Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով

Նիկոլ Փաշինյան. Կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով
13.11.2019 | 22:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքն անհրաժեշտություն է համարում:
«Քրեական ենթամշակույթը՝ կոռուպցիայի հետ միասին, ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի», - ԱԺ-ում հայտարարեց նա: Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին, թե քրեական հեղինակություններն այսօր ՀՀ թիվ մեկ խնդիրը չեն, մասնավորապես իր խոսքում Փաշինյանը նաև ակնարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, որ այսօր հայտարարել էր, որ օրենքով գողերի պես խելոք մարդիկ չկան:

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, որ այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկցնենք ասֆալտին, հանկարծ մտքով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին լինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - ասաց Փաշինյանը: Նա նկատեց՝ չի կարող երաշխավորել, որ օրենքն ընդունելով հնարավոր կլինի պայքարել քրեական հեղինակությունների դեմ ու, եթե օրենքը բավարար չլինի, այլ մեթոդներ կձեռնարկեն:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ