Այս տարվա Ասիայի 100 ամենագեղեցիկ աղջիկների անվանացանկն է կազմել TCCAsia լրատվական կայքը: Այնտեղ տեղ են գտել տարածաշրջանի հայտնի դերասանուհիները, երգչուհիներն ու մշակութային այլ գործիչներ:
«Առաջին տեղում է Թաիլանդից երգչուհի, ռեփեր, մոդել, պարուհի, Blackpink խմբի մասնակից Լալիսա Մանոբանը: 2-րդում է ճապոնացի երգչուհի Սակուրա Միավակին: 3-րդում՝ Blackpink խմբի մեկ այլ մսնակից, կորեուհի Ջեննի Կիմը: Լավագույն հնգյակը եզրափակում է չինացի դերասանուհի Անժելա Յան Ինն ու ֆոտոմոդել Սուի Հեն»,- գրում է լրատվականը: