ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Էրդողանը բացառել է C-400-ից Անկարայի հրաժարումը

Էրդողանը բացառել է C-400-ից Անկարայի հրաժարումը
16.11.2019 | 16:11

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնումից երկրի հրաժարումը: Նա հայտարարել է, որ Թուրքիան ամերիկյան Patriot կգնի, եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի:
«Սակայն կտրականապես սխալ ենք համարում C-400-ից լիովին հրաժարումը: Հօգուտ Patriot-ի C-400-ից հրաժարվելու խոսք չի գնում»,- նշել է Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ