Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞ր նախարարների պաշտոնանկությանն է ուզում հասնել ԼՀԿ-ն

Ո՞ր նախարարների պաշտոնանկությանն է ուզում հասնել ԼՀԿ-ն
08.11.2019 | 13:17

«Ժողովուրդը» գրում է. «Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, ԼՀԿ խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:


Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ընդդիմադիրները պահանջելու են պորտֆելից հրաժարվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընդդիմադիր այս թևում առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու այդ նախարարների պաշտոնանկությանը: Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս նախարարների նկատմամբ անվստահություն կա նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում»:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ