Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իտալիայի սրտին հասցված մեծ հարված

Իտալիայի սրտին հասցված մեծ հարված
14.11.2019 | 21:38

Իտալիային պատուհասած ջրհեղեղների հետևանքով տուժել է ամենագեղեցիկ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը: Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարվել. ջրհեղեղի հետևանքով հեղեղվել են միջնադարյան և անտիկ մի շարք տաճարներ, Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին՝ քաղաքը թողնելով «համատարած դատարկության» մեջ, գրում է Daily Mail-ը: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկրին պատուհասած ջրհեղեղը «երկրի սրտին մեծ հարված» է որակել:

Կոնտեն նաև առաջարկել է միջոցներ տրամադրել Վենետիկի միլիոնավոր դոլարների վնասը փոխհատուցելու համար: Ջրհեղեղից տուժել է Վենետիկի մայր տաճարը՝ Սուրբ Մարկոսի տաճարը, որ բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ է: Վենետիկի արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Մորալիայի խոսքով՝ բյուզանդական ոճի բազմաթիվ խճանկարներով տաճարը, որտեղ պահվում են Սբ Մարկոս առաքյալի մասունքները, արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլսից խաչակրաց արշավանքների ժամանակ, «անդառնալի վնաս» է կրել: Ջրի մակարդակը Վենետիկում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 187 սմ-ի: 1996-ին գրանցված 194 սմ ցուցանիշից հետո սա երկրորդ ամենաբարձր տվյալն է պատմության մեջ:


Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղի պատճառով: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:
Կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը բախվել է կառամատույցին: Իրավիճակը գնահատվում է աղետալի: Եթե ջրի մակարդակը երկու օր չնվազի, կղզին հնարավոր է լիովին անցնի ջրի տակ:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ