մանն ու քն­նարկ­մա­նը, որն ուղ­ղա­կի թե ա­նուղ­ղա­կի կեր­պով միա­սե­ռա­կա­նու­թյան քա­րոզ­չու­թյուն է պա­րու­նա­կում:


Նշ­ված ֆիլ­մը, ո­րը, ըստ էու­թյան, այ­լա­սեր­վա­ծու­թյան, սո­դո­մա­կան պղ­ծու­թյուն­նե­րի քա­րոզ­չու­թյուն է, պատ­րաստ­վել էր Հա­յաս­տա­նում Արևմուտ­քի գրանտ­նե­րով, փո­ղե­րով գոր­ծող, լես­բու­հի­նե­րի, գե­յե­րի, բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի (այս­պես ա­սած, ԼԳԲՏ ան­ձանց) ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ և այ­լա­սեր­վա­ծու­թյան քա­րոզ­չու­թյամբ զբաղ­վող «Հան­րա­յին տե­ղե­կատ­վու­թյուն և գի­տե­լի­քի կա­րիք» («Փինք Ար­մե­նիա») հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան պատ­վե­րով: Ընդ ո­րում, ֆիլ­մա­ցան­կում նշ­ված ֆիլ­մի տակ գր­ված էր 12+, այ­սինքն` այն, ե­թե «Ոս­կե ծի­րան-2017» կի­նո­փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում ցու­ցադ­րու­մը ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րող­նե­րի կող­մից հի­շյալ փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում չտա­պալ­վեր, կա­րող էին դի­տել նաև մինչև 18 տա­րե­կան ան­ձինք, ան­չա­փա­հաս­նե­րը:
«Ե­թե դր­ված էր ո­րո­շա­կի խն­դիր՝ ներ­կա­յաց­նել այդ մարդ­կանց (լես­բու­հի­նե­րի, գե­յե­րի, բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի.- Ա. Հ.) էու­թյունն ու հոգ­սե­րը», «Ե­թե այն ան­վա­նել են «Լսիր ինձ», ա­պա պետք էր այն­պես կա­ռու­ցել, որ այն (ԼԳԲՏ-նե­րի էու­թյունն ու հոգ­սե­րը.- Ա. Հ.) լսե­լի դառ­նար հան­րու­թյան հա­մար»,- Aysor.am-ի հետ զրույ­ցում ա­սել է Ռու­բեն Բա­բա­յա­նը:


«Նույ­նա­սե­ռա­կա­նը կա­րող է լի­նել և՛ ազ­գայ­նա­կան, պահ­պա­նո­ղա­կան, և՛ հան­րա­պե­տա­կան ու ՀՀՇ-ա­կան…»,- նույն զրույ­ցում ա­սել է Բա­բա­յա­նը:
Բրա­վո, Ռու­բեն Բա­բա­յա­նը գյուտ է ա­րել` ազ­գայ­նա­կան, պահ­պա­նո­ղա­կան միա­սե­ռա­կան, իսկ ե­թե ա­ռանց հեգ­նան­քի, ա­պա նրա ար­տա­հայ­տած միտ­քը պար­զա­պես նոն­սենս է, ան­հե­թե­թու­թյուն: Հու­սանք, որ մտ­քում ի­րեն նկա­տի չի ու­նե­ցել` իբրև ազ­գայ­նա­կան-միա­սե­ռա­կան:
Նույն կայ­քի տե­ղե­կաց­մամբ, տիկ­նի­կա­յին թատ­րո­նի ղե­կա­վա­րը 5-6 տա­րի ա­ռաջ վեր­ջին պա­հին, սպառ­նա­լիք­նե­րից վա­խե­նա­լով, հրա­ժար­վել է թատ­րո­նում ցու­ցադ­րել «Պա­րա­դա» ֆիլ­մը, ո­րը հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի մա­սին է պատ­մում, և ո­րի ցու­ցադ­րու­մը կազ­մա­կերպ­վել էր Եվ­րա­միու­թյան, հիմ­նա­կա­նում Գեր­մա­նիա­յի դես­պա­նա­տան կող­մից: Ռու­բեն Բա­բա­յա­նը, սա­կայն, հե­տա­գա­յում շատ է զղ­ջա­ցել, որ, իր իսկ խոս­քե­րով, փոք­րո­գու­թյուն է ցու­ցա­բե­րել, տե­ղիք է տվել այդ սպառ­նա­լիք­նե­րին ու «Պա­րա­դան» չի ցու­ցադ­րել:


Ռու­բեն Բա­բա­յա­նը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րել է, թե բո­լոր մար­դիկ ի­րա­կա­նում ի­րա­րից չեն տար­բեր­վում, ան­կախ նույ­նիսկ ի­րենց սե­ռա­կան կողմ­նո­րո­շու­մից: Ապ­շել կա­րե­լի է… Եվ այս մա՞րդն է Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ան­վան պե­տա­կան տիկ­նի­կա­յին թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը: Խե՜ղճ Հով­հան­նես Թու­մա­նյան, հի­մա, ո՜վ գի­տի, ոս­կոր­նե­րը գե­րեզ­մա­նում շու­ռու­մուռ են գա­լիս… «Ղա­լաթ» է ա­րել Ռու­բեն Բա­բա­յա­նը, թե նոր­մալ մար­դիկ և նույ­նա­սե­ռա­կան­նե­րը, բի­սեք­սուալ­նե­րը, տրանս­վես­տիտ­նե­րը և զոո­ֆիլ­ներն ի­րա­րից չեն տար­բեր­վում: Տար­բեր­վում են, այն էլ՝ ինչ­պի­սի՜ ահ­ռե­լի տար­բե­րու­թյամբ: Կար­ծում եմ, Բա­բա­յանն այս­պի­սով թա­քուն նպա­տակ ու­նի այ­լա­սեր­ված­նե­րին մեզ նման սո­վո­րա­կան, նոր­մալ մարդ ներ­կա­յաց­նե­լով, նրանց այ­լա­սեր­վա­ծու­թյունն էլ, շեղ­ված սե­ռա­կան կողմ­նո­րո­շում­ներն էլ սո­վո­րա­կան, նոր­մալ մի բան ներ­կա­յաց­նել, ո­րին հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյու­նը պետք է վարժ­վի ու հան­դուր­ժե­լի հա­մա­րի:


Նույն կայ­քի հետ զրույ­ցում Ռու­բեն Բա­բա­յա­նը բա­ցեի­բաց հայ­տա­րա­րել է՝ «Ես բա­ցա­սա­բար եմ վե­րա­բեր­վում… բո­լոր տե­սա­կի խտ­րա­կա­նու­թյուն­նե­րին»: Այ­սինքն նաև՝ Երևա­նի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում միա­սե­ռա­կան­նե­րի շքերթ թույլ չտա­լուն, ե­րե­խա որ­դեգ­րե­լու ցան­կու­թյան դեպ­քում նրանց մեր­ժե­լուն, ման­կա­պար­տեզ­նե­րում դաս­տիա­րակ ու դպ­րոց­նե­րում ու­սու­ցիչ աշ­խա­տելն ար­գե­լե­լուն, նրանց կող­մից միա­սե­ռա­կա­նու­թյան, այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյունն ար­գե­լե­լուն…


Ռու­բեն Բա­բա­յա­նը Գա­գիկ Ղա­զա­րէի («Լսիր ինձ» ֆիլ­մի ռե­ժի­սոր), Հով­հան­նես Իշ­խա­նյա­նի («Փինք Ար­մե­նիա» ՀԿ-ի ան­դամ, «Լսիր ինձ» ֆիլ­մի սցե­նա­րիստ), Զա­ռա Հով­հան­նի­սյա­նի (ի­րա­վա­պաշտ­պան) հետ, որ­պես բա­նա­խոս, մաս­նակ­ցել է «Մե­դիա կենտ­րո­նում» «Լսիր ինձ» ֆիլ­մի ցու­ցադր­մա­նը հա­ջոր­դած քն­նարկ­մա­նը:
Ինչ­պես տե­ղե­կա­ցանք ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի վար­չու­թյան պետ Ար­մի­նե Ղա­զա­րյա­նից, ին­քը ե­րեկ ե­րե­կո­յան խո­սել է տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րեն Ռու­բեն Բա­բա­յա­նի հետ ու նրա­նից տե­ղե­կա­ցել, որ նշ­ված թատ­րո­նում «Vader» խմ­բի հա­մեր­գը չե­ղարկ­վել է: Սա­կայն, տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րե­նի տե­ղա­կա­լից էլ ի­մա­ցանք, որ հա­մեր­գը տիկ­նի­կա­յին թատ­րո­նում, այդ պա­հի դրու­թյամբ ե­ղած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, կա­յա­նա­լու է, ոչ մի խն­դիր չկա, որ չկա­յա­նա: Ի դեպ, տիկ­նի­կա­յին թատ­րո­նում հի­շյալ խմ­բի հա­մեր­գի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը tomsarkgh.am կայ­քում պահ­պան­վում էր:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ