ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ գործադուլի մասին

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ գործադուլի մասին
13.11.2019 | 22:42

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր պարզաբանում է տվել ԿԳՄՍՆ-ի կողմից աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ սկսված գործադուլի և իր սեփական դիրքորոշման մասին։

Նրա խոսքով, ինքը դասադուլի առաջին իսկ օրը հանդիպել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի և ակտիվիստ ուսանողների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։ Գեղամ Գևորգյանը նշել է, որ նոյեմբերի 12-ին կրկին եղել է Հայ բանասիրության ֆակուլտետում ու տեղեկացել, որ դասախոսները որոշել են գործադուլ կազմակերպել, խնդրել է նրանց չասել, որ միանում են ուսանողներին, քանի որ դա հարիր չէ ԵՊՀ դասախոսներին, այլ հստակ ձևակերպել իրենց պահանջները։ Նա նշել է, որ գործադուլն ունի համապատասխան ընթացակարգ․ «Գործադուլ հայտարարելու համար պետք է դիմել արհմիությանը, արհմիությունը պետք է հայտարարի գործադուլ, պետք է ներկայացնի վեճի առարկան, իսկ վեճի առարկան չի կարող լինել համալսարանից դուրս։ Եթե վեճի առարկան գործատուի հետ կապված չէ, արդեն գործադուլ չէ, այն ուղղակի բողոքի ցույց է: Դասական իմաստով սա դասադուլ չէ, սա ուղղակի դասի չգալ է։ Սա գործադուլ չէ, սա գործի չգալ է»։ Գևորգյանը գործադուլ հայտարարած պրոֆեսորադասախոսական կազմին տեղեկացրել է՝ սա օրենքի սահմաններում կարող է ունենալ իր հետևանքները, ինչը կարելի է չկիրառել, եթե ժամանակին հետ կանգնեն։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ իրականում ժամաքանակ ունենալու պայքար է ընթանում, և ավելացրել, որ ինքը ցանկանում է՝ մասնագետներն անկեղծ լինեն՝ ասելով, թե ինչի համար են պայքարում։
Խոսելով իր սեփական դիրքորոշման մասին՝ Գևորգյանն ասել է, որ շատերը սպասում են՝ երբ է ինքը ցուցարարներին ճնշելու․«Չեմ ճնշելու։ Չսպասեք։ Որևէ մեկին չեմ ճնշելու»։


Հարցին՝ կո՞ղմ է այս նախագծին, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանել է՝ այո, կողմ է ազատ ընտրության հնարավորությանը։ Գեղամ Գևորգյանը խոսել է նաև այն մասին, որ որոշ ֆակուլտետներում «Հայ ժողովրդի պատմություն» կամ «Հայոց լեզու» առարկաների ժամերը պատշաճ դասավանդվելու դեպքում տվյալ մասնագիտացման համար, գուցե, ավելանան։ Նա առաջարկել է, որ բոլոր բուհ ընդունվողները պարտադիր ընդունելության քննություն հանձնեն «Հայոց լեզու» առարկայից, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ