Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Սևանում լողանալը լավ է, բայց պետք է նայել օրացույցին

Նիկոլ Փաշինյան. Սևանում լողանալը լավ է, բայց պետք է նայել օրացույցին
13.11.2019 | 22:46

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը ասաց. «Օրերս դուք հանդիպել էիք Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության անդամներին, և իրենք հարցազրույցում նշել են, թե դուք ասել եք, որ Արցախի հարցի Մադրիդյան սկզբունքները այս պահին բանակցային սեղանին չեն»: Խնդրելով հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ պատգամավորը խնդրեց պարզաբանել. «Եթե չկա այդ փաստաթուղթը, ի՞նչ կա. կա՞ միջնորդների կողմից մտադրություն նոր փաստաթուղթ երևան բերելու»: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը՝ պատգամավորն ասաց. «Լավրովը Երևանում հայտարարել էր հայ-թուրքական գործընթացի մասին:

Հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի Երևանին և Անկարային առաջարկ արվի սկսելու այդպիսի գործընթաց: Ունե՞ք նման առաջարկ ձեր սեղանին կամ պատկերացնո՞ւմ եք այդպիսի գործընթացի մեկնարկ Ռուսաստանի միջնորդությամբ»: Նիկոլ Փաշինյանը հարցին այլաբանորեն պատասխանեց. «Եթե փետրվարին ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողանալու, այդ առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, եթե հուլիսին առաջարկեն՝ դրա մեջ տրամաբանություն կլինի: Տարածաշրջանային իրավիճակը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվարն է և պետք չէ իրերը հավաքել և գնալ լողանալու, թե չէ թոքաբորբ կստանանք, ինչպես արդեն մեկ անգամ եղել է: Սևանում լողանալը լավ է, բայց պետք է նայել օրացույցին և թե դրսում ինչ աստիճան է»: Արցախի մասով՝ «Խոսքն այն մասին է, որ քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ դա մենք ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Մադրիդյան սկզբունքները հարցի լուծման ճանապարհն են:

«Բայց մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, որպեսզի մենք նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնում ենք, թե չէ: Ես, օրինակ, Արցախում հանդիպման ժամանակ ասել եմ՝ նույն ճանապարհով կարելի է գնալ Սևան, Գավառ, կարելի է գնալ Դիլիջան, Վարդենիս ու Իջևան: Հիմա մենք ասում ենք՝ այս ճանապարհով կարող ենք գնալ այս քաղաքները, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը, ենթադրենք, Արմավիր գնալն է, մենք այս ճանապարհով պետք չէ մտնենք ու գնանք, որովհետև այս ճանապարհի կածաններով ոնց էլ պտտվենք, Արմավիր չենք հասնելու: Հետևաբար, կարող է պարզվել հետևյալը, որ մենք մի քանի գործընկերներով, մեկն ուզում է գնալ Վարդենիս, մեկն ուզում է գնալ Գավառ, մյուսը՝ Մարտունի, էն մյուսը Դիլիջան, էն մյուսը՝ Իջևան: Եթե մենք հինգով այս տրամաբանությունն ունենք, շատ տրամաբանական է, որ մենք Երևանից դուրս գանք և Աբովյանով մտնենք այդ ճանապարհ: Եթե ճնապարհին կորոշենք, որ բոլորս նույն տեղն ենք գնում, լավ, բայց առնվազն մինչև Գավառի խաչմերուկը մենք կարող ենք իրար հետ շարժվել: Սրա մասին է խոսքը, ասում ենք՝ եկեք պարզենք, էս Մադրիդյան սկզբունքները որտեղ է տանում, հասկանանք, որ այս իրավիճակն է ու գնանք առաջ: Եթե պարզվեց, որ այդ իրավիճակն է, մենք մինչև Գավառի խաչմերուկ գալիս ենք»,- հավելեց նա: Ըստ նրա՝ եթե պարզվի, որ տարբեր ուղղութուններով են գնալու, նշանակում է խնդիր կա այդ Մադրիդյան սկզբունքներում ինչ-որ մեկը մյուսին խաբում է: «Իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում որևէ մեկին խաբենք»,- հավելեց վարչապետը:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ