Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոմիտասի անվան ազգային քառյակը 95 տարեկան է

Կոմիտասի անվան ազգային քառյակը 95 տարեկան է
16.11.2019 | 16:01

2019-ին լրանում է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակը:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:


Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն կնշանավորի նաև Էդուարդ Թադևոսյանի` քառյակի կազմում գործունեության 50-ամյակը, ինչպես նաև Ալեքսանդր Կոսեմյանի` քառյակում աշխատանքի 30-ամյակը:
Հոբելյանական համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ՝ երգչուհի Իրինա Զաքյանը, «Խաչատրյան» տրիոն, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին` իր քառյակի հետ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը:


Քառյակը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում էկրանին կցուցադրվի տեսաշար` քառյակի գործունեության պատմության` հիմնադիր կազմի, նրան միջազգային ճանաչում բերած կազմերի, վերջին տարիների ձեռքբերումների մասին: Կցուցադրվեն նաև շնորհավորական տեսաուղերձներ:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ